Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, դադարեցրել է իր ախմախ, հայհոյախառն եւ քանդարար բանսարկությունների աղմուկը. Լևոն Զուրաբյան

02/08/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

Հայաստանում խլացնող մի լռություն է հաստատվել: Նիկոլ Փաշինյանը, գնալով արձակուրդի, դադարեցրել է իր ախմախ, հայհոյախառն եւ քանդարար բանսարկությունների աղմուկը, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալու մեր երկրի համար կենսական կարեւորություն ունեցող հարցերին:

Որ մենք կարող ենք Հայաստանի իրական մարտահրավերների մասին խոսել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը լռում է, ինքնին աննորմալ երեւույթ է:

Շահագործելով երկրի ղեկավարի կենտրոնական դիրքը եւ դրանից բխող անմրցելի ազդեցությունը երկրի ինֆորմացիոն հոսքերի վրա՝ Նիկոլ Փաշինյանը շեղում է երկրի հանրային բանավեճը Հայաստանի համար իսկապես օրակարգային հարցերից հեռու:

Նա զբաղեցնում է մեր հասարակությանն իր իսկ կողմից սարքած ճղճիմ և պառակտիչ ներհասարակական հակամարտություններով, ինչպիսիք են, օրինակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու հոգևորականների կուսակրոնության խախտման պատրվակով Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհը կամ իր իշխանության դեմ իբր նախապատրաստվող «ահաբեկչական» դավադրությունների հետ կապված շինծու գործերը:

Օրակարգային խնդիրների նման նենգափոխման նպատակը շատ պարզ է. Փաշինյանը պետք է բթացնի իր աղետալի ձախողումների մասին ժողովրդի հիշողությունը եւ նոր առաքելություններ մոգոնի առաջնորդության իր մաշված հայտը նորոգելու համար:

Այո, նպատակը պարզ է, բայց արդյունքն այն է, որ Հայաստանը այդպես էլ չի կարողանում կենտրոնանալ իր համար կենսական մարտահրավերների վրա եւ հանրային արդյունավետ բանավեճ սկսել իրական օրակարգային հարցերի շուրջ:

Բան այն է, որ հնարավոր չէ ուղղակի անտեսել Փաշինյանի իշխանության կողմից անընդհատ գեներացվող հիստերիկ ղալմաղալները, քանի որ դրանք այնպիսի բեւեռացում, բարոյազրկում ու պառակտություն են առաջացնում մեր հանրության մեջ, որ այդ ամենի հաղթահարումը ինքնին դառնում է օրակարգային հարց:

Այդուհանդերձ, Փաշինյանի կեղծ օրակարգի հաղթահարման միակ ճանապարհը` Հայաստանի իրական խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումներն են, որոնք պետք է հանգեն իրական ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ շուրջ մեծ հասարակական համախմբման ձևավորմանը:

Հայաստանի իրական մարտահրավերների և օրակագային խնդիրների մասին այս մի գրառումը չծանրաբեռնելու նկատառումով կխոսենք հաջորդիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ գրասենյակի՞. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Փաշինյանն այսօր չունի մոբիլիզացիոն ռեսուրս փողոց հավաքելու համար, չի կարող այդքան մարդ հավաքել իր հայտարարած օպերացիան իրականացնելու համար. Քոչարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն այսօր չունի մոբիլիզացիոն ռեսուրս փողոց հավաքելու համար, չի կարող այդքան մարդ հավաքել իր հայտարարած օպերացիան իրականացնելու համար. Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական