Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նիկոլ Փաշինյանը հանցանք է գործում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի դեմ, հայ ժողովրդի դեմ

Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ավելի կոնկրետ ու թիրախային ձևով է արտահայտում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հանձնառությունը։

Այսօր նա ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. բրյուսելյան բանակցությունների արդյունքի մասին է գրել «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։

«Նիկոլ Փաշինյանը հանցանք է գործում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի դեմ, հայ ժողովրդի դեմ։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է նպաստել Հայոց ցեղասպանության ևս մեկ փուլի իրականացմանը։

Նիկոլ Փաշինյանը ցեղասպան է։

Նիկոլ Փաշինյանին աջակցողները, ովքեր գիտակցում են այս հանգամանքը, դավաճաններ են»,- հավելել է նա։