Կիրակի, 26 Հուլիս, 2026

Նիկոլը հիմա կհայտարարի, որ արբիտրաժի դատավորներն էլ են խախտել կուսության հետ կապված ինչ-որ բան, որ վնգստացող դատավորներ են, որ ռուսական ԿԳԲ-ի հետ կապված են

ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշմանը, որը հօգուտ Սամվել Կարապետյանի որոշում է կայացրել։

Նա նշել է. «Քիչ առաջ տարածվեց, որ «Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում:

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման»։

Կարծում եմ, Նիկոլը հիմա կհայտարարի, որ արբիտրաժի դատավորներն էլ են խախտել կուսության կամ սեռական օրգանների հետ կապված ինչ-որ բան, որ վնգստացող դատավորներ են, որ ռուսական ԿԳԲ-ի հետ կապված են ու կոչ կանի դատարանի կողքի հայաթում կան հետեւի մայլում հուժկու հանրահավաք անել ու Ռոմանոսին հիմա էլ կհրահանգի մտնել արբիտրաժ»։