Կիրակի, 26 Հուլիս, 2026

Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու

Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ–ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար:

«Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։

ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված քպ-ական Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր՝ «Դավիթ Ղազինյանը ձև չունի ՀԷՑ-ում մնալու»։