Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մուսան դատարկ սենյակ չի սիրում, մի՛շտ «Ազգի» գլխին, պարո՛ն Ավետիքյան

21/11/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց լրագրային լանդշաֆթը նրա նման որեւէ մեկը չի մշակել: Եւ չի հերկել նաեւ:

Բեյրութում 15 տարի «Զարթօնք» է խմբագրել Յակոբ Դանիէլի Աւետիքեանը:  Պատերազմի տարիներին շատերն են լքել քաղաքը, ռումբը հարվածել է խմբագրության շենքին, պատը փուլ է եկել, իսկ խմբագիր Աւետիքեանը… պարզապես մյուս սենյակում շարունակել է իր գործը: Լրագրությունը նրա երակներում է:

Հայաստանի Հանրապետության անկախության շրջանից՝ 1991-ից ի վեր Յակոբ Աւետիքեան անուն- ազգանունը Երեւանում իր ստեղծած առաջին անկախ թերթի՝ «Ազգի» կնիքն է եղել, հիմնադիր առաջին եւ միակ գլխավոր խմբագիրը, որն իր շուրջ է հավաքել ազատ միտք, լայնախոհ հայացք, երեւակայություն ունեցող մարդկանց, նրանց մտքի թեւերը չի կտրել, նրանց տողը մկրատով չի ձեւել, իսկ խմբագրության դարբնոցում փորձել է կռել ու կոփել գաղափար՝ անկախ պետություն ենք կառուցում, Արցախ ենք ազատագրում, Սփյուռքը կապում ենք Հայաստանին՝ մեր արարչագործության մեջ կարեւորը սա է:

Անհատի, լրագրողի ազատության մեր սահմանը անսահմանը չի եղել:

Քննադատել՝ առարկայական, անմեղության կանխավարկածի մասին չմոռանալով,  չաստվածացնել նրան, ում մասին գրում ես, հիշել, որ մարդ է:

Ավետիքյանը միշտ հնարավորություն է տալիս, որ գիր ստեղծողը բացի իր ձիրքը, տաղանդը, գտնի իր ոճը: Ավետիքյանն է լրագրող Հովիկ Աֆյանին բաշխել այն արտոնությունը, որ թռչի ու դառնա բեսթսելլերների հեղինակ, թարգմանվի տարբեր լեզուներով:

«Ի՞նչ կա» կարճ ու լեցուն նրա հարցը բոլորը գիտեն: Թե՛ օրաթերթում, թե՛ շաբաթաթերթում, ովքեր աշխատել են, կհաստատեն, որ դրան պատասխանելու համար լավ պատրաստվել է պետք, կարդալ օրվա տեղական եւ դրսի մամուլը, կարեւոր թեման առանձնացնել, ապա հստակ շարադրել, մեկնաբանել այդ «կա»-ն:

«Ի՞նչ կա» հարցը «Ազգի» ԴՆԹ-ն է, մի բան, որ 1991-ի փետրվարի 16-ից ստիպում է մեզ՝ լրագրողներիս թերթի էջերը լցնել՝ մեծագույն պատասխանատվությամբ, իսկ հարց տվողի հանդեպ լցվել ամենօրյա երախտագիտությամբ:

Ավետիքյանը «Ազգի» դիրիժորն է: Նա է կառավարում մեր տեմպն ու բարձրությունը: Հաճախ փայտիկն իջեցնում է, փորձարկում մեր նվագախումբը: Այդժամ տարբեր գործիքներ ու ձայներ ունեցող «Ազգը» դառնում է համերաշխ ու ներդաշնակ մի մարմին, որ ձգտում է բարձր պահել տարիների հեղինակությունը:

«Ազգում» մենակատարների բարձր ձայները միշտ էլ լսվել են, առաջին ջութակ լինելու ոմանց հավակնությունը սակայն, երբ աղմուկ է դարձել, գլխավոր խմբագիր Ավետիքյանը միջամտել է, նույնիսկ բարձրացրել ձայնը, հետո… հաշտություն կնքել: Օտար մարմիններն ինքնակամ հեռացել են մեր նվագախմբից:

 Հակոբ Ավետիքյանը «Ազգի» 16 էջը մենակ է կարդում, բոլորիս գիրը կարդում, վերակարդում է: Խմբագրական է գրում, ձեռագիր՝ հաճախ դասական ուղղագրությամբ, հաճախ՝ միանգամից մի քանի թերթի համար: Սփյուռքը սպասում է Հայաստանից գրած նրա հոդվածին, վերլուծությանը, հրապարակախոսությանը:

Քանի՞ խմբագրական է գրել, ինքն էլ չի հաշվել հաստատ, բայց որակական առումով՝ միշտ նոր է ու հետաքրքիր, կենդանի խոսք է նրա սյունակը:

Նա աշխարհը մեր «Ազգ» է բերում, նա աշխարհը Հայաստան է բերում:

Հայաստանը միշտ ուղեծիր է ելնում «Ազգ»-ով:

Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ գլխավոր խմբագիր, հարգարժա՛ն եւ թանկագի՛ն Հակոբ Ավետիքյան:

«Ազգի» աշխարհասփյուռ ընթերցողների, հին եւ նոր աշխատակիցների անունից՝

Անահիտ Հովսեփյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չզեկուցվող հարցերի նախագիծը եկել է գործադիրից. ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների կարծիքը ոչ ոք չի հարցրել. Աբգարյան

Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հերքում է Ուկրաինային hրթիռներ մատակարարելու լուրերը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026
Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հերքում է Ուկրաինային hրթիռներ մատակարարելու լուրերը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական