Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միակ պատճառը, որ բնակչությունը դեռևս հանդուրժում է Փաշինյանի ձախողված կառավարումը,  համախմբված, կուռ և լայն հանրային վստահություն վայելող ընդդիմադիր բևեռի բացակայությունն է. Չալաբյան

04/05/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում`  վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ «խաղաղության» այն պայմանագիրը, որն իր գլխավորած «կառավարությունն» այսօր բանակցում է Ադրբեջանի (և փաստացի Թուրքիայի) հետ, ընդունելի չի լինելու հայ ժողովրդի մեծամասնության համար։

Փաստացի, նա ընդունեց, որ հայտնվել է թշնամական մուրճի և ժողովրդական զնդանի արանքում, թեև դեռ հույս ունի, որ այդ զնդանը տեղի կտա, և ինքը ևս մեկ անգամ կկարողանա խուսափել իրեն արժանի քաղաքական պատասխանատվությունից։

Այս հայտարարությունը նրա անփառունակ կառավարման 5 տարիների իրական հանրագումարն էր՝ ողջ այդ ընթացքում շաղախված պոռոտախոսությամբ, ամպագոռգոռ խոստումներով, սահման չճանաչող ստերի հեղեղով, իրեն վստահած և ընտրող բազմահազար մարդկանց մոլորեցնող անվերջ մանիպուլիացիաներով, իրենից դուրս «քավության նոխազների» վերջը չունեցող զոհաբերությունների շարանով։ Սա նաև այն հանրագումարն էր, որից հետո ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է հրաժարական տար, և անկեղծ ընդուներ, որ իր մոտ չի ստացվել։

Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի այս ինքնաբացահայտումը համընկավ նրա վարկանիշի շարունակական անկումը հաստատող հերթական (և առավել արժանահավատ – IRI) սոցիոլոգիական հարցման հրապարակման հետ, որից պարզ է դառնում, որ բնակչության բացարձակ մեծամասնությունն այլևս դեմ է նրա կառավարմանը, համարում է, որ նա ձախողել է երկրի անվտանգության և արցախյան հարցի հանգուցալուծման հետ կապված իր սահմանադրական գործառույթները, երկիրը տանում է հակաժողովրդավարական ճանապարհով, իսկ նրա կողմից փաստացի զավթված բոլոր պետական հաստատություններն արդեն իսկ մեկը մյուսից ցածր վստահություն ունեն բնակչության շրջանում։

Միակ պատճառը, որ բնակչությունը դեռևս հանդուրժում է Փաշինյանի ձախողված կառավարումը,  համախմբված, կուռ և լայն հանրային վստահություն վայելող ընդդիմադիր բևեռի բացակայությունն է, և դա է դեռ Փաշինյանին թույլ տալիս, թեև դժվարությամբ, բայց շարունակել իր հակազգային քաղաքական գիծը։ Սա մի գերխընդիր է, որը ծառացած է ամբողջ ընդդիմադիր դաշտի, մեր երկրի բոլոր արժանապատիվ քաղաքացիների առջև, և որի լուծումից է կախված ոչ միայն Փաշինյանի և նրա խառնակույտի քաղաքական մայրամուտը, այլև մեր անկախ պետականության պահպանումը, և մեր համազգային նպատակների իրականացումը։

Այս խնդրի լուծումն է, որին պետք է ազնվորեն լծվի մեզնից յուրաքանչյուրը՝ մի կողմ դնելով մեր անձնական հավակնությունները, մեր եսակենտրոնությունը, փոխադարձ անվստահությունը, ամեն օր և ամեն ժամ աշխատենք իրար հետ՝ ձևավորելու այն նոր արդյունավետ և արդիական, ներառական ու թափանցիկ և միաժամանակ ազգակենտրոն և նախաձեռնող ուժը, որին կհավատա մեր հանրությունը, և որը նրան հույս և հավատ կտա՝ վերջնական հրաժեշտ տալու Փաշինյանին, և նոր էջ բացելու մեր պետության պատմության մեջ։ Այսօր մենք ենք այն զնդանը, որն ամեն հարվածից պետք է ամրանա, մինչև որ թշնամու մուրճը ջարդվի, և նրա կամակատարները մեջտեղից վերանան։

Իմ հանձնառությունն է այսօր խոնարհաբար ծառայել այդ նպատակին և իմ ողջ ուժն ու կարողությունները նվիրել նրա իրականացմանը։ Եթե յուրաքանչյուրս մեզ տեսնենք այդ ժողովրդական զնդանի մաս, մեր մեջ ուժ գտնենք և պատրաստ լինենք դիմագրավել հարվածներին, ամեն հարվածին դիմանալուց էլ ավելի ամրանանք մեր ներսում, մեզ այլևս ոչ մի թշնամի չի հաղթի։

Եթե կարդում եք այս տողերը, և ձեր մեջ տեսնում եք այդ ուժը, գտեք ձեր շրջապատում ձեր նմաններին, միասին սկսեք համախմբվել և գործ անել, և հետո էլ միացեք ձեր նման մյուս խմբերին, մինչև մենք նորից դառնանք ամուր և կուռ, անպարտելի ազգային դարբնոց, որի զնդանի վրա արդեն սեփական մուրճն է զենք կռում, և զինում սեփական բանակը։

Աստված զորավիգ մեր ազգի պայքարող տեսակին։

«Համախմբում» շարժման ներկայացուցիչ՝ Ավետիք Չալաբյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունների բացման բանալին

Հաջորդ գրառումը

Կառավարության հերթական նիստն է. 41 հարցից 38-ը չի զեկուցվում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Կառավարության հերթական նիստն է. 41 հարցից 38-ը չի զեկուցվում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական