Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կառավարության հերթական նիստն է. 41 հարցից 38-ը չի զեկուցվում

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 4-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 38-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

–              1. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԼԻՏ-ՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

–              9. «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին հավանություն տալու և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների չափով շահութահարկի գումարից նվազեցման մասին,

–              14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման մեջ լրացում կատարելու, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի դիմաց հատուցում տրամադրելու մասին,

–              15. «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին եւ այլ հարցեր: