Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսքս ուղղում եմ հայկական շոու բիզնեսի, այսպես կոչված, «աստղերին». դուք արժանապատվություն չունե՞ք. Զառա Մխեյան

04/07/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրում եմ հույզերի մեջ խեղդված ու ընկճված այնքան, որ ոչ մի բառով չեմ կարող փոխանցել։

Նախ սկսեմ նրանից, որ շոու բիզնեսում 30-ամյա գործունեության ընթացքում Սամվել Կարապետյանից ոչ մի ֆինանսական աջակցություն չեմ ստացել և չեմ ակնկալել, ոչ մի գործնական կամ անձնական շփում չեմ ունեցել նրա հետ։

Սա կարևոր է, քանի որ, վստահ եմ, երկիմաստ մեկնաբանությունների պակաս չի լինի։ Գրում եմ պարզապես որպես հայ, ռուսաստանաբնակ հայ, ով տեղյակ է Ռուսաստանում և Ռուսաստանի հայերի շրջանում Սամվել Կարապետյանի գործունեության մասին։

Սակայն նպատակս բուն Սամվել Կարապետյանի հետ կատարվածը մեկնաբանելը չէ, այլ՝ չափազանց ցավալի, ես կասեի նողկալի իրականությանն անդրադառնալը։ Խոսքս ուղղում եմ հայկական շոու բիզնեսի, այսպես կոչված, «աստղերին»։

 Լսե՛ք, դուք արժանապատվություն չունե՞ք, դուք երախտագիտության զգացում, սատարելու, կարեկցելու, այլ մարդկային տարրական որակներից զո՞ւրկ եք։

Մի՞թե գիտակից, առողջ դատողությամբ մարդը կարող է այդչափ անսիրտ լինել ու անվրդով հետևել զզվելի տեսարանի՝ մի մարդու շուրջ, ում շնորհիվ ունեցել եք Ռուսաստանի լավագույն բեմերում ելույթ ունենալու, կլորիկ գումարներ վաստակելու բազմաթիվ հնարավորություններ, ում բարեգործության շնորհիվ կարողացել եք իրագործել լուրջ նախագծեր՝ այդ թվում անձնական։

Իսկ այսօր փակ աչքերով ու լուռ նստած հետևում եք։ Լավ, մինչև ե՞րբ, ե՞րբ։ Դուք գոնե հասկանում ե՞ք որպես «աստղեր» ի՞նչ առաքելություն ունեք։ Դուք հասկանում ե՞ք, որ հասարակությունը նաև ձե՛ր երեսին է նայում, իսկ դուք գլուխներդ կախ, երես չունեք, որ ցույց տաք, ասելիք չունեք, որ խոսեք, որովհետև ոչ պահի լրջությունն եք հասկանում, ոչ ձեր դերը այս ամենի մեջ։

Ու ձեր խնդիրը հենց դա՛ է։ Դուք երախտամոռ, անսկզբունք և եսասեր էակներ եք։ Ես ձեր փոխարեն ամաչում եմ, այո՛։

Վստահ եմ՝ տեղյակ եք, թե Ռուսաստանի շոու բիզնեսի (և ոչ միայն) քանի ներկայացուցիչ ելույթով հանդես եկավ ի զորակցություն Սամվել Կարապետյանի, հղելով ջերմ ու գոտեպնդող խոսքեր։

Լավ, դուք տարրական պատվի զգացում էլ չունե՞ք։

Մի՞թե այնքան կաշկանդված ե՞ք, որ հայ մարդուն, այն էլ այն մարդուն, ում շնորհիվ ձեռքբերումներ եք ունեցել, չեք կարող գոնե աջակցություն հայտնել։

Թե՞ վախենում եք զրկվել ձեր «մուղամները» կատարելու միջոցով գումար վաստակելու հնարավորությունից։ Ես չեմ հասկանում և չեմ ընդունում ո՛չ մի պատճառաբանություն, ո՛չ մի։

Ամոթ ձեզ, հազար ամոթ։ Ցանկացած մեծահոգի մարդ, առավել ևս «աստղ», այսօր պետք է բարձրաձայներ կատարվածի դառնության մասին և հասարակությանը ներկայացներ իր դիրքորոշումը։

Սիրտս անասելի ցավում է այն մտքից, որ հայ մշակույթի գործիչները այլևս միայն վաճառականի հոգեբանությամբ են առաջնորդվում և չունեն այն գիտակցումը, որ իրենք պարզապես գումարի դիմաց ելույթ ունեցող չեն, իրենք հայ ժողովրդի նկատմամբ այլ պարտավորություն ևս ունեն․ այն է՝ սերմանել բարձր արժեքներ, բարեգթության և սրտացավության օրինակ լինել, լինել ազնիվ սեփական մտքերի և սրտի հետ։

Հույս չունեմ, թե տողերս ինչ-որ բան կփոխեն ձեր մեջ, քանզի առանց դրա դուք պետք է ձեր ասելիքը հնչեցնեիք դեռ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածի ժամանակ։

 Բայց դուք լուռ եք, իսկ ես չեմ կարող հաշտ լինել այս իրավիճակի հետ։

Ուշքի եկե՛ք, բա՛վ է։

Զառա Մխեյան, պրոդյուսեր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս ամեն ինչը փուչիկ է. Արթուր Սարգսյան

Հաջորդ գրառումը

Վախն է այդ խղճուկին դրդում նման քայլերի, վախը վեհ մարդկանցից, վախը՝ Սամվել Կարապետյանից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Վախն է այդ խղճուկին դրդում նման քայլերի, վախը վեհ մարդկանցից, վախը՝ Սամվել Կարապետյանից

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական