Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանություն չունեցող դեռ ոչ ոք բաժանելով տիրելու չի հասել, ոչ էլ հասցրել է. Վլադիմիր Մարտիրոսյանը՝ իմպիչմենտի մասին

05/05/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմպիչմենտը որպես իշխանազրկման քաղաքական գործիք թերևս ամենածանր, աշխատատար և բազմաթիվ ակտորներ ենթադրող գործընթացն է, որը ուղիղ կերպով դուրս է դնում իմպիչմենտի ենթարկվողին անմիջական ֆունկցիոնալության գործընթացից, բայց պարտադիր ենթադրում է հավակնորդի աներկբա առկայություն: Այս թեմայով մեր հանրային դիսկուրսում կա ամեն ինչ, ամեն ատրիբուտ, ամեն ենթադրություն, ամեն կոմպոնենտ, բացի երկու ամենաէական կոմպոնենտներից՝

1. Իրական հավակնորդ

2. Իր ֆունկցիոնալը իմացող պրոտեստանտ հանրություն

Իմպիչմենտին «դեմ» և «կողմ» կողմերի փոխադարձ հրաձգությունների քաղաքական փամփուշտներն առայժմ անցնում են Փաշինյանի կողքով և առայժմ խոցում պրոտեստանտ հանրության ձգտումները որքան էլ , որ լինեն հանուն և բխեն նույն պրոտեստանտ հանրության շահերից: Մինչդեռ բոլոր կողմերը պնդում են, որ այդ պրոցեսի անբաժանելի և պարտադիր մասը հենց պրոտեստանտ հանրության ակտիվ առկայությունն է:

Այսպես է առայժմ, հույս հայտնեմ, որ գործընթացը իր զարգացման և էվուլյուցիայի մեջ կհասնի պակասող կոմպոնենտների լրացմանը կամ գոնե, թե պակասող կոմպոնենտները վերջապես կդառնան առաջնային՝ լրացման տեսանկյունից:

Մինչ այդ, իմպիչմենտի «դեմ» և «կողմ» կողմերին թվում է, որ իրենց փոխադարձ արձակած «փամփուշտները» ոչ թե «մարտական» են, այլ «ուսումնական»: Մարտական են, ծուռ են կրակվում ու փուստ են գնում թիրախին, իսկ թիրախը կարծես իշխանությունը պետք է լիներ: Դա նախ տեսնում է պոտենցիալ պրոտեստանտ հանրությունը անկախ իր ընդդիմադիր քաղաքական նախասիրություններից:

Իմպիչմենտի թիրախը Փաշինյանն է, իսկ կրակողները առայժմ նշան են բռնում իրար, բայց «գնդակը կպնում» է ժողովրդին-ընդդիմադիր խմբերին, պրոտեստանտ հանրույթներին: Այս ողջ գործընթացի մեջ նրանց ֆունկցիոնալը որպես որոշիչ քաղաքական-հանրային գործոն՝ հասցված է մինիմումի: Բոլորը հաշվարկում են նրանց վրա որպես արդեն եղած, պատրաստ ու իրենց կողքին կանգնած հանգամանք ու սխալվում: Դա ահռելի աշխատանք է և ոչ երբեք, ինչ որ հանգամանքներով և ինքնաբերաբար ստացվող: Խորքում այդ պրոտեստանտ հանրույթները պրոցեսի կենտրոնական գործոնից վերածվել են դիտորդի, իսկ ֆունկցիոնալ առաջարկ չստանալու պարագայում լքելու են իմպիչմենտի և՛ կողմնակիցներին և՛ այն դիվանագիտորեն մերժողներին թողնելով նրանց իրենց ձգձգվող վեճի մեջ միայնակ:

Ողջ պրոցեսի կողմնակի վնասը կարող է լինել նրանում, որ պրոտեստանտ հանրությունը այս ընթացքում ոչ թե կզտի և կբյուրեղացնի իր ընդդիմադիր քաղաքական նախընտրություններն ու դիրքավորումը, այլ կանցնի քաղաքական աբսենտիզմից (բացակայություն) քաղաքական ապատիայի, ինչի արդյունքը անհավատությունն է, անտարբերությունն է յուրաքանչյուր քաղաքական գործընթացի նկատմամբ (Փաշինյանի աչքը լույս):

Այս ամենին չհանգելու էական և կարևորագույն ճանապարհը վերը նշված երկու կոմպոնենտների ուժեղացումն է

1. Իրական հավակնորդ

2. Իր ֆունկցիոնալը իմացող պրոտեստանտ հանրություն: Այս պարագայում ողջ գործընթացը կարող է ստանալ միանգամայն այլ մակարդակ և ներառականություն:

P.S. Բաժանիր, որ տիրեսը իշխանություն ունեցողի համար է լավ գործիք: Իշխանություն չունեցող դեռ ոչ ոք բաժանելով տիրելու չի հասել, ոչ էլ հասցրել է:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայիսի 5-ի նորությունները՝ ըստ RTVI-ի

Հաջորդ գրառումը

Մարմարիկում 2 տարեկան երեխան ընկել է գետը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Մարմարիկում 2 տարեկան երեխան ընկել է գետը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ Ախվերդյանին

07/10/2025

Օնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։ Համայնքի ավագանին ղեկավար է ընտրել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին, ով միակ թեկնածուն...

ԿարդալDetails

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025

Ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ կախված մեկ մարդու՝ Ալիևի տրամադությունից. Քոչարյան

07/10/2025

Սա ոչ թե տեխնիկական ձախողում է, այլ քպ-ի կառավարման բացարձակ ֆիասկո. Կամենդատյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական