Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մայիսի 5-ի նորությունները՝ ըստ RTVI-ի

  • Ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել Ռիո դե Ժանեյրոյում Լեդի Գագայի համերգի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու համար: Նրանցից մեկը դեռահաս է, որն  ավելի ուշ գրավի դիմաց ազատ է արձակվել։
  • «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դատական ​​հայց է ներկայացրել «աջ ծայրահեղական ճանաչվելու» դեմ։
  • Հայտնի  են Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցները։
  • Չինաստանում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով 10 մարդ է զոհվել։
  • Ռուանդան բանակցություններ է սկսել Թրամփի վարչակազմի հետ՝ ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին ընդունելու համար։
  • Թրամփը հաստատել է, որ Մեքսիկային առաջարկել է, որպեսզի  ամերիկյան զորքերը  պայքարեն թմրակարտելների դեմ։
  • Արիզոնայի ռեստորանում հրաձգության հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ։