ԲԴԽ որոշ անդամներ, հավանաբար, ավելի մեծ պահանջներ են ունեցել, քան 30 արծաթը

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրենց գործընկերոջ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տված ԲԴԽ որոշ անդամներ, հավանաբար, ավելի մեծ պահանջներ են ունեցել, քան 30 արծաթը:
Այսօր, լրիվ իմիջիայլոց ԱԺ֊ում քննարկվեց, որ անհրաժեշտություն է առաջացել, որ ԲԴԽ֊ն այսուհետ որոշումներ ընդունի ընդամենը 5 ձայնով /օրենսդրական փոփոխություն է լինելու/:
5 ձայնը կապահովեն խիստ հեղինակավոր իրավաբան֊գիտնականները, իսկ դատավորներ անդամների ծառայությունների կարիքն այլևս չի լինի:
Բա չէ, հավես կա:
