Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի, միանձնյա որոշել է հանձնել Արցախը

Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի. դա անհաջող բանակցողն է, որը ո’չ երկիրը կառավարելու, ո’չ էլ  միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի:։

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս համոզմանն է։

«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի, միանձնյա որոշել է հանձնել Արցախը։

Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության ոչնչացումն իրականացվում է ագրեսորի նկատմամբ  հաշտվողական և զիջումների քաղաքականության, լուռ համաձայնողականության միջոցով։

Վախկոտության ու թուլակամության դրսևորումը վստահաբար հրահրելու է նոր ագրեսիա Ադրբեջանի կողմից»,-գրել է Վարդանյանը։