Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է. Ռուբեն Վարդանյան

Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը, գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Անցյալ շաբաթ Երևանում կայացավ Համահայկական առաջին քաղաքացիական համաժողովը։ Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով: Ցավոք, ընտրված մասնակիցներից մի քանիսը, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով, հնարավորություն չունեցան մասնակցելու դեմ առ դեմ ձևաչափով։ Նրանք հնարավորություն ունեցան քննարկելու ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստանի և Սփյուռքի միասնություն», «Բնակչության աճ»։
