Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական զինուժի անօդաչուները կարող են 60 կմ վրա խոցել ՀՀ կարևորագույն օբյեկտները

Ադրբեջանի  զինուժը, Պետական սահմանապահ ծառայությունը համալրվել են նորագույն թուրքական մարտավարական, հետախուզահարվածային «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով,   «ALPAGUT»՝ արհեստական բանականությամբ:

Այս անօդաչու օդային հարձակման միջոցը ունակ է մինչև 60 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել, տեղորոշել և խոցել հակառակորդի վերգետնյա անշարժ, ստացիոնար և շարժական օբյեկտները, թիրախները:

 60 կիլոմետր հեռավորությունը Հայաստանի հանրապետության նման  փոքր երկրի համար  մարտավարական խորություն է, որոշ դեպքերում՝ օպերատիվ-մարտավարական խորություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չունի օպերատիվ-ռազմավարական խորություն։ Բազմաթիվ կարևորագույն պետական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, սնուցող ռազմավարական ճանապարհներ, հայտնվում են հակառակորդի ուղիղ խոցման շառավղում:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյան