Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ո՞ւմ է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով թանկարժեք ավտոմեքենան

21/01/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

5, 10, 15, 20 կամ ավելի կաշառքով ԵՊՀ վերացական ֆակուլտետի պատերի տակ ծվարած մարդկանց մասին հեգնանքով և չհիմնավորված մեղադրանքով խոսացող ՀՀ վարչապետ Նիկոլի Փաշինյանի ղեկավարած կառավարության շենքի բակում, որը ըստ նույն վայրում տեղադրված ցուցանակի, նախատեսված է միայն վարչապետի աշխատակազմի ավտոմոբիլների համար, անմիջապես շենքի կենտրոնական մուտքի դիմաց, օրինականությունը հսկող ոստիկանական մեքենայի և անհասկանալի մեկ այլ ամենագնացի հարևանությամբ, 2022 թվականի հունվարի 20-ին «ծվարել» է բրիտանական պետհամարանիշներով Porsche Panamera 4S մոդելի մի ավտոմեքենա, որի բազային գինը սկսում է մոտ 100.000 դոլարից և կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազարի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում ում է սպասարկում բրիտանական պետական համարանիշներով այդ թանկարժեք ավտոմեքենան։ Եթե այդ մեքենան որևէ պաշտոնյայի չի սպասարկում, ապա հետաքրքիր է հասկանալ, թե ով է դրա վարորդը, որը ոչ միայն հյուրընկալվել է վարչապետի գրասենյակում, այլև իրավունք և պատիվ է ստացել կայանել այն վայրում, որտեղ անգամ փոխվարչապետերի մեքենաները կանգնելու զգուշավորություն են ցուցաբերում (դա դիվանագիտական պետական համարանիշ չէ, քանի որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին հատկացվում են կարմիր գույնի պետական հարամանիշներ)։

Եթե Հայաստանի վարչապետը կաշառակեր լիներ, ապա կարելի էր մտածել, որ այդ մեքենայով նրան փող են բերել, սակայն բնությանը դեռևս անհայտ նման ազնվագույն արարածի պարագայում, նման բան մտածելու համարձակություն ոչ ոք չի կարող ունենալ։

Ինչպես կասեր մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը․ «կոռուպցիան պոզով ու պոչով կենդանի չի», կոռուպցիան պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահումն է բոլոր դրսևորումներով, նրանց ոչ հրապարակային գործունեությունը, հովանավորչությունը, կաշառակերությունը և այլն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ-ը շարունակում է հերթական քառօրյան

Հաջորդ գրառումը

Քրիստինե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Քրիստինե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական