Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման մասին

25/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռևս անցած տարվա հոկտեմբերին Բաքուն ՀՀ ՏԿե փոխնախարարներից մեկի շուրթերով հայտարարեց Հայաստան բնական գազ արտահանելու հեռանկարի մասին:

Արդեն այսօր Ալիևը անձամբ է խոսում դրա մասին, ինչը փաստացի նշանակում է, որ Բաքվի մոտ հայաստանյան ուղղությամբ ամեն ինչ շատ լավ է ընթանում: Հայաստանի գաղութականացման ծրագրի երկրորդ փուլն ավարտին է մոտենում՝ արդեն նաև տնտեսական էքսպանսիայի տեսքով: Հաջորդ փուլերը ևս ուրվագծվում են: Դրանք առնվազն երկուսն են՝ Սյունիք և Սևան:

Այժմ Ադրբեջանից գազի ներկրման տեխնիկական ու տնտեսական հարցերի շուրջ: Դեռևս սահմանափակվեմ մի քանի դիտարկմամբ:

1. Առանցքային խնդիրը լոգիստիկան է: Ո՞ր երթուղով է Բաքուն պատրաստվում Հայաստան գազ արտահանել: Տարբերակներն այս պահին երկուսն են.

ա) Վրաստանի տարածքով՝ գործող Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազամուղին միանալով,

բ) խորհրդային տարիներին գործող Ղազախ-Երևան գազամուղի վերականգման միջոցով:

Առաջին տարբերակը հավանական է թվում՝ հաշվի առնելով 2022 թ.-ին այդ ճանապարհով գազի ներկրման փորձը, երբ վերանորոգման նպատակներով դադարեցվել էր Հյուսիսային գազամուղի շահագործումը: Երկրորդը ենթադրում է լուրջ ենթակառուցվածքային լուծումներ, որոնք դժվար թե այս պահին Հայաստանը կկարողանա ապահովել:

2. Անկախ լոգիստիկայից, Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը պատկանում է ռուսական «Գազպրոմին»: Ուստի, Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու: Այս խնդիրը լուծելու համար Երևանը պետք է նախ խզի 2013 թ.-ի «գազային համաձայնագրերը»՝ հայտնվելով միջազգային արբիտրաժային գործընթացի ծանր բեռի տակ, որը դժվար թե կարողանա թոթափել: Միաժամանակ, Երևանը պետք է պատրաստ լինի գնել ամբող համակարգը, ինչի համար չունի անհրաժեշտ միջոցներ: Սակայն ընդհանուր առմամբ սրանք տեխնիկական հարցեր են, ու պետք չէ բացառել, որ Մոսկվան ու Բաքուն կարող են գալ ընդհանուր հայտարարի:

3. Գազ մատակարարելով Հայաստան՝ Բաքուն դառնում է մեր էներգետիկ ու, հետևաբար, տնտեսական անվտանգության առանցքային ակտորներից մեկը: Ավելին, դա թույլ է տալու Ապշերոնի սուլթանին առաջիկայում հստակեցնել Մեծամորի ԱԷԿ-ի փակման պահանջը: Հատկանշական է, որ գազի մատակարարման մասին հայտարարության մեջ խոսք գնաց նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցի ձևավորման մասին: Այս սցենարի իրականացման պարագայում Ադրբեջանը էժան գազ ու էլեկտրաէներգիա կարտահանի Հայաստան՝ լեգիտիմացնելեվ ԱԷԿ-ի կոնսերվացման պահանջը: 2018-ից ի վեր Հայասատանում իրականացվող հակամիջուկային քաղաքականությունը ուղղված է հենց դրան:

4. Դիվերսիֆիկացիան ու ադրբեջանականացումը համարժեք երևույթներ չեն: Ռուսական ազդեցության տակից Հայաստանը դուրս բերելու փորձերի ներքո մեզ դարձնելու են դե-ֆակտո թուրք-ադրբեջանական գաղութ՝ առանց պատմության ու ինքնության, առանց արդյունաբերության ու արտաքին անվտանգային ու տնտեսական շահերի: Գազի մատակարարումն ընդամենը առաջին քայլերից է լինելու:

5. Մի փոքր, բայց կարևոր շտկում: Ալիևը զուգահեռ է անցկացնում Վրաստանի հետ՝ ասելով, որ Ադրբեջանը ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի 100%-ը:

Տնտեսական միֆերին հավատացողների համար նշեմ, որ 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը նույնքան գազ է ներկրել Ռուսաստանից, որքան Ադրբեջանից:

Քաղաքական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Վահե Դավթյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ

Հաջորդ գրառումը

Երեւանը՝ արդեն 20 տարի անտրամվայ, Գյումրին համարյա այդքան՝ անտրոլեյբուս, ապա նաեւ՝ առանց ավտոբուսների

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Երեւանը՝ արդեն 20 տարի անտրամվայ, Գյումրին համարյա այդքան՝ անտրոլեյբուս, ապա նաեւ՝ առանց ավտոբուսների

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական