Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության առնչությամբ

27/01/2025
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025թ. հունվարի 25-ին` Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

«Ցեղասպանություն» եզրույթը հեղինակել և շրջանառության մեջ է դրել լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին` Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար:

Ըստ ամենայնի, հենց այս հանգամանքով պետք է պայմանավորել մինչև 1944 թվականը և մասնավորապես՝ 1939 թվականին, «Հայոց ցեղասպանություն» ձևակերպման տարածված չլինելը:

Ի՞նչ հանձնառություններ է ստանձնել Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած քաղաքական ուժն ու ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության առնչությամբ:

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆ

Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնավորման ընթացքում՝ 2020թ. հուլիսին հրապարակվել է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ արձանագրված է, մասնավորապես, հետևյալը.

• «…Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝… հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:…»:

Ցեղասպանության կանխարգելման ենթաբաժնում արձանագրված է հետևյալը.

• «Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը և նրա կողմից ստեղծված պետությունը հանձնառու են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի և նրանց անդամների կյանքի իրավունքի պաշտպանությանը:»:

• «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մեծ ավանդ է ներդնում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:»:

• «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:»:

20 ՀՈւՆԻՍԻ 2021Թ. ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մասնավորաբար, արձանագրված է հետևյալը.

• «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստի համընդհանուր ճանաչումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ժողովուրդների միջև հաշտեցմանն ու համերաշխությանը, ինչպես նաև երաշխիք կդառնա նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման համար։»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ

Կառավարության ծրագրի նախաբանում գրված է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների,… վրա:»:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2021թ. օգոստոսի 26-ին: Իսկ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է: Սա այն խմբակցությունն է, որի համանուն կուսակցությունը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ, մասնավորաբար, արձանագրված է հետևյալը.

• «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում:»:

Վերը հիշատակված երեք կարևոր փաստաթղթերով, այն է՝ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առնչությամբ գրավոր խոստացել է մի բան, իսկ այժմ անում է բոլորովին այլ բան:

Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով չի կատարում պետության առանցքային փաստաթղթերով իր իմացությամբ և հավանությամբ ամրագրված դրույթները: Ավելին՝ իրականացնում է այդ դրույթներին հակասող, Հայաստանի Հանրապետության շահերը թուրքադրբեջանական տանդեմի շահերին ստորադասող քայլեր:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք պնդել հետևյալը. իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Ստեփան Հասան-Ջալալյան

քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիմա որ դու ինքդ ասում ես՝ չեմ ճանաչում. Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն ի՞նչ պիտի անեն, չեղարկե՞ն ճանաչումը

Հաջորդ գրառումը

Առաջին Նիկոլ մերժողը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
Հաջորդ գրառումը

Առաջին Նիկոլ մերժողը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական