Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ժամանակն է, որ բոլորն իրենք իրենցից վեր կանգնեն. Վահե Հովհաննիսյան

11/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շաբաթների, օրերի և օրվա զարգացումները պետք է որ բոլորին վերջապես համոզեն, որ երկրում լուրջ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել մեկ օրում, մեկ միտինգով, մեկ երթով,մեկ լավ կարգախոսով, նարդի խաղաղալու ընթացքում, փուլային ակտիվացմամբ, սոցհարցումների թվերի էյֆորիայով կամ այլ, անգամ եթե ազնիվ ու բարի, բայց ոչ խորքային պատկերացումներով։

Ոչ թե Նիկոլն է միշտ մի քայլ առաջ լինում, այլ նրա դիմացինները՝ միշտ մի քայլ հետ։

Ժամանակն է ունենալ խիզախություն և ընդունել, որ մեկը մյուսից հետևից թափ առնող բավականին ուժեղ, զանգվածային շարժումների մարման հիմնական պատճառը քաղաքական և ծրագրային բովանդակության բացակայությունն էր, և ժամանակակից մենեջմենթի չգոյությունը։ Մեկ օրում ամեն ինչ վերջացնել կարող է միայն տարերային աղետը, իսկ հիշեք, թե քանի ամսաթիվ էր շրջանառվում՝ «այ էդ օրը կլինի»։ Ի՞նչը կլինի։

Ինչպես արձագանքել «նոր իրականությանը»

1. Իրավիճակի և անելիքի մասին հին պատկերացումներով պայքար հնարավոր չի լինելու կազմակերպել։

2. Մթնոլորտը երկրում աչքիդ առաջ փոխվում է. բոլոր սոցիալական խավերում գնում է իշխանության նեղ խմբի համատարած մերժում։ Փոխվում է նաև միջավայրը մեր շուրջ։

3. Պետք են պայքարի նոր համակարգեր, նոր բովանդակություն՝ ծրագրային մտածողություն և նոր մենեջմենթ, որոնք կսպասարկեն փոփոխությունների ալիքը։

4. Նոր պայմաններում պետք է գործի նոր հանրային և ինստիտուցիոնալ բանաձև. Զրո կոնտակտ նեղ խմբի հետ»։ «Զրո կոնտակտ» նշանակում է՝ ոչ մի հարց, պատասխանի ոչ մի ակնկալիք, ոչ մի շփում, ոչ մի առաջարկ, ոչ մի ընդհանուր բան։ Խրախուսել նեղ խմբի բյուրեղացումը։

5. Փոփոխվող մթլոնորտի պայմաններում պետք է խրախուսել անհատական դիրքորոշումը։ Սա վերաբերում է հիմնականում «քաղաքականությամբ չզբաղվողներին», «զակատ» արած գրագետներին, կոնֆորմիստներին և այլոց։ Այսօր անդեմ լինելն այլևս չի հասկացվում։

6. Բոլորն ունեն ընտրություն։ Սա վերաբերում է իշխանության բոլոր այլանդակությունները սպասարկողներին։

Մանդելշտամն ունի հանճարեղ տողեր, որոնք շատ խոսուն են հիմա.
«А вокруг него сброд тонкошеих вождей,
Он играет услугами полулюдей»

«Նեղ խումբը» և «լայն իշխանությունը» տարբեր բաներ են։ Պետք է ստեղծել ընտրության մթնոլորտ.

7. Հնարավորությունների ստեղծում, որպեսզի հանրային ակտիվ դեմքերը ներգրավվեն պրոցեսների մեջ։ Մարդկանց համար ընդունելի, կոմֆորտ ձևաչափեր, աշխատանքային պայմաններ ու հնարավորություններ։ Բոլոր ակտիվ դեմքերը պետք է զգան, որ իրենք պահանջված են, իսկ նրանք հազարներ են։ Սա նոր մենեջմենթի կարևորագույն խնդիրներներից է։

8. Պետք է շատ արագ ստեղծել լուրջ իրավապաշտպանական համակարգ։ Միայն փայլուն աշխատող փաստաբանները և մի քանի պատգամավորները չեն կարողանալու արձագանքել ռեպրեսիաների նոր թափիին։ Իրավապաշտպան համակարգը բամզապրոֆիլ գործունեության համակարգ է և չի սահմանափակվում միայն ապօրինությանը արձագանքելով։

9. Կան պետական նշանակության թեմաներ, իրոք շատ բարդ, որոնց շուրջ եթե չի ձևակերպվում այլընտրանքային մոտեցում, այլընտրանքային տարբերակ, ապա հնարավոր չէ ապահովել շատ լայն հանրային կոնսոլիդացիա, և հնարավոր չէ արտաքին աշխարհում ընկալվել որպես պոտենցիալ սոլիդ հաջորդ իշխանություն։ Իշխանությունը, նույնիսկ ամենաանորակը, ուզած թե չուզած՝ քաղաքական է, և ուզած-չուզած՝ պորտնյոր –զրուցակից՝ արտաքին աշխարհի համար։ Երբ դիմացինի (տարբեր հարթակների) հռետորաբանությունը և բովանդակությունը քաղաքական չէ, ապա իշխանությունը շահեկան դիրքերում է հայտնվում։

Այս համակարգային սխալը պետք է ուղղել։ Կան կարևորագույն հարցեր, որոնց շուրջ պետք է պատասխանել քաղաքական ձևակերպումներով. Սահմանադրություն, Խաղաղության պայմանագիր, հաղորդակցության ուղիներ (այդ թվում՝ Սյունիքով), արտաքին և տարածաշրջանային հարաբերություններ, Ռուսաստան-Իրան-արևմուտք հավասարակշռություն և այլն։ Սրանք դիրքորոշում և քաղաքական մտածողություն պահանջող հարցեր են, որոնք պետք է ներկայացնել՝ թե´ հանրությանը, թե´ արտաքին գործընկերներին։ Որպեսզի թե´ հանրությունը, թե´ արտաքին խաղացողները հակաիշխանական ճամբարին դիտեն որպես հուսալի գործընկեր, ոչ թե պարզապես իշխանափոխության գործիք։


10. Ներընդդիմադիր լարվածության, ներքին պայքարի լիակատար դադարեցում։ Մի կողմ դնել բոլոր անձնական կոնֆլիկտներն ու շահերը։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

Հաջորդ գրառումը

Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից. Լիլիթ Գալստյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից. Լիլիթ Գալստյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական