Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 11-ի նիստի վերաբերյալ․ օր 3-րդ

12/07/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանի դիտարկումները, –

– Նիստը նախագահող Արման Դիլանյանը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի աշխատանքը հուլիսի 11-ին, կիրակի օրը։ Բացի դրանից, որ քրիստոնեական ավանդույթներով մարդիկ կիրակի օրը չեն աշխատում, այդ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ Վարդավառի տոնը։ Ներքին անկազմակերպվածության պատճառով քրիստոնեական և եկեղեցական ավանդույթներին նկատմամբ արհամարհանքը՝ նաև անհարգալից վերաբերմունք է ոչ միայն դատավարության մասնակիցների, ՍԴ աշխատակազմի աշխատակիցների, այլև ՍԴ նիստերը լուսաբանող լրագրողների և դրանց հետևող ողջ հասարակության հանդեպ։ Ի դեպ, ՍԴ նախագահի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Արման Դիլանյանը, հետևելով օրվա քաղաքական իշխանության անընդունելի կեցվածքին, չի մասնակցել նաև 2021 թվականի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների Հայրապետական Պատարագներին, ինչն արտառոց երևույթ է ՍԴ նախագահների պարագայում, և ցույց է տալիս ներկա քաղաքական հանցավոր իշխանության հետ նրա սերտ և փոխհամաձայնեցված գործողություններն ու սերտաճվածությունը։

– Դատարանում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել մի ելույթով, որի բովանդակությունը ոչ միայն բավարար է 2021 թվականի հունիսի 20-ին կայացած խայտառակության արդյունքները չեղարկելու համար, այլև կարող է դասագրքային և ուսումնական նյութ հանդիսանալ մի քանի սերունդների իրավական կրթության և դաստիրակության համար։

– Ի թիվս այլ չափազանց հիմնավոր և փաստարկված թեզերի, Դավիթ Հարությունյանն իրավական ամենախորը փաստարկներով և տրամաբանական մեկնաբանություններով վերջակետ դրեց նաև հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման խնդրին՝ տալով Նիկոլ Փաշինյանի գործողությունների ենթադրյալ հանցակազմի ողջ իրավական հիմնավորվածությունը։ Նիստին ներկա իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Դավիթ Հարությունյանը զինել է բոլոր իրավական փաստարկներով և հիմնավորումներով՝ ենթադրյալ հանցագործին կալանավորելու և պատասխանատվության ենթարկելու համար։

– Դատավոր Արթուր Վաղարշյանը, իր կողմից հնչեցնող հարցերի միջոցով, արդեն երկրորդ փորձն է անում արդարացման մեկնաբանություններ տալ նախընտրական քարոզչության ընթացքում վարչապետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի խուլիգանական, գռեհիկ, վիրավորական, ատելության, բռնության և սպառնալիքներ պարունակող խոսքերին, ելույթներին և արտահայտություններին։

– Դատավարության մասնակիցների կողմից վերստին փաստվեց դատավարության ընթացակարգային խախտումների մասին։

– Չնայած ոչ աշխատանքային օրվա հանգամանքին դատարանն իր աշխատանքը շարունակեց նաև ոչ աշխատանքային ժամերին՝ մինչև երեկոյան 20․00-ի սահմանները, երբ մեկ օր առաջ Արման Դիլանյանը հայտարարել էր մինչև 00․00 ժամին աշխատելու մասին։ Այս առումով պետք է վերստին փաստել դատարանի անկազմակերպ, չպլանավորված և տարերային աշխատանքը, ինչը հանգեցնում է դատավարության մասնակիցների ֆիզիկական հոգնածության, և չի կարող բացասաբար չանդրադառնալ ծանրաբեռնված մտավոր աշխատանք իրականացնող մարդկանց աշխատանքային կարողությունների և արդարադատության արդյունավետության ու որակի վրա։

– Հետաքրքիր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, երկու օր շարունակ, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, լսելով դատավարության մասնակիցների կողմից աղաղակվող բռնությունների, իշխանությունների ապօրինի գործողությունների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների հանդեպ իրականացվող անթույլատրելի քայլերի, առավելապես ՀՀ Սյունիքի մարզի մասնավոր, համայնքային և այլ կառույցների ներկայացուցիչների հանդեպ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների մասին, հուլիսի 10-ի երեկոյան շտապել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և երեկոյան ուշ ժամի հրավիրված արտահերթ նիստում համաձայնություն են տվել «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքական ճնշումների հետևանքով Մեղրի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մխիթար Զաքարյանին կալանավորելու համար։

– ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին և չի պատկերացնում ընտրական համակարգի և գործընթացի ողջ գաղափարախոսությունը՝ սահմանափակվելով միայն ֆորմալ ասպեկտներով։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկա կազմը, ի դեմս իր ղեկավարի, չի գիտակցում ընտրությունների օրինականության ապահովման իր եզակի առաքելությունը։ ԿԸՀ-ի ներկայացված բացատրություններից պարզ է դառնում, որ նրանք ընտրությունն առավելապես պատկերացնում են միայն քվեարկությունը, իսկ ընտրախախտումները՝ միայն քվեարկությանը օրը տեղի ունեցած իրադարձությունները։

– Տիգրան Մուկուչյանի միապաղաղ, առաջնայինը երկրորդայինից չտարբերող, միայն իր համար շահեկան փաստերը շեշտադրող, իշխանահաճո, իր ղեկավարած մարմնի անգործությունը քողարկող ելույթը վկայում է, որ նրա երկարատև պաշտոնավարումը հատել է փորձառության կուտակման պոզիտիվ շեմը և թևափոխել կարծրացած, ոչ մրցունակ, նոր գաղափարները մերժող, մտածողության և տրամաբանության հետ հակադրվող ոչ կառուցողական ռիսկերով ժամանակաշրջան։ Ցավոք դա համընկել է հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական և պատասխանատու շրջանի հետ։

– ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի տրամաբանական հարցերին տված պատասխաններից պարզ դարձավ, որ Տիգրան Մուկուչյանն ու նրա ղեկավարծ կառույցն այս ողջ ժամանակահատվածում զբաղվել են ոչ թե ընտրությունների, այլ քվեարկության կազմակերպման հարցերով, որը դիմող կողմերի ներկացրած փաստերից, պարզվում է, որ իրականացրել են իրենցից կախված հնարավոր վատագույն եղանակով։

– Հուլիսի 11-ի ՍԴ նիստին չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից ԱԺ պատգամավոր, ժամանակակից հայ իրավական, քաղաքագիտական և փիլիսոփայական մտքի տիտան, դատավարության բոլոր մասնակիցներից ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով օժտված մասնակից (օրեր առաջ Երևանի Մովսես Խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ) Վահագն Հովակիմյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ-ում ներկայացված թիմի, նրանց կողմից հնչեցվող հարցերի որակի, քննարկումների մասնակցության կարողությունների վրա նրա բացակայության հետևանքներն ակնհայտ էին։

– Սահմանադրական դատարանի նիստում ԿԸՀ նախագահին ուղղված հարցերով առաջին անգամ խոսել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը, որի հնչեցրած հարցերից տպավորություն կար, որ դրանք ներկայացվում են ոչ թե պատասխաններ ստանալու և դատավարությանն աջակցելու, այլ իր խոսելն արձանագրելու և չհիմնավորված պասիվության կերպարից դուրս գալու նպատակով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելգիայի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

Հաջորդ գրառումը

Բորիս Ջոնսոնը դատապարտում է սոցցանցերում Անգլիայի հավաքականի հասցեին ռասիստական ​​արտահայտությունները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Բորիս Ջոնսոնը դատապարտում է սոցցանցերում Անգլիայի հավաքականի հասցեին ռասիստական ​​արտահայտությունները

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական