Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

21-րդ դարում փորձ է կատարվում ռազմագերիների հարցը լուծել միջնադարյան ձևաչափերով. Ռոբերտ Մարգարյան

08/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«Առաջիկա օրերին Մոսկվայում նախատեսված կարևոր բանակցությունների սեմին գերագույն գլխավոր դավաճանի անլվա խոսնակը նոր հայտարարություն է կատարել, որին մեկ նախադասության կարելի է հետևյալ ձևակերպումը տալ՝ «հաղորդակցական ճանապարհներ (միջանցք) ռազմագերիների դիմաց»: Փաստորեն 21-րդ դարի երրորդ տասնամյակի սեմին ԱԹՍ-ների ու չգիտեմ քանիերորդ սերնդի պատերազմում պարտություն կրած անձը պատրաստվում է ռազմագերիների հարցը լուծել միջնադարյան ձևաչափերով: Դա այն դեպքում երբ ժամանակակից աշխարհում արդեն վաղուց ռազմագերիների հարցը կարգավորված է միջազգային կոնվենցիաներով ու գոյություն ունեն միջազգային իրավական լծակներ այդ հարցում ադրբեջանին ճնշման տակ դնելու համար, իհարկե եթե Հայաստանում իրական իշխանություն գոյություն ունենար և ամենակարևորն ու վտանգավորը եթե այդ հարցում «բանավոր փոխըմբռնումներ» չեն եղել: Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունն այդ հարցը պաշտոնապես չի բարձրացնում ՄԱԿ-ի ԱԽ-ում, որի մշտական երեք անդամներն ի դեպ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են: Ինչո՞ւ հարցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն խորհրդի օրակարգ չի դարձել: 

Կարդալով դավաճանի խոսնակի հայտարարությունը գլխում մանանեխի հատիկի չափ ուղեղ, իսկ հոգու խորքում արժանապատվություն ու հայրենասիրություն ունեցող ցանկացած հայ տրամաբանորեն պիտի հարց տա, թե ինչո՞ւ ռազմագերիների հարցը առաջ չքաշվեց Քելբաջարն ու Լաչինը, կամ Սոթքն ու Շուռնուխը հանձնելու ժամանակ: Ինչո՞ւ այդ տարածքների հանձնումը չպայմանավորվեց գերիների վերադարձի հարցով, որի դեպքում հավանաբար հարյուրավոր ռազմագերիներ Ամանորն ու Ս. Ծնունդը կնշեին իրենց ընտանեկան օջախներում: 

Հարցերի պատասխանը պարզ կդառնա այն պահին, երբ ինչպես նոյեմբերի սկզբին, երբ մեկշաբաթյա «ինքնամեկուսացումից» դուրս գալով գերագույն գլխավոր դավաճանը հայտարարեց ստորացուցիչ փաստաթղթի ստորագրման մասին, համոզելով թե այդպիսով 25000 մարդկային կյանք է փրկել, այս անգամ էլ հունվարի 12-ին հայտնվելով էկրաններին հայտարարելու է Հայաստանով միջանցք ստեղծելու համար ադրբեջանին տարածք հանձնելու մասին և դա արդարացնելու է ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտությամբ: Անլվա խոսնակը նաև վտանգավոր մեկ այլ հայտարարություն է կատարել անդրադառնալով ադրբեջանական տարածքով «հատկապես երկաթուղային ճանապարհով» ԻԻՀ բեռնափոխադրում իրականացնելու մասին: Որտեղի՞ց է ծագել նման հետաքրքրությունը, եթե հակառակ Ռուսաստանին, որի հետ Հայաստանի կապը պարտադիր կերպով իրականացվում է երրորդ երկրի տարածքով, Հայաստանն Իրանի հետ համատեղ բանուկ սահման ու ճանապարհ ունի:

Ո՞րն է տնտեսապես առավել ձեռնտու: Ցամաքային ճանապարհով և առանց հավելյալ տուրքերի ուղղակի կերպով Իրան բեռներ փոխադրելը, թե այդ նպատակի համար երկաթուղային ճանապարհով կտրել նախիջևանի տարածքն ու համապատասխան տուրքեր վճարել Ադրբեջանին: Նման հետաքրքրություն կարող է առաջանալ միայն մեկ դեպքում:

Երբ այլևս գոյություն չի ունենա Հայաստանն Իրանին կապող տարածքը: Գերագույն գլխավոր ստախոսի խոսնակի ընդգծմամբ, Հայաստանի տարածքով ճանապարհի տրամադրումը դիտվում է տարածաշրջանում «տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման շրջագծում», մինչդեռ դրանք ադրբեջանական դիտանկյունից երկու առանձին հարցեր են ու հենց այդ պատճառով էլ փաստաթղթում այդ կապակցությամբ երկու տարբեր գլուխներ են պարտադրվել Հայաստանին ու դրա իրագործման համար էլ ռազմագերիները շարունակում են պատանդ պահվել Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Հայաստանի տարածքների հանձնումն Ադրբեջանին․ Mediaport

Հաջորդ գրառումը

«Մեկ Հայաստան». Աննա Հակոբյանին անհրաժեշտ է հարցաքննել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Մեկ Հայաստան». Աննա Հակոբյանին անհրաժեշտ է հարցաքննել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական