Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փելոսիի երեւանյան այցը կասեցրեց լայնածավալ պատերազմը

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Թվում է, թե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դարձել է միջազգային ասպարեզում սպառնալիքները խափանելու Բայդենի վարչակարգի արտաքին քաղաքականության առաջապահը։ Մարտահրավեր նետելով Թայվանի նկատմամբ Չինաստանի հավակնություններին, նա այդ կղզին այցելեց օգոստոսին, որից հետո այս օրերին Հայաստան գալով նա ուղերձ հղեց այս դժվարին տարածաշրջանում Ռուսաստանին եւ Իրանին։ Այդ ավելի ընդարձակ համատեքստում ուրեմն նրա այցը Երեւան կորցրեց իր «գլխավոր առաքելությունը» դառնալու հատկությունը, ավելի շուտ դառնալով տարածաշրջանային գործոն։

Սակայն, նրա առաջնորդությամբ սեպտեմբերի 17-ի Մ. Նահանգների կոնգրեսական պատվիրակության այցելությունը փրկարար օղակ հանդիսացավ Հայաստանի համար, քանի որ բոլոր ցուցանիշներով Ադրբեջան-Թուրքիա տանդեմը ծրագրել էր ավերիչ հարված հասցնել Հայաստանին եւ բռնի ուժով ձեռք բերել Զանգեզուրի միջանցքը, որի մասին ազերի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս զգուշացրել է։

Ադրբեջանի ղեկավարը իր տիրոջից` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից սովորել է, որ կարելի է ռիսկի դիմել եւ դաշնակիցներին մարտահրավեր նետել ու վերջում անպատիժ մնալ։

Պետք է նշել, որ Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի մասշտաբները, ռազմական եւ քաղաքացիական ենթակառույցների առումով, շատ ծանր էին, ինչը հետեւանք էր շտապ լոգիստիկ գործողությունների մի կողմից Ադրբեջանի եւ մյուս կողմից` Թուրքիայի, Իսրայելի եւ Պակիստանի միջեւ։ Ինտենսիվ գործողութունները, ներառյալ կործանիչների օգտագործումը, սեպտեմբերի 13-ին նախորդեցին ներխուժմանը։ Հատկապես ակտիվ էին գործում Ալիեւի ընտանիքին պատկանող «Silk Airways» ինքնաթիռները, որոնք ծանր հրետանի էին փոխադրում Թուրքիայից եւ Իսրայելից։ Դրանց էին միանում ռազմական օդային հաղորդակցական միջոցները Պակիստանից։

Լայնածավալ պատերազմի թատերաբեմը ամբողջացնելու համար Թուրքիան իր զորքերն էր կենտրոնացել Հայաստանի սահմաններում եւ Ադրբեջանի հետ համատեղ ռազմափորձեր էր նախաձեռնել նախորդող շաբաթների ընթացքում, կրկնելով 2020 թվականի ավերիչ պատերազմի միեւնույն սցենարը։ Խրախուսված բուն Հայաստանից եւ Արցախից ձեռք բերած իր տարածքային հաղթանակներով, Ադրբեջանը համոզված էր, որ տարածաշրջանում իրարանցում եւ պատերազմ հրահրելով հնարավոր կլինի նորանոր արկածախնդրություններ կատարել։ Ադրբեջանը, մասնավորապես, աչք ունի Իրանի Ատրպատական նահանգի վրա։ Սա, իհարկե, համահունչ է Թուրքիայի պանթյուրքական քաղաքականության հետ եւ իր հերթին նաեւ Թեհրանի միջուկային նկրտումները սահմանափակելու եւ անհրաժեշտության դեպքում մասնատելու այդ երկիրը, կամ ներկա իշխանությունը գահընկեց անելու Իսրայելի քաղաքականության հետ։

Համարձակվում ենք նույնիսկ ենթադրել, որ հնարավոր էր Հայաստանի դեմ մինի-պատերազմ սկսել, որպեսզի դրա քողի ներքո լայնածավալ պատերազմ սանձազերծվեր Իրանի դեմ։

Բայդենի վարչակազմը Իրանի հետ միջուկային պայմանագիրը ավարտելու եզրին էր, երբ իսրայելական մի պատվիրակություն Վաշինգտոն ժամանեց դադարեցնել տալու համար բանակցությունները` հավանաբար ամերիկյան ընտրական խաղի մասնակցության սպառնալիքներով։

Եվրոպան եւ Մ. Նահանգները հաշվարկված ռիսկի են գնացել ապահովելու համար այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ, այդ թվում՝ նաեւ իրանյան, որպեսզի դիմակայեն Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների հավանական դադարեցումը։ Ի դեպ, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ամոթալի այցը Բաքու, որտեղ նա հաճոյախոսություններ շռայլեց երկրի բռնակալին, լավագույն դեպքում ընդամենը 2 տոկոս է ավելացնելու Եվրոպայի գազի տարեկան պաշարներին։ Էթնիկական բացահայտ զտումներ կատարելու եւ ինքնիշխան պետության տարածք ներխուժելու դեպքերի առկայության համատեքստում նրա այցը այդ երկիր՝ առնվազն անպատկառություն էր։

Ադրբեջանը վրդովվել էր, երբ Մ. Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակեց դեսպան Ֆիլիպ Ռիկերին։

Դա հակասում էր Ալիեւի ծրագրերին եւ նրա հայտարարություններին, որ Մինսկի խումբը այլեւս դերակատարություն չի կարող ունենալ, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է ուժի կիրառումով, որն անշուշտ ԵԱՀԿ-ի առաքելության հիմնական սկզբունքների բռնաբարում էր։

Ալիեւը զգուշավորությամբ էր ծրագրել իր հարձակումը, որպեսզի Ռիկերի Բաքու այցելության հետ զուգադիպեր։ Դրանով նա իր դժգոհությունն էր ցանկանում հայտնել Մինսկի խմբի վերակենդանացման կապակցությամբ, որը հետապնդելու է իրեն եւ հաստատելու, որ ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ։

Այդ հարձակումը նաեւ նպատակ ուներ ստվեր գցելու Փելոսիի Հայաստան այցելության վրա։ Նենսի Փելոսիի երկօրյա այցը Երեւան ուներ ինչպես զգացողական, այնպես էլ քաղաքական ենթատեքստեր։ Զգացողականի մաս էր կազմում նրա Ծիծեռնակաբերդ այցելությունը, եւ դեմքին արցունքների հայտնվելը, որը նշանակալի ուղերձ էր հատկապես Բայդենի վարչակազմի կողմից Ցեղասպանության ճանաչման համատեքստում։ Նա ուզում էր հավաստիացնել ամերիկահայերին, որ հաջորդ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը իրենց ետին կանգնած է։

Քաղաքական առումով նրա այցը զգուշացնում էր Ալիեւին, որ Թրամփի ժամանակների բարձիթողի օրերը անցյալ են արդեն։ Հիշենք, որ այդ ժամանակվա պետքարտուղար Մայք Փոմփեոն կանաչ լույս էր վառել Բաքվի 2020 թվականի պատերազմից առաջ նշելով. «Հույս հայտնենք, որ հայերը կկարողանան իրենք իրենց պաշտպանել»։

Խոսնակ Փելոսին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շատ հստակ նշեցին, որ ագրեսորը Ադրբեջանն է, եւ Բաքուն անհապաղ պարտավոր է իր զորքերը ետ քաշել հայկական տարածքներից։

Հայերը շատ էին ոգեւորված Մ. Նահանգներից իրենց ակնկալիքներով։ Այն հարցին, թե Մ. Նահանգները արդյոք կարո՞ղ են զենք մատակարարել Հայաստանին, հարգարժան տիկինը ճարտարորեն տվեց ակնկալված դիվանագիտական պատասխանը` ասելով. «Մենք այստեղ ենք իմանալու, թե ինչ է ուզում Հայաստանը», կարծես չիմանալով, որ պարտված մի երկիր կարիքն ունի ինչպես քաղաքական զորակցության, այնպես էլ արդիական զինամթերքի մատակարարման։

Փելոսին Հայաստանն օգտագործեց որպես հարթակ խոցելու Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմի առնչությամբ, երբ Գաֆեսճյան կենտրոնում Գր. Խանջյանի «Վարդանանք» կտավի առաջ խոսք առավ եւ հիշեց իրենց հայրենիքը պաշտպանող քրիստոնյա հայ ռազմիկներին, որոշ հայ մեկնաբաններ նրա ասածը համարեցին անուղղակի ակնարկ ուղղված մերօրյա Իրանին։ Դա «սխալ քայլ» նկատեցին, հատկապես որովհետեւ 1,500 տարի առաջ իրանցիները դեռեւս չէին ընդունել իսլամը, մինչ այսօր Իրանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։

Այցելության հետեւանքներից մեկն եղավ այն, որ արեւմտամետ քաղաքական ուժերը քաջալերվեցին Հայաստանում եւ հավաքներ կազմակերպեցին` պահանջելով դուրս գալ ՀԱՊԿազմակերպությունից, որին Ռուսաստանն է ղեկավարում եւ որը ծաղրի ենթակա կառույց է դարձել դիվանագիտական շրջանակներում որպես անողնաշար մի մարմին, որը խաբում է հայերին ասելով, որ կարող են իրենց երկրի պաշտպանությունը վստահել իրեն։ Նույնիսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանը իր պաշտպանության եւ ռազմական կարիքների համար չի կարող հույսը դնել այդ կառույցի վրա։

Ինչքան էլ զարհուրելի լիներ, 2020-ի պատերազմը այնքան էլ համաշխարհային ուշադրության չարժանացավ քաղաքական դաշտում։ Այս անգամ, Փելոսիի այցն ու տարածաշրջանում Մ. Նահանգների վճռական դերակատարությունը լիովին բացահայտեցին հակամարտության արձագանքները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է հարցը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ վերջերս հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ։

Զգացմունքային խանդավառությունը պետք է խաղաղվի, տեղը զիջելով սթափ քաղաքական ծրագրավորման։ Մ. Նահանգների քաղաքական «ներխուժումը» կովկասյան տարածաշրջան, որն ավանդաբար ռուսական ազդեցության գոտի է համարվել, դեռ կարող է որոշակի դժգոհություններ եւ քաղաքական հակահարվածներ առաջացնել, ինչպես հայտնի դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի հեգնական արտահայտություններից։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «հնչեղ» կամ «աղմկոտ» որակելով Փելոսիի այցն ու գործողությունները նշեց, որ միայն «հանգիստ եւ գործնական` բիզնեսանման մոտեցումը» կարող է արդյունավետ լինել հայ-ադրբեջանական հակամարտության համար։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Ադրբեջանի արկերը Երեւան կհասնե՞ն

Հաջորդ գրառումը

Իրանի մեջլիսը ներկայացնում է Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունների կապակցությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանի մեջլիսը ներկայացնում է Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունների կապակցությամբ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական