Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի կողմից զինվորականների ու ոստիկանների խրախուսման և պաշտոնից հեռացման միջին ցուցանշը 88 օր է․ Էդգար Ղազարյան

06/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ԱԱԾ ՊՊԾ ղեկավարի, Ռազմական ոստիկանության պետի և մյուսներին գլխին սև ամպեր են կուտակվել․ նրանց շնորհվել է գեներալ-մայորի կոչումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թվականի հուլիսի 5-ի հրամանագրերով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին շնորհվել է ՀՀ ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Գեներալի կոչումներ են շնորհվել նաև ՀՀ Ազգային անվտանգությնա ծառայության տնրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարայանին, ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին։  Դատելով բազմաթիվ նախադեպերից և Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի նախորդ որոշումներից՝ պետք է վստահաբար ասել, որ այս մարդկանց գլխին սև ամպեր են կուտակվել և առաջիկայում նրանք կազատվի զբաղեցրած պաշտոններից։

Հիմա՝ մեր դատողությունների հիմքը հանդիսացող զուտ փաստերի համադրում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին 2019 թվականի հուլիսի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, որից 76 օր հետո (2019 թվականի սեպտեմբերի 16-ին) նա ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի հուլիսի 3-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում, որից 77 օր հետո (2019 թվականի սեպտեմբերի 18-ին) ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։

ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհվել է 2019 թվականի հուլիսի 3-ին, որից 104 օր հետո (2019 թվականի հոկտեմբերի 15-ին) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, երջանկահիշատակ, Արթուր Բաղդասարյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհվել է 2020 թվականի  հունվարի 24-ին, իսկ պաշտոնից ազատվել է 2020 թվականի փետրվարի 19-ին՝ գեներալի կոչումը ստանալուց 26 օր հետո։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գեներալ-գնդապետի զինվորական կոչումը ստացել է Արցախյան պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, որից 118 օր հետո ապօրինի կերպով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը 2021 թվականի փետրվարի 24-ին է ազատվել զբաղեցրած պաշտոնից, այն դեպքում, երբ դրանից ընդամենը 125 օր առաջ, պատերազմի ժամանակ, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին նրան շնորհվել էր Ազգային Հերոսի կոչում և պարգևատրվել՝ Հայրենիքի շքանշանով։

Երկրորդ անգամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել էր 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, որից հետո 2020 թվականի հունիսի 8-ին (մեկ տարի և 8 ամիս հետո) ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից զինվորականների ու ոստիկանների խրախուսման և պաշտոնից հեռացման միջին ցուցանշը 88 օր է (առանց «երկարակյաց» Արտակ Դավթյանի)։ Այս վիճակագրական տրամաբանությամբ ստացվում է, որ 2021 թվականի հուլիսի 5-ին գեներալ-մայորի կոչման արժանացած սպաները, պետք է պաշտոնից հեռացվեն 2021 թվականի հոկտեմբերին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Շարունակական կրթությունն է, որ ազգերին ավելի է ծաղկացնում, քան անխնամ թողնված բնական ձիրքը»

Հաջորդ գրառումը

Այս իշխանազավթները բանակը դարձրեցին սանատորիա, որից հետո սկսեցին քանդել՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա. Գևորգ Գևորգյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Այս իշխանազավթները բանակը դարձրեցին սանատորիա, որից հետո սկսեցին քանդել՝ խաղալով ժողովրդի զգացմունքների վրա. Գևորգ Գևորգյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական