Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա հենց «Արցախի հերոս» մայոր Դավիթ Առուշանյանի սխրագործության ապացույցն է

12/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

blognews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

Ադրբեջանական տիրույթում այս նկարը տարածվեց պատերազմի օրերին ու, քանի որ նկարում պատկերված տարածքներն անցել էին դրանց վերահսկողության տակ, սովորույթի համաձայն իրենց հեքիաթն էին հյուսել էս միջադեպի շուրջ, բայց քանի որ խառն էին, հեքիաթի 2 գլխավոր հերոս ունեին, որից մեկը ողջ ա, ոմն ատակիշիև, մյուսը՝ սատկած, ոմն իսմայիլով։

Ձախից առաջինը ադրբեջանական БТР-82А է (զրահափոխադրիչ), որից ունեն միայն ադրբեջանն ու Ռուսաստանը, երկրորդը՝ БМП-2 է (ՀՄՄ-2), որի մեջ էլ եղել են հայկական ուժերը։

Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ ճակատ ճակատի բախվելուց հետո երկու մեքենաների անձնակազմն էլ մեքենայից դուրս շարունակել է մարտը, չնայած, որ մեքենաներն այրվել են։ Ես գրեթե վստակ եմ, БМП-ն ա գնացել на таран, իրենք ասում են՝ չէ, մենք ենք։ Ու էդ ասելուց 2 հոգու անուն են նշում, ովքեր, ըստ իրենց, մենակով են նստել БТР-ի ղեկին 🙂

Եթե դեռ պարզ չի, բացատրեմ, թե ինչու եմ սա կապում Դավիթ Առուշանյանի հետ։ Թալիշի դիրքերը գրավելուց հետո թշնամին առաջանում է Արեգասարի ուղղությամբ, որը կարելի է ասել հենց լեգենդար «Եղնիկների» մեջ է մտնում։ Մինչ այդ արդեն Քյոխի խնդրանքով Իվանյանի (Խոջալուի) տանկային գումարտակից Դավիթ Առուշանյանն իր անձնակազմով մեկնում էր այնտեղ, նրանց օգնության։ Ես պարզել եմ՝ այս միջադեպը տեղի է ունեցել հենց Արեգասարի մոտ, սեպտեմբերի 29-ին. այն օրն ու այն վայրը, որտեղ ՀՄՄ-ով զոհվել է Դավիթը։ Այս վայրից քիչ այն կողմն այն տեղն է, որտեղ մերոնք 70-ից ավել թուրքի վերցրել էին ծուղակի մեջ ու կոտորել 5 րոպեում (քարտեզը կտեղադրեմ մեկնաբանություններում)

Տեղը, օրը, ՀՄՄ-ն, թուրքի վերահսկողության տակ մնալն ու բոլորը փաստերը իրար համադրելով գալիս եմ այն եզրահանգմանը, որ սա հենց «Արցախի հերոս» մայոր Դավիթ Առուշանյանի սխրագործության ապացույցն է, նրա БМП-ն՝ թշնամում БТР-ի մեջ մխրճված։ ՊԲ-ի հաղորդագրության մեջ հենց այդպես էլ ասվում էր. «…2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը»: Մխրճվել՝ բառի ուղիղ իմաստով…նրա БМП-ից քիչ այն կողմ խոցված-ընկած է Т-72 Aslan մոդեռնիզացված ադրբեջանական տանկը։ Պարզ է, չէ՞, թե ովքեր են այն խոցել։ Դավիթի անձնակազմի հաշվին 4 խոցած թշնամական զրահատեխնիկա կա։

Շնորհիվ Դավիթենց հակագրոհի՝ թշնամին այլևս չկարողացավ մոբիլիզացնել իր ուժերն ու առաջանալ «Եղնիկների» ուղղությամբ։ Այդ էր պատճառը, որ Դավիթենց БМП-ն մնաց թշնամու վերահսկողության տակ ու այդ էր պատճառը, որ Դավիթին հողին հանձնեցին միայն մայիսի 24-ին…

Խոնարհվում ենք սխրանքիդ առաջ, պարոն մայոր։ Իսկական հայն ու հայրենասերը հենց Դուք ու Ձեր նման էն հազարավոր տղերքն են, ովքեր սեփական կյանքի գնով կանխեցի թշնամու առաջխաղացումը։

Հավերժ փառք ձեզ, տղերք ջան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնդակահարել է պետք կառավարչին, որն իր ձախողումներն այլոց վրա է բարդում. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Ընդդիմությանը չի հաջողվի իշխանազրկել կապիտուլյանտին «Կոնստրուկտիվիզմի» թակարդն ընկնելու դեպքում. Աշոտյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ընդդիմությանը չի հաջողվի իշխանազրկել կապիտուլյանտին «Կոնստրուկտիվիզմի» թակարդն ընկնելու դեպքում. Աշոտյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական