Շաբաթ, Հուլիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է

21/06/2021
- Վերլուծություն

Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք եւ ինչ անել։

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

◾ ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեեւ զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։

◾ Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետեւ այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։

◾ Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որեւէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել եւս իրականացնել։

◾ Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաեւ որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարեւորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։

ԻՆՉ ԱՆԵԼ

◾ Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձեւավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից եւ այլն)։

◾ Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որեւէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա եւ…»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռեւս հաղթում է ազգային վերնախավին։

◾ Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։

◾ Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։

Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։

Նախորդ գրառումը

Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Հաջորդ գրառումը

Կուբանում երկու ավտոբուս է բախվել, կան տուժածներ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Կուբանում երկու ավտոբուս է բախվել, կան տուժածներ

Լրահոս

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է

04/07/2026

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։ «Մայր...

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

04/07/2026

Շուրջ մեկ տարվա պաշտոնավարումից հետո երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անակնկալ հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Երկար մտորումներից, քննարկումներից...

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

04/07/2026

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի...

Խորհրդային Ադրբեջանի մասնակցությամբ ընդունված 105-ամյա որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

04/07/2026

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

04/07/2026

Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է...

Անի Խաչատրյանից՝ հօգուտ Բագրատ Սրբազանի, կբռնագանձվի 750,000 դրամ

04/07/2026

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։ Երևանի ընդհանուր իրավասության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական