Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն գազի գնի մեջ դնում է նաև որոշակի քաղաքական կոմպոնենտ և ըստ դրա էլ որոշում այն. փորձագետ

15/12/2023
- Վերլուծություն, Տնտեսական

Միշտ պետք է հիշել, որ գազի գինը քաղաքական գին է։ Քանի որ այն բորսային ապրանք չէ, տարածաշրջանային ապրանք է,  գինն, ըստ տարածաշրջանի, փոփոխվում է։ Ռուսաստանը գազի գնի մեջ դնում է նաև որոշակի քաղաքական կոմպոնենտ և ըստ դրա էլ որոշում այն,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Այս պահին Հայաստանի համար գազի գինը 175 դոլար է՝ 1000 խ/մ դիմաց։ 175 դոլարով գազը վաճառվում է սահմանին, և սա հստակ քաղաքական գին է՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները։

Իսկապես մտահոգություն կար, որ ՀՀ հստակ հակառուսական քաղաքականության հետևանքով հունվարի 1-ից գազի գինը կարող էր թանկանալ։ Բայց ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ շեշտելու, որ ՀՀ գործող ռեժիմը շատ առումներով ձեռնտու է ռուսներին, և նրանք չեն գնա որևէ կտրուկ քայլի, քանի դեռ ՌԴ-ի հիմնական խնդիրը շարունակում է մնալ Ուկրաինան»,- ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը։

Ըստ Արմեն Մանվելյանի՝ այն, որ ռուսները չեն պատրաստվում 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար բարձրացնել գազի գինը, ցույց է տալիս, որ այլ առաջնահերթություններ ունեն։

«Քանի որ Փաշինյանի ռեժիմը շատ կանխատեսելի է, ռուսներն ավելի շատ վախենում են, եթե, Աստված չանի, որ Հայաստանում իշխանության գան իրապես հայրենասեր ուժեր, որոնք կհրաժարվեն կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Սա կարող է իրավիճակի որոշակի սրեցման բերել, որին ռուսներն ստիպված կլինեն արձագանքել»,- նշեց մեր զրուցակիցը։

Արմեն Մանվելյանը հիշեցրեց՝ Ռուսաստանը Հայաստանին միջազգային շուկայական գներից ցածր գներով վաճառում է ռազմավարական նշանակության երկու ապրանք՝ գազ և հարստացված ուրան։

«Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ եղած ժամանակահատվածում ռուսները  մի քանի անգամ բարձրացրեցին և՛ գազի, և՛ ուրանի գինը՝ ի պատասխան այն բանի, որ Հայաստանը փորձում էր լավ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։ Այդ ընթացքում ռուսական կողմը պարբերաբար փակում էր Լարսի անցակետը, արգելում հայկական արտադրության գյուղատնտեսական ապրանքների մուտքը ՌԴ, բարձրացնում գազի գինը։ Գազի գինն իջավ  այն ժամանակ, երբ Հայաստանը մուտք գործեց ԵԱՏՄ։

Կրկնում եմ, այս պահին ՌԴ-ին ձեռնտու է ՀՀ թույլ և անողնաշար ռեժիմը, քանի դեռ այդ երկիրը կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա։ Իհարկե, տրամաբանական կլիներ, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի համար հաջորդ տարվա հունվարի 1-ից բարձրացներ գազի գինը, սակայն թույլ ռեժիմի գոյությունը ռուսներին խիստ շահեկան է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր՝ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի նաև սակագինը սպառողների համար։

Նախորդ գրառումը

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցը կքննարկվի գարնանը

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Please login to join discussion

Լրահոս

ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post

20/07/2026

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան...

Լեւոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

20/07/2026

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական եւ...

Ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն. Տիգրան Աբրահամյան

20/07/2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն...

Իսպանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն

20/07/2026

Հուլիսի 19-ին, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական