Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցը կքննարկվի գարնանը

Թուրքիայի եվրաինտեգրման ապագա հեռանկարների վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչև ԵՄ հաջորդ գագաթնաժողովը, որը նախատեսված է 2024 թվականի մարտի 21-22-ը, գրում է թուրքական Milliyet թերթը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին։ 

Կազմակերպության անդամ երկրներն արդեն դրական են գնահատել Եվրահանձնաժողովի զեկույցը հանրապետության վերաբերյալ։

ԵՄ անդամների հանդիպումը պետք է անցկացվի պետությունների ղեկավարների մակարդակով։ Բրյուսելը դեռևս հարցեր ունի Անկարային՝ այսպես կոչված բանակցային դոսիեի 35 կետերից 16-ի հետ կապված։ Բանակցային գործընթացի խոչընդոտներից մեկը Կիպրոսի խնդիրն է։

Թուրքիայի`ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունները սկսվել են 2005թ.: