Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմության մեջ առաջին անգամ ԱԹՍ-ները վճռեցին պատերազմի ելքը

19/02/2021
- Վերլուծություն
Տարիներ առաջ Գերմանիայի քաղաքական շրջանակներում սկիզբ առած բանավեճը, որ վերաբերում է ԱԹՍ-ներիՙ (անօդաչու թռչող սարքեր) ՙԲունդեսվեհրում ( Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժեր) կիրառությանը, այս օրերին թեժանում է: Անցյալ չորեքշաբթիՙ փետրվարի 3-ին կոալիցիա կազմած ՔԴՄ-ՔՍՄ եւ ՍԴԿ-ն միակարծիք եղան, որ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի հետ համատեղությամբ, եվրոպական ԱԹՍ- ների զարգացման ու ձեռք բերելու վերաբերյալ մարտ ամսին պայմանագիր պիտի ստորագրեն:

Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը», որ երբեւէ անտարբեր չի եղել Հայաստանում ծավալվող իրադարձությունների հանդեպ, փետրվարի 7-ի լրատվահոսքում ընդգծեց, թե «պատմության մեջ առաջին անգամ է, որ «Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի համար վճռորոշ եղան զինակիր (մարտական) ԱԹՍ-ները»: (Զինակիրն իմ թարգմանությունն է, ռազմական գործի մասնագետները 44 օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին հարվածային եւ հետախուզական եզրերը, եւ նվաստիս կարծիքով, դրանք երկուսն էլ զենք են, ուստի զինակիր բառեզրի կիրառումն արդարացված է): «Դոյչլանդֆունկի» վերոբերյալ դատողության հեղինակը երիտասարդ գիտնական Ուլրիկե Ֆրանկեն է, որ հատկապես այս օրերին ԱԹՍ-ների շուրջ չընդհատվող բանավեճը լուսաբանող գերմանական մեդիայի փնտրված զրուցակիցն է:

Եվրոպայի Խորհրդի արտաքին հարբերությունների հարցերով (ECFR) լոնդոնյան գրասենյակի աշխատակից Ֆրանկեն ներկայացնում է, թե Ադրբեջանը թուրքական եւ իսրայելյան արտադրության ԱԹՍ-ների տարբեր համակարգեր էր գործի դրել, որի միջոցով հակառակորդինՙ հայկական կողմին նախ լրտեսել էր, ապաՙ նրանց դիրքերը հրետանիով խոցել, կիրառել հյուծման մարտավարություն:

Հոգեբանական ազդեցությունը չի կարելի թերագնահատել, ընդգծում է Ֆրանկենՙ հիշատակելով այն հանգամանքը, որ մինչեւ ԱԹՍ-ների ի հայտ գալը, հայերն իրենց բնակության վայրումՙ լեռնային, անանցանելի այդ տարածաշրջանում մեծ մասամբ անվտանգ էին զգում իրենց: Նա վկայակոչում է ռազմական այլ փորձագետների, մասնագետների, որոնց գնահատմամբ էլ, սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ, ԼՂ-ի վրա Ադրբեջանի ռազմականՙ 6 շաբաթյա հարձակման հաջող ելքն ապահովեցին ԱԹՍ-ներըՙ արձանագրելով պատմության նոր իրողություն: Ադրբեջանը շահեց նոր տարածքներ, ծանուցում է «Դոյչլանդֆունկը»: Այն իրողությունը, որ տարիներ ի վեր հայ մասնագետները, մասնավորապես վաղամեռիկ Կարեն Վարդանյանը շեշտում էին 21-րդ դարի պատերազմում ԱԹՍ-ների գերակա նշանակությունը, դրանց արտադրության, զարգացման մասին բարձրաձայնում էին ամենուր, եւ նրանց ականջալուր չէին լինում, վկայում է մեր անլուրջ եւ տգետ վարքի մասին: Ում համար Զինվորի ու Պետության անվտանգությունն ու նրան պաշտպան լինելն անսակարկելի են, սովորում է ուրիշի սխալներից, մենքՙ մեր սխալներից էլ եզրահանգման չենք գալիս: Անփույթ ու մոռացկոտ ենք, այնինչ մեր հարեւանները հաշվարկն են անում նոր հաղթանակի: Թշնամին չի յուրացրել Սյունաց լեռները մագլցելու կերպը, բայցՙ գիտի մեր թերությունն ու թուլությունը: Ղողանջի՛ր, արթնությա՛ն զանգ:

Նախորդ գրառումը

Ամեն ինչ կանխորոշված էր․ Ազգը պետք է պարտվեր ժողովրդին. Արա Վարդանյան

Հաջորդ գրառումը

ԱԳՆ-ն՝ Արա Այվազյանի ազատման դիմում գրելու լուրի մասին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱԳՆ-ն՝ Արա Այվազյանի ազատման դիմում գրելու լուրի մասին

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական