Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒրմիո լճի վերականգնման նախագիծն ու «թուրանական» միջանցքը 

09/08/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակած Էրդողանի առաջին պաշտոնական այցելությանն ու Բաքվում ԱՀ նախագահ Իլհամ  Ալիեւին տրված նոր հրահանգավորումներին հետեւած  «թուրանական» միջանցքի  իրագործման հարցում Թեհրանի «խափանարար» դերակատարության թեման քննարկման նյութ դառնալուց հետո, շրջանառության մեջ դրվեց նաեւ Իրանի ազերիաբնակ  նահանգներում ազգայնական  կրքեր բորբոքելուն միտված  եւս երկու թեմա։

Առաջինը, որը շրջանառության մեջ էր դրվել առանց հիմնավորումների ու մասնագիտական փաստարկների,  վերաբերում էր հայկական ատոմակայանի ռեակտորի սառեցման համար օգտագործվող կեղտաջրերին, որոնք իբր  արտանետվում են Արաքս գետի մեջ եւ հետագայում լցվում Կասպից ծով։ Հետեւաբար, Մեծամորի ԱԷԿ-ը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Կասպից ծովի սահմանակից բոլոր երկրների համար։    

Երկրորդ թեման, որի  կապակցությամբ, ըստ ամենայնի, ավելի մեծ նախապատրաստական աշխատանքներ էին տարվել, վերաբերում էր Ուրմիո լճին, թե իբր, անհետացման եզրին գտնվող  այդ ջրային ավազանի փրկության համար ԻԻՀ իշխանությունների կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, ինչն իրանական Ատրպատականում, ի վնաս ազերիների,  ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակ է հետապնդում։

Ըստ իրանցի վերլուծաբանների,  այս երկու նախագծերն էլ Իրանի ազերիաբնակ նահանգներում ազգամիջյան կրքեր բորբոքելու  համար Թուրքիայի ու Ադրբեջանի անվտանգության ծառայությունների կողմից մշակված նախագծեր են, որոնց նպատակը «թուրանական» միջանցք բացելու մտադրությամբ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ռազմական էքսպանսիա իրականացնելիս,  Իրանի ազգայնական ուժերի օգնությամբ    Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններում ԻԻՀ ռազմական միջամտության կանխարգելումն էր։

Նշված հակաիրանական ու հակահայկական  թեմաներն ավելի արդիական դարձան հատկապես  Անկարայում անցկացված թուրք դեսպանների 13-րդ համաժողովի ընթացքում, որի շրջանակներում օգոստոսի 8-ին Անկարա էր այցելել   նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանում հանրային կարծիք է ձեւավորվում, թե իբր Իրանը Ուրմիա լիճը չորացնելու եւ բնապահպանական խնդիրներ առաջացնելու միջոցով ցանկանում է ստիպել Ատրպատականի ազերիներին, լքել լճին հարող տարածքները։

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը նոր դեսպան է գործուղել Թուրքիա  (Մանրուքների մեջ սատանա փնտրելու փորձ)

Հաջորդ գրառումը

Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԳՇ պետը, երբ նրա լուռ համաձայնությամբ կոծկում են իրական փաստերը, գործեր շինում իր սպաների նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԳՇ պետը, երբ նրա լուռ համաձայնությամբ կոծկում են իրական փաստերը, գործեր շինում իր սպաների նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական