Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքեր ե՞ն հիմա սահմանին, ովքեր են այս համատարած կեղծիքի, վշտի, անտարբերության պայմաններում ծառայում երկրին, ժողովրդին․Տիգրան Աբրահամյան

17/04/2021
- Վերլուծություն

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խայտառակ պարտությունն ամբողջությամբ զինվորականների, հավաքական առումով՝ բանակի վրա բարդելու, զինվորականին նվաստացնելու գործընթացն սկսվեց այն օրվանից, երբ Փաշինյանն իրեն փրկելու համար դեռ այն ժամանակվա պաշտպանության նախարար Տոնոյանին Հ1 հարցազրույցի ուղարկեց, այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի համար իշխանությանը պատկանող թերթով մեկնաբանություն «կազմակերպեց», օրեր անց էլ՝ ԳՇ պետի այդ ժամանակվա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին՝ մամուլի ասուլիս ճամփեց։

Համոզված եմ, որ հետագայում 3-ն էլ արագ հասկացան, թե ինչ գին ունեն իշխանության համար և ինչ գին են վճարելու իրենց կյանքում։

Ինձ այլ բան է անհանգստացնում։ Այն զինվորականները՝ սպաները, պայմանագրայինները, ժամկետայինները կամ պահեստազորայիններն ու կամավորականները, ովքեր մինչև վերջ կանգնել են, խնդիր են լուծել, ընկեր են կորցրել, հիմա էլ Հայաստանի և Արցախի սահմաներն են պահում։

էդ որ Նիկոլից սկսած՝ տարբեր կալիբրի, տարբեր նշանակության և տարբեր գնային դասակարգման գործիքները հայտարարում են, որ ամեն ինչում բանակն է մեղավոր, բանակ չկա, բանակը պարտվեց… նշածս մարդկանց պատասխանը ո՞վ է տալու։

Դուք խիղճ, բարոյականություն ունե՞ք, միթե փողը, քաղաքականությունն ու պաշտոնը բոլորիդ կուրացրել է։ Բա ովքեր ե՞ն հիմա սահմանին, ովքեր են այս համատարած կեղծիքի, վշտի, անտարբերության պայմաններում ծառայում երկրին, ժողովրդին։

Մեղավորներին, պատասխանատուներին, փախնողներին մի կողմ դնենք՝ բա մյուսնե՞րը։ Էն մեր ազնիվ զինվորականները՝ շարքայինից գեներալ, նրանք ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմն այսպիսի ավարտ չունենա, ինչո՞վ են վաստակել ձեր նման վերաբերմունքը։

Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ։ Մենք դեռ ամբողջությամբ չգիտենք, թե ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով մեզ այս կետին հասցրեց և պատասխանատվության ի՞նչ բաժին ունի։ Իհարկե այս ասածս իշխող ուժին և նրա ղեկավարին չի վերաբերում, սրանց մասով ամեն ինչ պարզ է, խնդիրը այլ հարթության մեջ է, որի մանրամասներն այս իշխանության օրոք ամբողջությամբ չենք էլ իմանա։

Նախորդ գրառումը

Սպիտակ տունը պատմեց, թե ինչպես է Բայդենն անցկացնում հանգստյան օրերը

Հաջորդ գրառումը

“Զոհերը քիչ են՝ 6 մարդ…”

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

"Զոհերը քիչ են՝ 6 մարդ..."

Լրահոս

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական