Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի լրագրողական ինքնությունը՝ վատ իմաստով, սկանդալային հայտարարություն անելու մոլուցքը գերակայում է պետականության շահերին, նա չունի արգելակներ. Մելքոնյան

10/05/2021
- Վերլուծություն

Ներքին խնդիրների և միջկուսակցական գզվռտեցի համար նման անձեռնմխելի թեմաներին անդրադառնալն առնվազն խոսում է այդ մարդու՝ պետական մտածողությունից հեռու լինելու մասին, որ նա չունի ներքին արգելակներ։ Նախկին իշխանությունների նկատմամբ իր ատելությունը կուրացնում է նրան ցանկացած նման իրավիճակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե իրենց թրքասիրության մեջ մեղադրողները ժամանակին ԱՄՆ-ի իշխանություններին համոզում էին, որ չընդունեն Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությամբ հանդես է եկել այսօր՝ ԱԺ-ում՝ նշելով, թե հայտնի շրջանակները իրենց մեղադրում են թրքասեր, թրքամետ լինելու մեջ։ Այս կոնտեքստում կասկածի տակ է դրվում խորհրդարանական մեծամասնության և Կառավարության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Մինչդեռ, ըստ նրա, 3 տարվա ընթացքում այս առումով արվել է նախորդ 10 տարում արվածի 50 %-ի չափով աշխատանք։ «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում տեղի է ունեցել գլխավոր իրադարձությունը՝ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Եթե ՀՀ կառավարությունը չուզենար որ այդ բանաձևն ընդունվի, միանշանակ դա տեղի կունենար։ Հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ժամանակին ԱՄՆ-ի իշխանություններին համոզում էին, որ չընդունեն Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել էր Փաշինյանը։

Ռուբեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ կա մի կարևոր հասկացություն, որ կոչվում է պետական մտածելակերպ և պետական շահ, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը լիովին զուրկ են պետական շահի ընկալումից, պետականության գիտակցումից։ Մելքոնյանի խոսքով՝ անցնող երեք տարիների ընթացքում նրանք կա՛մ չգիտակցելով, կա՛մ միտումնավոր լրջագույն հարվածներ հասցրեցին մեր պետականության սոլիդությունը, լրջությունն ապահովող տարբեր հիմնասյուների։

«Նրա՝ լրագրողական ինքնությունը՝ վատ իմաստով, սկանդալային հայտարարություն անելու մոլուցքը գերակայում է պետականության շահերին և ԱԺ-ում նրա արած անզուսպ այդ հայտարարությունը, որը հարվածում է մեր ժողովրդին, պետությանը կարևորագույն խնդիրներից մեկին, նրա համար որևէ մեծ խնդիր չէ»,- նշեց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը խնդրել է ԱՄՆ-ին՝ չճանաչել Ցեղասպանությունը, Մելքոնյանի դիտարկմամբ, տրամաբանությամբ սահմաններից դուրս է, քանի որ սկսած 1998թ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը եղել է Հայաստան պետության գերակայությունը, Հայաստան պետությունը և Սփյուռքի տարբեր կառույցներ՝ հետևողական քայլեր են տարել այդ ուղղությամբ։

«Այդ պայքարը, այս անցնող տարիներին այդքան նվիրյալների աշխատանքը, ընդամենը մեկ ոչ ադեկվատ հայտարարությամբ հավասարեցնել զրոյի՝ ուղղակի անթույլատրելի է»,- նշեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունը որևէ կապ չունի նորմալ տրամաբանության և իրականության հետ, որովհետև Հայ Դատի գրասենյակները, բազմաթիվ սփյուռքյան կառույցներ, Հայաստան պետությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արտաքին քաղաքականությունը տասնամյակներով միտված են եղել այդ նպատակին և ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն այդ նպատակներից մեկն է եղել։

Մելքոնյանի կարծիքով՝ արդեն սովորական է դարձել նման՝ անձեռնմխելի, լուրջ, նուրբ թեմաների վերաբերյալ նման տգետ և նման անհավասարակշիռ գնահատականները, ինչը բնականաբար չի կարող բխել Հայաստանի շահերից։

«Այսօր նույն Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասում էր, որ իրենց մեղադրում են թրքասիրության մեջ։ Ի՞նչ է այսօրվա իր քայլը, եթե ոչ թրքասիրություն, միթե՞ չի գիտակցում նա, որ իր ելույթը լսում են նաև թուրքական և ադրբեջանական շրջանակները, երբ թուրքական մամուլում և վերլուծական շրջանակներում արդեն իսկ նրա այս հայտարարությունը շրջանառվում է։ Այս հայտարարության շրջանառումը թուրքական մեդիա տիրույթում և վերլուծական շրջանակներում՝ թրքանպա՞ստ քայլ է, թե հայանպաստ։ Թող այդ մարդն ինքն իրեն հարց տա և պատասխանի, որ մյուս անգամ, երբ խոսի, որ իրենց մեղադրում են թրքսիրության մեջ, ահա այսպիսի տխմար, տգետ քայլերի պատճառով նրանց քաղաքականությունն էլ կարելի է բնութագրել թրքասիրական քաղաքականություն»,- նշեց Մելքոնյանը։

Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ԱՄՆ նախագահի կողմից օգտագործված «Ցեղասպանություն» եզրույթն ինքնին կարող է համարվել որպես ճանաչում, թե այդուհանդերձ, իրավական կարգավորումներ են անհրաժեշտ, իրավական ուժ ունի, թե ոչ. Մելքոնյանը նշեց, որ իրավական հունը բոլորովին այլ է, երբ պետության օրենսդիր մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որը վավերացնում է նախագահը, բայց ԱՄՆ-ի պարագայում դա ավելի շատ քաղաքական խնդիր է։

«Կարծում եմ՝ ինքն իր ժանրով ունի կարևորություն, որ ԱՄՆ և՛ ներկայացուցիչների պալատը, և՛ սենատը, և՛ նախագահը, կիրառելով Ցեղասպանություն եզրույթը, անդրադարձան այդ հարցին, բայց դա իրավական հետևանքներ չունի։ Ունի քաղաքական հետևանքներ, կարող է ունենալ ազդեցություն՝ այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կամ տերմինի կիրառման համար, կարող է ունենալ նշանակություն՝ ամերիկյան կրթական համակարգում՝ ցեղասպանության դասավանդման մակարդակը փոխելու առումով։ Նշանակություն այն անպայմանորեն կունենա, բայց իրավական նշանակություն և ռեալ քաղաքական հետևանքներ, այսինքն՝ որ Թուրքիան փոխի իր պահվածը Հայաստանի նկատմամբ կամ ինչ-որ քայլեր անի, կարծում եմ, որ չունի»,- նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ կարևոր է տեսնել նաև ԱՄՆ-ի հաջորդ քայլերը՝ Թուրքիայի հետ իր մեծ քաղաքական առևտրում, որը կապված է ռուս-թուրքական հարաբերությունների, թուրք-ամերիկյան տարատեսակ խնդիրների հետ։

Մելքոնյանի դիտարկմամբ՝ մենք տեսնում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ մեզ սիրաշահում են, ականջ շոյող հայտարարություններով և քայլերով, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավական լուրջ, շոշափելի համագործակցության զարգացում ենք տեսնում ԱՄՆ-ի կողմից։ Զուգահեռներ տանելով մեր զրուցակիցը նկատեց՝ սա շատ նման է Սևրի պայմանագրին, երբ 100 տարի առաջ ԱՄՆ-ն ստորագրեց և մեզ նվիրեց Սևրի պայմանագիր, որը որևէ հետևանք և արդյունք չունեցավ, բայց դրա փոխարեն շուտով ԱՄՆ-ն դարձավ Թուրքիայի դաշնակիցը և խոչընդոտեց նաև հայկական հողերի հնարավոր վերադարձը, իսկ 100 տարի հետո ԱՄՆ նախագահն օգտագործեց «Ցեղասպանություն» բառը, բայց շարունակեց իր համագործակցությունը, այդ թվում՝ ռազմաքաղաքական համագործակցությունը թշնամական երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, զուգահեռները շատ ակնհայտ են։

Աղբյուր` «Փաստինֆո»

Նախորդ գրառումը

Ստեղծվում է երկու բևեռ՝ Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ու ԱՄՆ-Չինաստան-Իրան. ու մենք սրա կիզակետում ենք. Արթուր Դանիելյան

Հաջորդ գրառումը

Մայիսի 9-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 10727 պատվաստում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Մայիսի 9-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 10727 պատվաստում

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական