Հինգշաբթի, Հուլիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

Հակոբ Ավետիքյան
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն

Արտաքին ուժերի չափազանցյալ հետաքրքրվածությունը, իսկ ոմանց շահագրգռվածությունը խորհրդարանական առաջիկա մեր ընտրությունների նկատմամբ՝ կարող է, թերեւս, մեզնից ոմանց մոտ ազգային սնապարծություն առաջացնել: Կոմպլեքսավորված ազգ ենք՝ հիվանդագին բարդույթներով տառապող պետական ղեկավարությամբ: Մեզնով հետաքրքրվում են, զբաղվում, մեր մասին գրում, վերլուծում, ենթադրությունն են անում, ռեյտինգներ ներկայացնում: Ի՞նչ վատ է որ…

Դեռ 6-7 օր առաջ էր. Եվրոպայի շեֆերը, երեւի չգտնելով հարմար մի այլ վայր ողջ ցամաքամասում՝ Երեւան էին եկել իրենց 8-րդ համաժողովն անցկացնելու: Ոչ միայն իրենք, այլեւ Կանադային էլ էին բերել իրենց հետ՝ երեւի ՆԱՏՕ-ում նախագահ Թրամփի մենատիրության դեմ պատվար կանգնեցնելու: Ավելին՝ արկածախնդիր պոպուլիստ Զելենսկուն էլ քարշ էին տվել Երեւան, որպեսզի Մոսկվայի Կարմիր հրապարակը ռմբակոծելու սպառնալիքով վախեցնի Ռուսաստանին, հատկապես նախագահ Պուտինին: Ժողովականները, միաժամանակ, ցանկացել էին չհոխորտալու, չթրփոշանալու ազդանշաններ ուղարկել Թեհրան, որին այսքան ժամանակ չեն կարողանում ծնկի բերել Իսրայելն ու նրա կամակատար Մ. Նահանգները:

Եվրոպացիների հայաստանյան կամպանիայի գլխավոր խնդիրն այլ էր սակայն. պոկել Հայաստանը ռազմավարական իր դաշնակից Ռուսաստանից ու դրանով՝ ռուսներին ամբողջովին վանել Կովկասից, առաջին հերթին վերացնել 102-րդ ռազմաբազան, որը, եթե չեմ սխալվում, վերջինն է նրա արտասահմանյան հենակետերից, որտեղ, ի դեպ, ծառայում են նաեւ հայ զինծառայողներ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է առ ոչինչ հայտարարել 1992-ին ՀՀ հիմնադիր նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի 45 տարով կնքած պայմանագիրը, ապա, զուգահեռաբար, մեր երկիրը դուրս հանել ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության համակարգից, որի երդվյալ հակառակորդը ի սկզբանե Փաշինյանն է եղել, որի «հերոսական» առաջին գործերից մեկը, Սահմանադրական դատարանը գլխատելուց հետո, ինչպես հիշում ենք, եղավ ՀԱՊԿ պետի պաշտոնում գտնվող Գեներալ լեյտենանտ Խաչատուրովի դեմ «քրեական» գործ հարուցելը, վարկաբեկելով այդ ողջ կառույցը, միաժամանակ ի կատար ածելով իրեն նշանակողների հանձնարարությունը:

Եվրոպացիների երեւանյան հավաքի գլխավոր խնդիրներից մեկն էլ հավերժացումն էր իրենց դրածոյի պաշտոնավարության, հունիսյան ընտրություններից քիչ առաջ: Լռությամբ համաձայնվելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարություններին՝ նրանք, եվրոպացիները, փաստորեն կրկնած են լինում նրանց «կա՛մ Փաշինյան, կա՛մ պատերազմ» սպառնալիքները, ինչը, համենայնդեպս, թողնում է տպավորություն մեր որոշ ընտրողների վրա, որոնց միանում են այն մյուսները, որոնք տպավորված են հավաքի մասնակիցների թվով եւ անուններով: Այսօր շատերն են կրկնում. «Ուրիշ ո՞վ կարար էդքան մարդ բերել», առանց անգամ հասկանալու, թե այդ բերվածները ի՞նչ են բերել կամ բերելու մեր գլխին:

Եվրոպական այդ խճողակի ներկայությունը, մյուս կողմից, զգուշացում է ընդդիմադիրներին, որ իրենք ծպտուն չեն հանելու, երբ իրենց դրածոն կրկին ու կրկին շարունակի խախտել ընտրությունների մասին օրենքը, միջազգային բոլոր կանոնները, նորից մոլեգնի իր շահատակությունների, բռնարարքների մեջ:

Ահա՛ այսպիսի պատկեր, դժխեմ ու մտահոգիչ, բարեկամներից ու թշնամիներից սպասվող անտարբերության, խարդավանքների, դավաճանության ու հարվածների մի ողջ համալիր, որը լավագույնս է բնորոշվում միջազգային բառարանի՝ «vicious circle»՝ «չարամետ օղակ» արտահայտությամբ:

Այդ օղակը չի ստեղծվել ինքնաբերաբար: Թե ո՞վ եւ ովքե՞ր են ստեղծել, ինքներդ ասեք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

Հաջորդ գրառումը

Քոչարյանին նստացնելու և թալանը հետ բերելու կեղծ թեզերը. Էդմոն Մարուքյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Քոչարյանին նստացնելու և թալանը հետ բերելու կեղծ թեզերը. Էդմոն Մարուքյան

Լրահոս

Եթե ես արժանի էի մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանքի և բանտային խցում կալանքը կրելու,  ես դրա համար հպարտ եմ. Սամվել Կարապետյան

09/07/2026

13 ամիս առաջ ինձ առաջադրվեց 3 մեղադրանք,  մեկը՝ «մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու  համար, որի համար ես հպարտ եմ, և երկու...

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

09/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական...

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

09/07/2026

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ...

Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարացվեց

09/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը...

Ոչ թե կարված գործ է, այլ կարկատան է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ձայնագրություն է ուղարկել

09/07/2026

Մեր երեսին ուղղակի շպրտում են` եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային...

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային կամրջին

09/07/2026

Միացյալ Նահանգները հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի Աքկալա կամրջին. տեղեկատվությունը տարածել է Fars գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այսօր առավոտյան, Իրանի հյուսիսում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական