Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի՛ խայտառակեք մեր երկիրը

17/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC-ի Սթիվեն Սաքուրի հետ՝ վերջինիս HardTalk հայտնի հեռուստածրագրով, արժանացավ սպասվածից քիչ արձագանքի՝ առավելաբար նրա տկար անգլերենը քննադատող։ Ոմանք իրավամբ առաջարկեցին վարչապետին այսուհետեւ անգլերեն լեզվով ելույթներ չունենալ։ Հատկապես քննադատվեց նրա առոգանությունը։

Իրականում միջազգային տարբեր հարթակներում կարելի է հանդիպել շատ ավելի անճոռնի առոգանությունների՝ աշխարհի տարբեր ազգերի բազմագույն ներկայացուցիչների բերանից։ Հետեւաբար բուն խնդիրը առոգանությունը չէ, ոչ էլ բառերն ու դարձվածները, այլ՝ դրանց գործածելու հմտությունը։ Մանավանդ անգլերեն լեզվի պարագայում, որը ամենօրյա զարգացման ու կատարելագործման պայմաններում այսօր դարձել է քաղաքական աշխարհի հաղորդակցման գլխավոր գործիքը։

Չէի ուզենա լեզվական խնդրի վրա ավելի երկար կանգ առնել, սակայն չեմ կարող զանց առնել երկու անհեթեթություն, որոնք ներելի չեն անգամ աշակերտական մակարդակում, եւ որոնք շփոթի մատնեցին, վստահ եմ, BBC-ի բազմամիլիոն լսարանին։

Խոսելով հակամարտության սկզբում Արցախում հայ ազգաբնակչության համեմատական թվի մասին՝ վարչապետը 90 եւ 80 տոկոսները շփոթեց 19-ի եւ 18-ի հետ։ Նա օգտագործեց nineteen եւ eighteen (19 եւ 18) բառերը, փոխանակ ninety (90) եւ eighty (80) բառերն արտասանելու, հուրախություն՝ ադրբեջանցիների։ Նմանապես, ցանկանալով բացատրել, թե Արցախում մարդ-էակներ են ապրում, նա live բառի ձայնավորը ավելի երկար արտասանեց եւ ստացվեց leave, որը նշանակում է…. լքել, թողնել, հեռանալ։ Այսինքն՝ արցախցիները լքում են իրենց երկիրը…

Թողնենք վարչապետի անգլերենը, որը, ի դեպ, չէր կարող ավելի լավը լինել՝ քան նրա աղճատ, հասարակ հայերենը եւ անցնենք բովանդակային մի քանի հարցերի։

Սաքուրի առաջին հարցադրմանը, թե, այսպես կոչված, թավշյա հեղափոխության սկզբում հայերի շրջանում տիրապետող ոգեւորությունը ինչո՞ւ է այժմ հօդս ցնդել (անգլիացին օգտագործեց dashed- խորտակվեց, ջնջվեց բառը), վարչապետը կրկնեց բազմիցս իր կրկնած՝ 2019 թ. տնտեսական աճի ցուցանիշներով Եվրոպայում ամենաբարձրը լինելու, ժողովրդավարության, օրենքի իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի ազատության տեսակետից ամենա-ամենա օրինակելի երկիրը լինելու մասին, որը այդպես էլ չտպավորեց անգլիացի լրագրողին, որն անցավ հաջորդ հարցին՝ հիշեցնելով, որ 2018-ին վարչապետ Փաշինյանը խոստացել էր խաղաղություն բերել հայ-ադրբեջանական հակամարտությանը, այնինչ, ասաց նա, այս հուլիս ամսին Հայաստանը նոր բախումներ հրահրեց, որին զոհ դարձան երկուստեք 17 զինվորներ, որոնց շարքում ադրբեջանցի տարեց մի քաղաքացի։

Փոխանակ այդ հերյուրանքին ըմբերանիչ պատասխան տալու, մեր վարչապետը կրկին հիշեց Հայաստանի բոլոր առաջնորդների մեջ իր առաջինն ու միակը լինելը, որը առաջարկել է սեփական հրաշք բանաձեւը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար հարցի լուծման ընդունելի տարբերակով։ Իրականում Գորդյան հանգույցի նմանվող այդ բանաձեւը, նույնպես, ոչ մի տպավորություն չթողեց Սաքուրի վրա, որը պահանջեց գործնականում ապացուցել, թե վարչապետը պատրա՞ստ է խոստացած խաղաղությանը։

ՀՀ վարչապետը չկարողացավ հակադարձել եւ ինքը վրա տալ, որ Սաքուրը կամ որեւէ այլ մարդ կարո՞ղ է զրկել մի պետություն ինքնապաշտպանության իրավունքից, երբ թշնամին հարձակում է գործում իր սեփական սահմաններից ներս, խաղաղ գյուղերի վրա։ Ավելին՝ ժամանակակից աշխարհում գոյություն ունի կանխարգելիչ հարված (pre-emptive strike) հասցնելու իրավունքը, որն ամենից շատ օգտագործում է Իսրայելը անարգել։ Ի դեպ, վարչապետը բնավ չօգտվեց հարցադրմանը հարցադրումով պատասխանելու փորձված մեթոդից, որը արդյունավետ միջոց է սեփական դիրքորոշումը լսարանին հասու դարձնելու տեսակետից։ Եվ ընդհանրապես, վարչապետն իրեն դրել էր պաշտպանվողի, ավելի շուտ՝ հարցաքննվողի դիրքում, որը «հարցաքննողի» համար միշտ էլ հարմարավետ վիճակ է ստեղծում։

Ընկնելով Սաքուրի տեմպի տակ Փաշինյանը կրկին սայթաքեց, երբ փորձեց արդարանալ, որ հարավային գծով Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհի կառուցման պատասխանատվությունը,- որը անգլիացին համարեց ոչ ավել եւ ոչ պակաս՝ ագրեսիայի դրսեւորում եւ «միջազգային օրենքի կոպիտ խախտում»,- գցեց արցախցիների վրա։

Հեղինակի այլ հոդվածներ՝ 100 տարի առաջՙ Կիլիկիայում․ Անկախության սխրալի փորձ,

Կեղծ ֆեմինիստները ընդդեմ…, Զարեհ Սինանյանը, քրիստոնյա արաբները, ասորիները, Նարեկ Մալյանը, ուղտը և ուրիշները…

Տարբեր հարցադրումների շարքում բնականաբար անդրադարձ եղավ նաեւ Covid-19 համավարակին եւ Հայաստանում գրանցված բարձր ցուցանիշներին՝ համեմատած հարեւան Վրաստանի եւ անգամ Ադրբեջանի հետ։ Մեր վարչապետը, ինչպես ասում են, լղոզեց այդ հարցը՝ խորհուրդ տալով սպասել աշխարհում վերջնական արդյունքներին։ Այնինչ, իմ կարծիքով, նա ավելի շահեկան դիրք կունենար, եթե պարզապես խոստովաներ, որ հատկապես սկզբնական շրջանում ինքն ու իր կառավարությունը թերագնահատել են համավարակի վտանգը։ Բանավեճերի ժամանակ, երբեմն, սեփական սխալի ընդունումը ուժեղացնում, ավելի համոզիչ է դարձնում հաջորդ հարցերում սեփական տեսակետի ներկայացումը։

Միով բանիվ, ինչպես մի քանի ամիս առաջ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցին, Սթիվեն Սաքուրը շատ լավ էր նախապատրաստվել, թերեւս, չեմ բացառում, ազերիների օգնությամբ, ոչ միայն տվյալների հայթայթմամբ… (Ահա թե ինչու վերջինները շտապ ադրբեջաներենի թարգմանեցին հարցազրույցը եւ քանի օր է արդեն պտտեցնում են իրենց հեռուստացանցերով)։

Մեր պետական պաշտոնյաները, եւ առաջին հերթին վարչապետը, գոնե Արցախի հարցում պետք է ունենան, ինչպես շեշտել եմ նախապես, պատրաստի՝ լավ ուսումնասիրված, օտար լսարանների համար շատ մատչելի ու համոզիչ բանաձեւեր, պետք եղած դեպքում դրանք օգտագործելու համար։

Այսուհետեւ մեր որեւէ պաշտոնյա, ներառյալ վարչապետը, օտար լսարանների առջեւ ելույթ պետք չէ ունենան, եթե չեն տիրապետում լեզվին եւ արտահայտչաձեւերին, եթե չունեն գիտելիք եւ այդ գիտելիքները ներկայացնելու կարողություն, զուրկ են սրամտությունից, արագ կողմնորոշվելու կարողությունից եւ բանավիճելու այլ հմտություններից։ Օտար լսարանները պետք չէ շփոթել սեփականի հետ, որտեղ, դժբախտաբար, այսպես կոչված պողոսները շատ են։

Մենք խայտառակելու երկիր չունենք։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճապոնիայում աննախադեպ բարձր ջերմաստիճան

Հաջորդ գրառումը

Թրամփը հնարավոր է արգելի «Ալիբաբա»-ի գործունեությունը ԱՄՆ-ում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Ամեն անգամ, երբ մենք կանգնած ենք լինում կործանման եզրին, ինչպես հիմա, ինչ-որ բան խանգարում է,  և կյանքը շարունակվում է. Ռուբեն Գրիգորյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք տեսախցիկի առաջ խոսում են վատ անգլերենով, իսկ տեսախցիկից դուրս՝ հիանալի ռուսերենով. Մեդվեդև

05/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի թիմակիցներն ու կողմնակիցները նորմալ են համարում այս աննորմալությունը. Տաթևիկ Հայրապետյան

05/05/2026
Հաջորդ գրառումը

Թրամփը հնարավոր է արգելի «Ալիբաբա»-ի գործունեությունը ԱՄՆ-ում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական