Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մալաթիա» տոնավաճառի փակման հարցում պետության դիրքորոշումը հակասում է ազատ շուկային. տնտեսագետ

01/02/2023
- Հասարակություն, Վերլուծություն, Տնտեսական

Մալաթիայի տոնավաճառի փակման գործում բազմաթիվ անհայտներ կան. առաջին խնդիրն այն է՝ արդյոք տոնավաճառի տարածքն օտարվելու է, տրվելու է որևէ մեկին կամ որևէ բիզնեսի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով այսօրվանից տոնավաճառի փակ լինելու թեմային։

«Մալաթիայի տոնավաճառը շատ մեծ տարածք է զբաղեցնում, և հենց առաջին հարցն այն է, թե ի՞նչ է այդ տարածքի հետ արվելու, ո՞ւմ է այն ապագայում պատկանելու։ «Սուրամալու»-ի տոնավաճառի դեպքում տեսանք, որ շուկայի մեծ մասը սեփականշնորհվել կամ գնվել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից, ում էլ կասկածում են ամիսներ առաջ շուկայում տեղի ունեցած հրդեհի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը։

Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ տնտեսագետի, այն է, թե ի՞նչ է լինելու Մալաթիայի շուկայի տարածքում՝ կառուցվելու է առևտրի կամզակերպման այլ քաղաքակիրթ օբյե՞կտ, թե բնակելի շենքեր են բարձրանալու։

«Արդյոք տոնավաճառի աշխատակիցների համար աշխատանքային նոր տեղեր են ստեղծվելու, թե պարզապես նրանց աշխատատեղերը կրճատվելու են։ Սա շատ կարևոր է՝ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունենում։

Այն, որ տոնավաճառներն ամեն տեսանկյունից զիջում են ժամանակակից առևտրի օբյեկտներին, փաստ է, սակայն մյուս կողմից հարց է ծագում՝ որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը ներգրավվի փակման գործընթացում»,- հարց հնչեցրեց Հրանտ Միքայելյանը։

Տնտեսագետը նկատեց՝ Մալաթիայի տոնավաճառը փակելու փոխարեն պետությունը կարող էր մաքրության և անվտանգության հստակ չափորոշիչներ սահմանել՝ մանր և միջին տնտեսվարողներին թույլ տալով շարունակել աշխատել։

«Եթե իսկապես անվտանգության հետ կապված ռիսկեր կային, կարելի էր դրանք վերացնել, և առևտրականները շարունակեին աշխատել։

Եթե Մալաթիայի տոնավաճառն այսքան տարի աշխատում է, մարդիկ այնտեղից գնումներ են կատարում, ուրեմն երկկողմանի ձեռնտու է։ Եթե ձեռնտու չլիներ, այն ինքնին փակվելու էր։ Ի՞նչ իմաստ ուներ, որ պետությունը միանգամից ներգրավվեր. սա ազատ շուկային հակասող գործողություն է։

Այսինքն՝ կամ առկա է գերակա պետական շահ, կամ առկա է մասնավոր շահ, որն ազդում է պետության որոշումների վրա։ Շատ դեպքերում հենց այդպես էլ լինում է»,- ամփոփեց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հակահրդեհային կանոնների խախտման պատճառով «Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 1-ից փակ է: Որոշումն առաջացրել է տոնավաճառի՝ ավելի քան 600 աշխատակիցների դժգոհությունը։

Նախորդ գրառումը

Ի՞նչ որոշում կկայացվի Մալաթիայի տոնավաճառի տնօրենի ու տեսչական մարմնի հանդիպման արդյունքում

Հաջորդ գրառումը

Իրանի շուրջ տեղի ունեցողը երկու նպատակ ունի՝ թիրախավորել այդ երկրի միջուկային օբյեկտները և հասնել իշխանափոխության. Հայկ Նահապետյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանի շուրջ տեղի ունեցողը երկու նպատակ ունի՝ թիրախավորել այդ երկրի միջուկային օբյեկտները և հասնել իշխանափոխության. Հայկ Նահապետյան

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական