Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

… Ճտերն աշնանն են հաշվում

Գեղամ Քյուրումյան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
55
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանաբնակը գնալով երկարող ու միաժամանակ բարակող մի շղթայի մեջ է հայտնվել:  Անշուշտ եթե ոչ բոլորը, ապա գոնե հանրության զգալի հատվածը, որը օրերս հաստատեց հենց երկրի կենտրոնական վիճակագրական կոմիտեն, փաստելով աղքատների ու առավել աղքատների թվի աճը, նաեւ` նվազագույն աշխատավարձի անկումը:  Մարդանց վիճակն է՛լ ավելի է անորոշանում հարկային նորամուծությունների հետ առնչվելու հետեւանքով, որպիսիք են գույքահարկի, վարձով տրվող բնակարաններից հարկեր վճարելու, արտերկրներում աշխատածից հարկեր մուծելու վերաբերյալ իշխանությունների մտադրությունները: Եթե ընդդիմադիր համարվողների բառապաշարն օգտագործենք, գրեթե կատարյալ խառնաշփոթ է:
Պարզվում է այս ամենում ՀՀ վարչապետն իր մոտեցումն ունի, որն ամփոփվում է յուրաքանչյուրի ու բոլորի կողմից անխտիր հարկեր վճարելու հանգամանքով, շարքային հարկ վճարողին  օրվա հերոս հռչակելով:  Հարկ  վճարելը պահանջ ու պարտադրանք է, քանզի հենց այնպես չեն գյուղամիջյան ճանապարհները վերանորոգվում, դրանցում էլեկտրասյուներ տեղադրվում, համայնքի կենտրոնում էլ պուրակ հիմնվում, չհիշելով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող այլ աշխատանքների մասին:  Ավաղ, պատասխան չկա պարզ մի հարցի. ինչո՞ւ այսօրինակ աշխատանքները չեն կատարվում տեղական բյուջեների հատկացումների հաշվին, որոնց հաստատումը խոշորացված համայնքների հավաքագրված գումարները պետք է լինեն:  Պարզ մի պատճառով. գրեթե անվճարունակ տնտեսությունները հարկեր չեն վճարում:  Հարց. իսկ որտեղից են գոյանում նվազագույն այն միջոցները, որոնցով ֆինանսավորվում են հիշյալ աշխատանքները, ընդհուպ` համայնքապետարանների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հերթական նորոգմներն ու վերանորոգումները:  Միանշանակ է` ՀՀ ոչ հարուստ բյուջեից:  2024 թվականի  համար այն ծախսային մասով 3,2 տրիլիոն դրամ է, որի 2,7 տրիլիոն դրամի հայթայթումը դրված է գլխավոր հարկահավաքի` պետական եկամուտների հավաքագրման կառույցի վրա:  Այսուհանդերձ` 500 մլրդ դրամի պակասուրդի խնդիրը մնում է, որը հեշտ լուծելի հարց չէ: 

Այստեղ օգնության է գալիս ֆինանսական այն գործիքը, որն ընդունված է պետական պարտք անվանել, ոչ ցանկալի, առավել եւս` ոչ հաճելի մի գործընթաց:  Պետական շահի առումով պահանջվում է առավելագույն պատասխանատվություն, յուրաքանչյուր տոկոսի համար մինչեւ պայքար հիշեցնող մոտեցում, փորձի ու մասնագիտական ունակությունների համադրում, պարտքի արդյունավետ ներդրման ծրագրային հիմնավորում, այլ պահանջներ, քանզի պարտքը մարելը ընկնում է այլ մարդկանց ուսերին:  Ինչքանո՞վ է օրվա իշխանությունը բավարարում այսօրինակ ցուցիչները:  Գնահատելով ՀՀ-ում տնտեսության արդյունավետության վիճակը` ոգեւորության տեղ գրեթե չկա, քանզի տնտեսական աճի հիմնական ցուցանիշներ են հանդիսանում վերաարտահանումներն ու ստվերից հանված աշխատատեղերը:  Ասվածի ապացույցը` ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության վերջին 20 եւ ավելի տարիներին 7 մլրդ կվտժամ արտադրությունը:  Այն մեզանում հիմնականում ծախսվում է շքեղ լուսավորության ու ջեռուցման նպատակով, երբ էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական նպատակը արտադրական ու արդյունաբերական տեխնիկայի ու սարքավորումների սնուցումն է, դրանք շարժելը, արտադրանքի ստացումը: 

Այստեղից էլ այն անհանգստությունը, որն առաջանում է չդադարող ներկրումների աճի պարագայում. հեռուստացույցերի արտադրությունից խոսվեց, ձայն-ծպտուն չկա, ավտոմեքենաների մարտկոցների գործարան բացվեց, հիմա լռություն է, Տաշիրում հնդկաձավարի արտադրության խոստումներ հնչեցին, հիմա այն ամբողջությամբ ՌԴ-ից է ներկրվում… Հատկապես ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության առումով շահառու  քաղաքացուս մտահոգություններ, որը նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, բազմիցս եմ հղել երկրի գործադիր իշխանությանը, որոնց արձագանքը հիմնականում հուսադրող ու ակնկալիքների ոլորտից է եղել:  Ինչպես հերթական ստացվածը, որը հրապարակում եմ ստորեւ:
«Ի պատասխան 2024 թվականի հունվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հասցեագրված Ձեր դիմումի` հայտնում եմ, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է բուսաբուծության  ոլորտի պետական աջակցության ծրագիր, որի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, լոլիկի, կարտոֆիլի եւ բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը:  Ծրագրով նախատեսվում է խթանել նաեւ եգիպտացորենի մշակությունը եւ այն նախատեսվում է իրականացնել 2024-2025 թվականներին ՀՀ բոլոր մարզերում:
Հարգանքով` Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյան»:

Մտահոգ հանրությունը պարտադրված է սպասումի տրվել, քանզի` ճտերն աշնանն են հաշվում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը եզրափակում է Ռուսաստանի հետ բարեկամ երկրների ցուցակը

Հաջորդ գրառումը

Ընտրություններ, ընտրություններ…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Ընտրություններ, ընտրություններ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական