Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճակատը պահել ամուր. Թիկունքը պինդ է

02/10/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թե ինչու թուրք-ադրբեջանական տանդեմը հենց այս պահն ընտրեց Հայաստանի դեմ լայնատարած նոր պատերազմ հրահրելու համար, հստակորեն բացատրված է մեր 4-րդ էջում, սփյուռքահայ մեր լավագույն հրապարակագրիՙ Երվանդ Ազատյանի կողմից: Գրեթե ոչինչ չունենք ավելացնելու պատերազմի շղթայազերծման ժամանակավորման, միջազգային արտահայտությամբՙ թայմինգի ընտրության դրդապատճառների վրա, բացառությամբ թերեւս այն հանգամանքի, որ սեպտեմբերի կեսերին արդեն ներքաղաքական լարվածությունը սրընթաց ավելանում էր Հայաստանում, ընդդիմությունը գործնականորեն ձեւավորվում էր արդեն, մինչ գործող իշխանությունը ջանք չէր խնայում նոր ձերբակալությամբ գագաթնակետին հասցնելու ներքաղաքական ձգտվածությունը…

Սակայն թուրքերը, նոր օսմանցի թե հին մուսավաթական, եւս մեկ անգամ հաշվի չառան, որ գոյութենական պայքարում հայերը միասնական են, անկախ իրենց քաղաքական, սոցիալական, աշխարհագրական-քաղաքացիական դիրքից ու պատկանելիությունից: Թուրքերը հաշվի չառան, ինչպես Սարդարապատում եւ հետագայում Արցախյան ազատամարտում, որ հայերը իրենց հողը, տունը, ընտանիքը, պետականությունը պաշտպանելու գործում անդրդվելի են եւ աննահանջ: Ապացույցը, այս անգամ էլ, ազգային միասնականության անընկճելի ոգին է, զոհաբերելու, ունեցած-չունեցածը, կյանքն անգամ ընդհանուր գործինՙ հայրենիքի պաշտպանությանը տրամադրելու ոգին, որը այս օրհասական պահին դրսեւորվում է նույնիսկ երեխաների, պատանիների ու աղջիկների հայրենասիրական անզուսպ ոգեւորության մեջ:

Թուրք-ազերիները հաշվի չառան այն կարեւորագույն հանգամանքը եւսՙ հայկական մեկ եւ միասնական բանակը, նրա մարտունակությունը, խիզախությունը, դիրքը երբեք չլքելու, ներխուժողներին պատժելու պատրաստակամ ոգին: Հաշվի չառան մեր զորահրամանատարների, սպայական կազմի հմտությունը, հնարամտությունը, պաշտպանությունը կազմակերպելու, մարտը վարելու գիտելիքն ու խելամտությունը: Հաշվի չառան, որ իրենց դեմ կանգնած է հայոց ժողովրդային բանակը, որը գիտի հայրենական պատերազմ մղել զավթիչների դեմ, համաժողովրդակա՛ն պատերազմ:

Չհավակնելով լինել ռազմական փորձագետ, ինձ թվում է սակայն, ավելի ճիշտՙ համոզված եմ, որ մեր հաղթանակի գրավականը դիրքերը ամուր պահելն ու թշնամուն ծանր կորուստներ պատճառելն է, ոչ մի ճեղքում ռազմաճակատի ողջ երկայնքով թույլ չտալը: Դա կլինի ոչ միայն Հայաստան-Արցախի հաղթանակը, այլեւ հարեւան Վրաստանի փրկությունը, որի վահանը դարերի ընթացքում միշտ էլ եղել ենք մենք (ինչը վրացիք երբեք չեն գիտակցել): Դա կլինի նաեւ ռուսական 200 տարվա ռազմաքաղաքականության իմաստավորումը, ռուսները դա գիտակցեն կամ ոչ: Դա կլինի նաեւ հարեւան ու բարեկամ Իրանի ապահովության երաշխավորումըՙ բազմաթիվ առումներով…

Պետք է հետեւել միջազգային տարբեր կազմակերպություններից, տարբեր երկրներից ու զանազան անձնավորություններից, այդ թվում նաեւ Հռոմի պապից հնչող խաղաղության կոչերին, կեղծ ու անկեղծ հորդորներին, աղոթքներին: Հետեւել, բայց կարեւորություն չտալ դրանց: Դրանք միջազգային ընդունված ծիսակատարության կամ ռիտուալի մասն են կազմում: Մեզ խոսքեր պետք չեն, այլՙ կոնկրետ օգնությունՙ ռազմական ու քաղաքական: Շոշափելի օգնությունՙ մեր գոյապայքարով շահագրգիռ երկրներից, եւ առաջին հերթինՙ Ռուսաստանից: Թուրքիայի ցեղասպան ծրագիրը շարունակվում է մեր դեմ, 105 տարի առաջվա չեթեների փոխարեն այժմ վարձկան ահաբեկիչներով, քրդական համիդիյե զորախմբերի փոխարենՙ այժմ ազերի հրոսակներով: Օգնություն մեզ պետք է, ՆԱՏՕ-ի հզորագույն 2-րդ բանակն է կռվում մեր դեմ, ամբողջովին խախտվել է ուժերի հավասարակշռությունը:

Այսուհանդերձ, մեր պատմության ընթացքում առաջին անգամը չէ, որ կռվում ենք գերազանց ուժերի դեմ: Կկռվենք նաեւ այս անգամ, չենք թողնի ոչ մի ճեղքում, հետ կշպրտենք թշնամուն: Ամբողջ աշխարհն է նայում մեզ: Մեր հաղթանակին սպասում են նաեւ տարածաշրջանում մեր բարեկամները:

Արդեն ունենք լուրջ հաջողություններՙ նվաճված մեր զինվորների ամենաթանկ արյան գնով: Թշնամին պարտվում է. ապացույցը ոչ միայն նրա կորուստներն են, այլեւՙ խաղաղ ազգաբնակչության եւ լրագրողների վրա նրա արձակած արկերի քանակը, որը վկայում է, որ թուրքը չի կարող նույնիսկ պատերազմական արժանավոր հակառակորդ լինել: Մնում է նրան պարտադրել մեր կամքը, առանցՙ այլեւս փոխզիջումների գնալու: Բոլորը, եւ առաջին հերթին միջնորդները պետք է պատկերացնեն, թե ինչ սպանդ ու ցեղասպանություն կլիներ Արցախում, եթե առաջին պատերազմի մեր ղեկավարությունը անվտանգության գոտի ստեղծած չլիներ մեր հայրենիքի շուրջը:

Հաղթելու ենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու

Հաջորդ գրառումը

Տրամադրությունները մարտական դիրքերում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Տրամադրությունները մարտական դիրքերում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական