Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրեն՝ բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների

Մարիետա Խաչատրյան
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մեր տարածաշրջանում այն արագությամբ են իրադարձությունները սուրում, որ մեզ նման փոքր պետությունում հազիվ թե հասցնում են նկատել ու գնահատել դրանց ուղիղ կամ անուղղակի ազդեցությունը մեր խնդիրների վրա, այդ պատճառով առաջին հայացքի տպավորությունն այն է, որ մեր երկրում ամեն ինչ շարժվում է ավտոպիլոտով: Մինչդեռ՝ մեր զգոնության երաշխիքը մեր շուրջը կատարվողին սթափ գնահատական տալն ու այս կամ այն սցենարին պատրաստ լինելն է:

Օրինակ՝ Իրան-Իսրայել վերջին սրացումից (իրական, թե բեմադրված՝ այլ հարց է) հետո մեր հարեւան ոխերիմը հաստատ զգուշավոր է դարձել եւ այդպիսին կմնա, մինչեւ Իսրայելը որոշի՝ պատասխան հարվածներ հասցնելո՞ւ է Իրանին, թե՞ ոչ: Սա մեզ անսպասելի ընձեռնված հարաբերական դադար է Ադրբեջանի սադրանքներից, որն ըստ ամենայնի չի ընկալվում: Մինչեւ Իրան-Արեւմուտք փոխադարձ կոշտ բառապաշարը վերջանա՝ երեւի բավական ժամանակ անցնի:Այս պահին ուղղակի պետք էր սառեցնել Տավուշի չորս բնակավայրերի տարածքները հետուառաջ անելու կամ սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշից սկսելու մասին խոսակցությունը: Ոչ ոք չգիտե, թե ինչ կհետեւի Իրանի այն կոշտ հայտարարություններին, թե իր հարեւանների անվտանգությունն իր անվտանգությունն է: Ոչ ոք չգիտե, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Իսրայելը ականջալուր չլինի իր հովանավորներին, հարվածի Իրանին եւ ստանա Իրանի արտգործնախարարի խոստացած վճռական, անհապաղ եւ լայնածավալ պատասխանը:

Վտանգ, թե՞ հնարավորություն է պարունակում վերջին տարածաշրջանային սրացումը Հայաստանի համար՝ ո՛չ խորհրդարանական, ո՛չ վերլուծական հանրույթը չգիտեն, դատելով մշտական թեմաները մշտական մուննաթներով արծարծելու եւ գործընթացներից ուշացող նրանց արիշվերիշներից, ինչպես նաեւ վարչապետի՝ Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց երկրորդ այցելության արտահոսքերից, որտեղ նորից խոսք է գնացել հողատարածքների փոխանակությունից, սահմանագծերը հետուառաջ անելուց:

Նույնը վերաբերում է ռուս խաղաղապահների երեք քարորդի՝ Արցախի տարածքից հեռանալու փաստին. ի՞նչ է հետեւելու դրան, արդյոք դա Արեւմուտքի այն շտապողականության հե՞տ է կապված, որով արեւմտյան երկրներն իրենց լոգիստիկ երազանքի իրականացումն են տեսնում տարածաշրջանով, այդ թվում՝ Սյունիքով: Կամ ինչո՞ւ են մնում հինգ հարյուր ռուս խաղաղպահները: Արդյոք որպես տեսական երազանք էլ փակվո՞ւմ է արցախահայության վերադարձի հնարավորությունը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան արդեն ձե՞ռք է առնում, բա թե՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է անվտանգ կարողանան վերադառնալ: Արցախն անվտանգ հանձնվեց Ադրբեջանին, ո՞ւր վերադառնան՝ Ադրբեջա՞ն: Ակնայի ռուս-թուրքական կենտրոնն էլ է դադարեցնում աշխատանքը, ի՞նչ է հետեւելու: Արդյոք ավարտվե՞ց Թուրքմենչայի պայմանագրի իրավազորությունը՝ ռուսների հեռանալով, ու Իրանը կարող է հավակնություններ ունենալ Արցախի նկատմամբ, ինչպես որ Թուրքմենչայի պայմանագրից առաջ էր: Այս մեծ խառնակչության մեջ ի՞նչ է գալու գլխներիս:

Եթե մեր իշխանությունը մոլորվել է տարածաշրջանային մեծ խաղացողների՝ վաղուց գծագրված ու Հայաստանին պարտադրվող ծրագրերի մեջ, դա չի նշանակում, որ տարբեր գործոններ, այս անգամ, ասենք, Իրանի գործոնը, չեն կարող փոխել այդ ծրագրերը: Մի քիչ ճկուն եղեք, էլի, ընդհանրապես մոռացեք Հայաստանի առկա սահմանների ներսի կողմից ինչ-որ բան հանձնելու մասին:

Առավել եւս՝ եթե այդ ծրագրերում կան Հայոց ցեղասպանության ուրացման պարտադրանք, միգրանտների կասկածելի շերտեր լցոնելով եւ մեր երկրի դեմոգրաֆիական պատկերը փոխելով՝ ազգային խնդիրների սրությունը թուլացնելու նախագիծ-պարտադրանք (հնդիկներ, Մեծ Բրիտանիայում ապաստան հայցող չինացիներ, պակիստանցիներ եւ այլուայլազգիներ), ապա ոչ մի իշխանություն իրավունք չունի դա ստանձնելու, իրավունք չունի նպատակները թաքցնելով եւ սվաղելով՝ ուրիշների հակահայկական նկրտումներին տրվելու: Եթե անգամ մարդու սեփական զավակը սխալվի, զիջի տարբեր պարտադրանքներին, կոնկրետ դեպքում՝ տրոյական ձիերին երկիր բերելուն չդիմակայի, ապա նրան պետք է սթափեցնել հայրական կամ մայրական ապտակով:

Մենակ ի՜նչ արժե ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուն նպաստելու Անդրանիկ Քոչարյանի սկսած այն խոսակցությունը , թե պետք է մեկ առ մեկ ճշտել Հայոց ցեղասպանության ժամանակ մահացածների ագգանունները եւ ցուցակագրել, ըստ այդմ պարզելու ցեղասպանված հայեի թիվը: Այս մտքի բուն հեղինակները (հաստատ՝ Ա. Քոչարյանն ընդամենը դա շրջանառության մեջ դնողն է) հավանաբար նախ վատ գիտեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ողջ ահռելի ժառանգությունը հայ եւ օտարազգի ցեղասպանագետների կողմից, որի շրջանակում վաղուց բնակավայր առ բնակավայր տեղահանված հայերի թվեր են արձանագրված, կամ դիտավորյալ վատ գիտենալու են տալիս: Անտեսո՞ւմ են այդ ժառանգության գլխավոր եզրահանգումները, որոնցից ամենակարեւորն այն է, որ ցեղասպանություն իրականացրած թուրքական իշխանությունները իրենց երկրի ներսում, ասել է թե՝ հայերով հոծ բնակեցված Արեւմտյան Հայաստանի բնակավայրերում, ցեղասպանության իրականացմանը զուգահեռ ու հետո էլ, հետեւողականորեն ոչնչացրել են բոլոր այն արխիվները, որոնք պարունակել են տեղացի հայերի մասին ժողովրդագրական, անհատական եւ բոլոր մնացած տվյալները: Այնպես որ հենց այս մի տեսանկյունից եթե նայենք ցուցակագրման  մասին  առաջարկին՝ սա թուրքական պնդում է, քանի որ Թուրքիայի բնակիչ հայերի տվյալներով արխիվների չգոյությունը Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական կռվաններից մեկն է: Անգամ թուրք ուսումնասիրողները դրա հիման վրա նոր թվեր են շրջանառում (օրինակ՝ թուրք ուսումնասիրող ֆուաթ Դյունդարը), թե Արեւմտյան Հայաստանում միլիոնուկես հայեր են ապրել ընդամենը, ու իրենց տերմինով՝ տեղահանումների ժամանակ զոհվածների թիվը, իրենց թվաբանությամբ, այդ թվի կեսից շատ ավելի քիչ է: Բացարձակ կեղծիք եւ սուտ:

Հազար ու մի հաշվարկ կա մասնագետների, որոնք ստույգ պատկեր վաղուց արդեն տվել են: Նույնիսկ Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհի որբանոցներում հայտնված հայ մանուկների թվերը հուշում են ցեղասպավածների ահռելի թվի մասին: Բազմաթիվ ուսումնասիրություններ կան, ըստ որոնց 1915-1916 թվականներին ամերիկացի եւ ֆրանսիացի միսիոներները թուրքական գերությունից ազատել են 814000 հայ երեխաների եւ նրանց տեղավորել աշխարհի ավելի քան 70 երկրների հատուկ մանկատներում: Եթե այս որբ երեխաների սպանված ծնողների թվով սոսկ հաշվարկ արվի, ապա զոհվածնեի թիվը միլիոնուկեսից էլ շատ է դառնում, էլ չասած, թե որքան երեխաներ են սպանվել,մահացել գաղթի ճանապարհներին:

Մոտ 360.000 եւս հայ երեխաներ մնացել են թուրքական գերության մեջ: Նրանց մահմեդականություն են պարտադրել, փաստաթղթերում գրել են թուրքական անուններ եւ արգելել հիշել իրենց հայ ծնողներին: Նրանք դարձել են այժմ Թուրքիայում ապրող, անձնագրերում քուրդ կամ թուրք արձանագրված միլիոնավոր կրիպտոհայերի տատիկներն ու պապիկները:

Մյուս կողմից՝ որ ասվում է, թե Հայաստանը, Հայաստանի հայերը Թուրքիայից պահանջ չունեն, սա ամենախոցելի միտքն է, որ կրկնում են մեր իշխանավորները ե՛ւ միջազգային իրավական գործիքների, ե՛ւ պարզ դատական տրամաբանության առումով: Որովհետեւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրված պատճառներից մեկն էլ այն է, որ  Սասունի կոտորածներից սկսած մինչեւ անցած դարի քսանականները տեւած հայերի ցեղասպանության շարժառիթներից մեկը Թուրքիայի հայերի ահռելի ունեցվածքին տիրանալու թուրքական մղումն է եղել, դա ապացուցող հազարավոր փաստաթղթեր, ինշուրանսներ, գրանցման վկայականներ, հարկային պարտավորությունների մուրհակներ եւ զանազան այլ վկայություններ կան: Թուրքիայի ներքին առեւտրի ութսուն տոկոսից ավելին եղել է հայ մեծահարուստների ձեռքին, որոնք Օսմանյան կայսրության կարեւոր հարկատուներն էին: Նրանց ոչնչացնելով՝ թուրքերը նրանց ունեցվածքով հարստացան, լցվեց կայսրության դատարկ բյուջեն՝ գործադրելով ժամանակավոր ընդունված այսպես կոչված՝ լքյալ գույքի մասին օրենքը, տեր դառնալով հայերի անհատական եւ հավաքական ունեցվածքին:Մարդուն սպանողի եւ նրա ունեցվածքը կողոպտողի հետ ինչպե՞ս պետք է վարվի դատարանը, եթե ոչ դատապարտելով եւ պարտադրելով սպանվածի ունեցվածքը վերադարձնել նրա իրավահաջորդներին:

Իսկ ունեզրկված, հայրենազրկված եւ ցեղասպանությունից փրկված հայերի խլյակներն ապաստանել են ոչ միայն ողջ աշխարհում, այլեւ ներկա Հայաստանի ողջ տարածքում: Նրանց ժառանգները, եթե ոչ պետականորեն, ապա անհատապաես կարող են եւ պետք է պահանջներ ունենան ցեղասպանություն իրակացրած թուրքական կառավարության ներկա իրավահաջորդներից, դա չի կարող վաղեմության ժամկետ ունենալ:

Այնպես որ ներկա խոսակցությունը՝ զոհերի անունները հրապարակելու, Թուրքիայից պահանջ չունենալու մասին, շատ վտանգավոր խոսակցություն է ոչ միայն զգացմունքային առումով, այլեւ պետության եւ որպես անկախ պետության քաղաքացու միջազգային իրավունքները ոտնակոխ անելու առումով, ներկա Թուրքիայի ձեռքը կռվան տալով, որ Հայաստանն ինքը կասկածի տակ է դնում ցեղասպանության ենթարկված հայերի թիվը, ու բանը կարող է նաեւ ցեղասպանության ուրացման պարտադրանքին հասնել:

Իսկ զգացմունքային մակարդակում այս մտայնության ավերն ահռելի է, դա նվաստացնում է այժմ ապրող հայերի մեծ մասին, վիրավորում նրանց արժանապատվությունը, քանի որ նրանց պապերի ու տատերի կորսված կյանքի ու հայրենիքի փաստն է կասկածի տակ առնում: Սա կարող է ավելի ու ավելի շատ մարդկանց համբերության բաժակը լցնել, նույնիսկ՝ իշխանությանը սատարողների, կան նուրբ գծեր, որոնք տրորողը մտնում է ականապատ դաշտ:

Հրանտ Մաթեւոսյանից լավ ոչ ոք չի արել այս մտայնության զգացմունքային նկարագրությունը.«Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ երեկ հորթին են մորթել»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանության անվերականգնելին նաեւ այն է, որ ողջակիզված Մեծ մեծ մայրիկիս անունը չգիտեմ

Հաջորդ գրառումը

Ապրիլեան խոհեր. Հայաստան թէ Սփիւռք՝ առաջնահերթութիւնը ազգային դիմադրական լծակներուն հզօրացումն Է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ապրիլեան խոհեր. Հայաստան թէ Սփիւռք՝ առաջնահերթութիւնը ազգային դիմադրական լծակներուն հզօրացումն Է

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական