Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության անվերականգնելին նաեւ այն է, որ ողջակիզված Մեծ մեծ մայրիկիս անունը չգիտեմ

Անահիտ Հովսեփյան
19/04/2024
- 19 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Պապիս՝ Գեւորգ Վարդանյանի՝ ցեղասպանության վերապրողի հուշերն ինձ գրավոր չեն փոխանցվել: Մայրս 6 ամսական է եղել, երբ հայրը կամավոր մեկնել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու, զոհվել է: Ստալինյան հայացքի ներքո 1937 թվականին նրա գրած գրագետ ու ժլատ ինքնակենսագրականում, որ արխիվում գտա 2017-ին, բացակայում են իր մոր, նաեւ վերապրող քրոջ անունները, սակայն մի սահմռկեցուցիչ տեղեկություն այդուհանդերձ փոխանցում է՝ «մեր ընտանիքը 7 զոհ ունեցավ.»…ու ոչ մի անուն:

Մայրս շատ էր տառապում, որ իր մեծ մոր անունը չգիտի: Պապն ավելի ուշ ամուսնացել էր գաղթի ճանապարհին իրեն հանդիպած բախտակից մի կնոջ հետ, որի մեծ ընտանիքից էլ մի որդին էր փրկվել: Հետո երկու վերապրողները մի զավակ են ունեցել՝ Ռուբենին, որ Գեորգի նման զորակոչվել է, Երկրորդ համաշխարհայինից չի վերադարձել: Հոգեբանների կարծիքով, վերապրողների մեջ նկատելի է ապստամբելու, ըմբոստանալու, հաղթանակ կերտելու ոգին: Գեղեցկուհի մոր ողջակիզումը, ընտանիքի 7 անդամների ցեղասպանվելու միտքը պապիս մղել են զենք վերցնել եւ 1941-ին Գյումրիից կամավոր մեկնել ռազմաճակատ, երբ վարկած է շրջանառվել, որ Թուրքիան սպասում է իր վերջնական նպատակի իրագործմանը:

Մայրս պատմում էր, որ իր պապի աչքերում անանց մի տխրություն կար, անհատակ մեծ վիշտ, որ օրըստօրե խորանում էր՝ վերապրող որդին, իր կրտսեր որդին չեն վերադարձել պատերազմից… Մայրս պատմում էր, որ Հայոց ցեղասպանության մասին տանը եւ տներում չէին խոսում. Երբ տրավման մեծ է, փորձում ես լռությամբ պաշտպանել ընտանիքիդ: Այդուհանդերձ նա գիտեր, որ իր մեծ մայրը գեղեցիկ կին է եղել, թուրք(եր)ի առաջարկը մերժել է, եւ իր նման այլ կանանց հետ նրան էլ թուրքերը ողջակիզել են:

Մեծ մեծ մայրիկիս ո՛չ անունը գիտեմ, ո՛չ էլ օրիորդական ազգանունը, լուսանկար էլ չի եղել… բայց բանավոր փոխանցված այս հիշողությունը կրում եմ իմ մեջ՝ որպես անկորնչելի ժառանգություն:

Ապրումներս նկարագրող որեւէ բառ չեմ գտնում, երբ գերմանացիներն իրենց գերդաստանի ծառն են ներկայացնում՝ հաճախ մի քանի դարի սերունդներ, անուններ ամփոփող… իմ գերդաստանի ծառի ամբողջական պատկերն ինչպե՞ս հավաքեմ, երբ բանավոր փոխանցված հիշողությունից զատ որեւէ գրավոր հիշատակություն չունեմ, եւ ապրիլի 24-ին ես հիշատակի 7 անանուն մոմ եմ վառում՝ վերապրող պապիս թողած թանկ հիշեցումը պահպանելով, աղոթում եմ այդ յոթ մարդու համար, նրանց հետ խոսում եմ, նրանց տեսնում եմ՝ Մատենադարանում պահվող միջնադարյան ձեռագրերից ինձ հարազատ կերպարանքով կանգնում են իմ առջեւ, նրանց ձայնը լսում եմ, երբ զգուշացնում են, թե թուրքի հետ, ոճիրը ուրացողի հետ բարեկամություն չի կարող լինել…

Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր նեյրոէպիգենետիկ Իզաբելլե Մանզույը (Isabelle Mansuy), որ 20 տարի ի վեր գիտափորձերով հետազոտում է տրավմա ունեցած մկներին եւ դրանց ձագերին, անցյալ տարի հաղորդեց, թե ապացուցելի է, որ տրավման կարող է մինչեւ հինգ սերունդ փոխանցվել:

Ես՝ Հայոց ցեղասպանության ժամանակ ողջակիզված մեծ մեծ մայրիկիս, նրա որդու՝ վերապրող պապիս, մորիցս հետո երրորդ ժառանգն եմ, որ հիշողության տրավման կրում եմ:

Չորրոդ սերունդը՝ իմ դուստրերը գիտեն եւ այսօր Դյուսսելդորֆի համալսարանում պատմում են իմ պապի, իմ Մեծ մեծ մայրիկի պատմությունը: Նրանք պատմում են նաեւ իրենց հայրական կողմի՝ ադանացի մեծ մայրիկի՝ Արաքսիի պատմությունը, որ բազմանդամ գերդաստանի միակ փրկված մարդն էր: «Բազմանդամ գերդաստան» բառակապակցությունը ո՛չ անուն, ո՛չ թիվ չի փրկել, ողբերգության չափն ու տառապանքն է խորացրել, որ ոճրագործի ուրացմամբ տիեզերաչափ է դառնում: Երբեւիցե որեւէ գերմանացի (Հայոց ցեղասպանության մեղսակիցների ժառանգները), երբ լսել է մեր անանուն պատմությունները, մեզ չի վիրավորել, կասկած չի հարուցել դրա իսկությանը՝ եթե անունը չգիտես, ընտանիքիդ զոհերի հստակ քանակը, տեղավայրերը, միգուցե… ազատես քեզ (եւ՝ մեզ ու աշխարհը) այդ մեծ տառապանքից՝ հիշողության բեռից…

Հիշողություն ունենալը նախ առողջություն է, դրա գիտակցումը՝ մեծ պարտք եւ պատասխանտվություն:

Մարդ մնալու, բարոյականությունն ընտրելու այլընտրանք կա՞…

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ բեյրութահայ նկարիչ, Հայոց ցեղասպանության վերապրող Փոլ Կիրակոսյան «Անվերնագիր» գործը։

Նախորդ գրառումը

Իրանի պատժիչ գործողությունների ուղերձը Բաքվին

Հաջորդ գրառումը

Հրեն՝ բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Հրեն՝ բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական