Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետախուզության տեղեկատվական աշխատանքը որպես մասնագիտություն

Վլադիմիր Դարբինյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հայացքներ Մեծ Բրիտանիայից

«Ով ճանաչում է միայն Անգլիան, նա չգիտի Անգլիան»:

Ասացվածք, որ շատ տարածված է Անգլիայում, բայց հատկապես շատ է օգտագործվում Անգլիայի հետախուզության միջավայրում:

Եթե ուսումնասիրում ես տարբեր  մասնագիտություններ, ավելի լավ ես սկսում հասկանալ քո ընտրած մասնագիտությունը: 21-րդ դարում մարդիկ հիմնականում խմբավորվում են ըստ մասնագիտությունների: (Ցավոք, կարծում եմ, որ Հայաստանում այդպես չէ.- Վ.Դ.): Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքը տեղեկատվության հետ եւ տեղեկատվության ձեռք բերելը նույնպես համարել մասնագիտություն:

Տեղեկատվություն ձեռք բերելը եւ դրա համապատասխան մշակումը միանգամայն բարձր որակավորում ունեցող եւ պատվավոր մասնագիտություն է:

Հետախուզական տեղեկատվություն ձեռք բերելը եւ դրա հետագա մշակումը համապատասխանում է գիտական գործունեության պահանջներին:

Ինֆորմացիայի հետ աշխատելիս անհրաժեշտ են մի շարք սկզբունքներ: Ահա դրանցից ամենակարեւոր 3-ը՝ փաստերի գնահատում, ընտրություն եւ ճշգրիտ մեկնաբանություն:

Այս երեք սկզբունքները ճիշտ են եւ անհրաժեշտ են իրավաբանների, լրագրողների, գիտական փորձագետների համար: Բայց հատկապես կարեւոր են հետախույզների համար:

Մտածողություն եւ գործողություն: Ահա՛ հետախույզի համար շատ կարեւոր եւս 2 գործոններ: Անգլիական հետախուզության դասագրքերում նշվում է, որ ոչ մի հետախույզի չի հաջողվել հասնել մտածողության եւ գործողության մինչեւ այնպիսի համապատասխանության, ինչին հասել է  «չթագադրված արաբական թագավոր» անգլիացի գնդապետԼոուրենսը, մականուններից մեկը  show  (show անգլերեն բառը մի շարք թարգմանություններ ունի, բայց ես կգերադասեի «Տեսարան» բառը  գնդապետ Լոուրենսի վերաբերյալ, նրա մասին ես առանձին հոդված ունեմ, 2022 թ. Մարտի 25-ի «Ազգ» շաբաթաթերթում):

«Show» մականունը տրվել է նրան, քանի որ ծառայության ընթացքում  ունեցել է նաեւ Թոմաս Էդվարդ Շոու անձնագրային տվյալները:

Մեկ ուրիշ մականունով Լոուրենս Արաբիացին (Lawrence of Arabia), իրոք հետախուզության ստրատեգ, ակտիվ մասնակցություն ունեցավ 1916թ. հունիսին Թուրքիայի դեմ արաբական ապստամբության կազմակերպման գործում: Ժամանակակիցները Լոուրենսի մասին խոսելիս ասում էին՝ «Լոուրենսը լավ գիտի անապատները եւ դիվերսիայի մարտավարությունը»:

* * *

Ինչո՞ւ ես իմ վերջին հոդվածները «Ազգ» շաբաթաթերթում նվիրաբերեցի Մեծ Բրիտանիայի հետախուզությանը, այդ հատուկ ծառայության ղեկավարներին՝ Ռիչարդ Մուրին եւ նրան փոխարինող Բլեյզ Ֆլորենս Մետրեվելիին  (նշանակվել է Mi-6 ղեկավար 2025թ. հոկեմբերի 1-ին): Որովհետեւ, կարծում եմ, ընթերցողիս  կհետաքրքրի Անգլիայի հետախուզության  Modus Operandi -ն (գործունեությունը եւ հիմնական կարգախոսը) այս ժամանակաշրջանում:

1. Պայքար Ռուսաստանի ազդեցության դեմ:

2. Ռուսաստանի ազդեցության սահմանափակումը այն երկրների վրա, որոնք ձգտում են հեռանալ Մոսկվայից (ինչպես ոմանք Հայաստանում):

3. Կենտրոնացել պայքարը Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի դեմ տարածաշրջանային կայունության միջոցով: Եթե որոշ ժամանակ առաջ այս  ամենը կատարվում էր հնարավորինս գաղտնի  առանց հրապարակայնացման, ապա հիմա այս մասին եւ այլ ակտիվ գործունեության մասին խոսվում է բարձրաձայն առանց քողարկումների: Ավելին, Բլեյզ Մետրեվելին հայտարարում է, որ այսօր աշխարհում կոնֆլիկտների վարման օրենքները գրվում են Ռուսաստանում եւ այլ՝ իրենց համար թշնամական սուբյեկտներում: Հետախուզության պետը նշում է մաեւ, որ գլոբալ սպառնալիքները ավելի եւ ավելի բարդանում են եւ փոխկապակցվում: Դրանք են տեխնոլոգիական ձախողումները, հիբրիդային սպառնալիքները, ահաբեկչությունը եւ տեղեկատվական մանիպուլյացիաները (ի միջի այլոց, տիկին Մետրեվելին ճիշտ է թվարկում մեր ժամանակաշրջանի սպառնալիքները: Սակայն, միայն ՌԴ, Չինաստանը եւ Իրանը, այսինքն միայն Արեւմուտքի թշնամիները չեն, որ ակտիվ են այդ ոլորտներում, շատ ակտիվ են զբաղվում այդ գործունեությամբ նաեւ Արեւմուտքի հատուկ ծառայությունները, հատկապես Անգլիայի, նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետախուզությունները):

Իր առաջին հանրային ելույթի ժամանակ 2025թ. դեկտեմբերի 15-ին Բլեյզ Մետրեվելին շարադրեց իր տեսլականը, թե ինչպես օգտագործել տեխնոլոգիաները հետախուզական տվյալներ հավաքելու համար: Ընդ որում, նա ընդգծեց, որ Մեծ Բրիտանիան գործում է «Խաղաղության եւ պատերազմի միջեւ ընկած տարածությունում»:

Դրանից եւ մի շարք այլ հանգամանքներից ելնելով  Mi-6  հետախուզության  սպայական կազմը, հետախուզական մի շարք արհեստավարժ գիտելիքների հետ միասին պետք է յուրացնի ծածկագրային եւ գաղտնագրային կապի միջոցները:

Այդ ելույթի ընթացքում, որը տեղի ունեցավ Թեմզա գետի ափին տեղաբաշխված հետախուզության կենտրոնակայանում, տիկին Մետրեվելին  (ի դեպ, անգլիայի հետախուզության 116-ամյա պատմության մեջ առաջին կին ղեկավարաը, որը փոխարինեց  Հարավային Կովկասի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի լավագույն մասնագետներից մեկին՝ Ռիչարդ Մուրին) ընդգծեց, որ առաջավոր տեխնոլոգիաները կարագացնեն համաշխարհային սպառնալիքները եւ միեւնույն ժամանակ կբացեն նոր հնարավորություններ հետախուզությունների համար:

Չմոռանամ նշել, որ մինչեւ հետախուզության պետ դառնալը Բլեյզ Մետրեվելին  այս նույն գերատեսչությունում զբաղեցնում էր տեխնոլոգիաների եւ նորարարությունների (технологии и инновации) դեպարտամենտի պետի պաշտոնը: Այս դեպարտամենտը այլ կերպ կոչվում է  Q :

«Արհեստական բանականության» ոլորտում ձեռք բերած հաջողությունները, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիայի եւ քվանտային հաշվարկների ձեռքբերումները զարգացնում են էկոնոմիկան եւ վերաշարադրում են հակամարտությունների իրականությունը:

«Մենք հիմա գտնվում ենք մի տարածության մեջ, որտեղ գործում են պատերազմները եւ խաղաղությունը միաժամանակ», – հայտարարեց Մետրեվելին:

Մետրեվելին իր ելույթում նշեց այն վտանգների մասին, որ սպառնում է աշխարհին Չինաստանի հետախուզության գործունեությունը, սակայն հիմնական ելույթը, իհարկե, կենտրոնացած էր Ռուսաստանից սպառնացող վտանգների շուրջը:

Ընդգծվեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը գրեթե պատրաստ է պատերազմել Եվրոպայի հետ:

Ռուսաստանը զբաղված է քաոսային իրավիճակի արտահանումով, որը արտահայտված է կիբեռհարձակումներով՝ տարբեր ենթակառուցվածքների վրա, ինչպես նաեւ օպերատիվ ապակողմնորոշումներ տարածելով (оперативная дезинформация).
Անգլիայի հատուկ ծառայության ղեկավարը նշեց, որ այդ ամենի դեմ պայքարելու համար հարկավոր է մոբիլիզացնել երկրի ամբողջ հասարակությանը, այդ թվում նաեւ մանկահասակներին, որոնք պետք է փոքրուց սովորեն ճիշտ գնահատել իրենց մատուցվող տեղեկատվությունը (ի դեպ, շատ կարեւոր հանգամանք է նաեւ Հայաստանի մեր երեխաների համար՝ հեղինակի նշում.- Վ.Դ.): Ամբողջ հասարակությունը պետք է սովորի  ճանաչել մանիպուլյատիվ ալգորիթմները եւ տարբերել դրանք ճշմարտությունից, որը կօգնի ազատվել վախից եւ անհասկանալի ռեակցիաներից:

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը եւ հատուկ ծառայությունները ակտիվորեն ուսումնասիրում են արհեստական բանականությունը, որպեսզի օգտագործեն այն էլեկտրոնային փոստը եւ նամակագրությունները ուսումնասիրելիս:

 Mi-6  եւ ԱՄՆ ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչությունը) սկսել են ակտիվորեն համատեղ օգտագործել «արհեստական բանականությունը» որպես պայքարի միջոց տեխնոլոգիապես զարգացած թշնամական ուժերի դեմ:

Խոսելով տեխնոլոգիաների հետագա զարգացման մասին՝ միեւնույն ժամանակ տիկին Մետրեվելին ընդգծեց մարդկային գործոնի խիստ կարեւորությունը:

«Տեղեկատվությունը պահանջում է հայեցողություն, բարդությունը պահանջում է պարզություն, եւ միայն մարդիկ կարող են ընտրել ճիշտ ճանապարհը: Արհեստական բանականությունը կարող է այս հարցում օգնել մարդուն, բայց ոչ փոխարինել նրան»: ( Information requires judgment, complexity demands clarity and only people can decide which plan do follow. Artificial Intelligence will augment and not replace օur human skills ).

«Հետախույզը պարտավոր է հավասարապես տիրապետել աշխատանքին ինչպես տեխնոլոգիաների, կոդերի, այնպես էլ մարդկային ռեսուրսների հետ: Այսուհետեւ հետախուզության կադրերի ընտրություն կիրականացվի լեզվաբանների, վերլուծաբանության մասնագետների եւ ինժեներ-տեխնոլոգների ոլորտներից»:

Ելույթի վերջում Մետրեվելին իր երկրի հասարակությանը խոստացավ մշտապես շփվել եւ համագործակցել նրա հետ՝ չխախտելով  Silent Courier  (Լուռ սուրհանդակ) սկզբունքները:

(Պարզ է, հետախուզությունը չի կարող լրիվ թափանցիկ աշխատել ցանկացած հասարակության առջեւ՝ հեղինակի նշում.- Վ.Դ.):

Ահա եւ Մետրեվելիի ելույթի վերջին արտահայտությունը. «Մեզ սահմանում է ոչ թե այն, ինչ մենք կարող ենք անել, այլ այն, ինչ մենք ընտրում ենք անել»:
Չնայած ես Մեծ Բրիտանիայի հետախուզությունը եւ Ռիչարդ Մուրին երբեք չեմ համարել Հայաստանի դաշնակիցներ, բայց պետք է խոստովանել, որ տիկին Մետրեվելին խելացի սկզբունքներ է առաջարկում հետախուզության  սպայական կազմի համար: Մեր հետախուզությանն էլ չէր խանգարի (հաշվի առնելով մեր երկրի եւ ժողովրդի առանձնահատկությունները) ճիշտ ընտրություններ կատարել:

Եվ վերջում նշեմ, որ Ռուսաստանի  արտաքին հետախուզության պետը՝ Սերգեյ Նարիշկինը Մետրեվելիի հանրային ելույթից հետո  (դեկտեմեբրի 15, 2025թ.) զանգահարել է նրան եւ երկարատեւ զրույց է ունեցել հետը:

Ինչի մասին կարող են զրուցել (այն էլ հեռախոսով, որը, ըստ երեւույթին, լսել են մի շարք այլ հետախուզություններ, որովհետեւ գաղտնի կապ չէր կարող լինել Նարիշկինի եւ ՄԵտրեվելիի միջեւ.- Վ.Դ.) երկու ոչ բարեկամ պետությունների հետախուզության պետերը մեկնաբանման կարիք, կարծում եմ, չունի, միգուցե՝ «միասին պայքարենք միջազգային ահաբեկչության դեմ» եւ այլն, բայց ոչ, իհարկե, վաղվանից այլեւս իրար դեմ չաշխատենք: Այս աշխարհում այն վիճակն է, որ նույնիսկ դաշնակից պետությունների  հետախուզությունները աշխատում են իրար դեմ…

Սա՛ է իրականությունը, որ պետք է հաշվի առնեն նաեւ Հայաստանի հատուկ ծառայությունները:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

Նախորդ գրառումը

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն». Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Մի կանգառի պատմություն

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Մի կանգառի պատմություն

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական