Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հացահատիկի պարկերը թափ տալու ժամանակը գալու է

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Կամ ինչի՞ց են առաջացել Հայաստանի իշխանությունները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը դեռ փետրվարից թշնամու ուղիղ նշանառության տակ է: Թե՛ խրամորթցիները, թե՛ պաշտոնական կառույցները պարբերաբար տեղեկություններ են տարածում, որ ադրբեջանական զինուժը կրակահերթեր է բացում, անգամ գնդակոծում է գյուղը՝ թույլ չտալով բնակիչներին ազատ տեղաշարժվել, գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները բարձրախոսով հայերեն հայտարարություն էին միացրել՝ խրամորթցիներին սպառնալով՝ եթե գյուղը չլքեն, նրանց եւ նրանց երեխաների կյանքին վտանգ կսպառնա: Արգելել էին հողային աշխատանքով զբաղվել: Ադրբեջանցիները հայերեն հայտարարությունից բացի մուղամ են միացրել, որը տարածվել է ամբողջ Խրամորթով: Ակնհայտ է, որ ադրբեջանցիները պետական ծրագրված քաղաքականություն են իրականացնում՝ նպատակադրված հայաթափելով Խրամորթը: Եվ դա անում են վախի մթնոլորտում տարածելով, սպառնալիքի ու  բարոյահոգեբանական ճնշումների տակ:

Մի քանի ժամ հետո թե՛ հայերեն հայտարարության, թե՛ թուրքական նամազի տեսագրությունները համացանցից ջնջվեցին: Հաջորդեցին  պաշտոնական հայտարարությունները, թե խրամորթցիներն անկոտրում են, նրանք չեն լքի իրենց հայրենի տունն ու գյուղը: Մինչեւ ատամները զինված ադրբեջանցի զինվորը կանգնած է խրամորթցու երեխայի առաջ՝ ամեն պահի նրան կյանքից զրկելու սպառնալիքով, իսկ Արցախն ու Հայաստանը կորուսյալ երկրի ճակատագրին դատապարտած պատասխանատուները վախվորած, պաթոսախեղդ հայտարարություններից բացի, մատ մատի չեն տալիս: Հայտարարության վերջում էլ նշում են, թե ռուս խաղաղապահներին  հերթական սադրանքի մասին տեղյակ է պահվել, այսինքն՝ գնդակը ռուսների դաշտում է, մենք պատասխանատվություն չենք կրում: ԱԺ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարում է, թե Արցախում տեղի ունեցող միջադեպերի համար Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է երկխոսեն: Հետո ավելացրել է. «Մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ նրանից՝ մե՞նք ունենք մեր մեղքի բաժինը, թե՝ նրանք»:

Այսինքն՝  ըստ այս պարոնի՝ անզեն, անօգնական  խրամորթցին  էլ կարող է հավասարապես մեղքի բաժին ունենալ, ինչպես հայատյաց, մարդասպան ադրբեջանցի զինվորը:

Խրամորթը շրջափակված է, խրամորթիցիները պատանդի կարգավիճակում են, Արցախ մտնող գազատարը պայթացված է, արցախցիները զրկված են կենսական նվազագույն պայմաններից, գազատարն ականապատված է, իսկ նույն ժամանակամիջոցում ՀՀ ԱԺ-ում «թիթեռ են նկարում»: Իշխանության ու ընդդիմության  պատգամավորները լուրջ դեմքով քննարկում են ծխախոտի փոխարինիչների օրակարգային հարցը:

Հայոց երկու պետությունների ծուխը մարում է, իսկ երկրի ղեկը ձեռքները վերցրած գոյանքները օրենք են հանում ծխախոտի ծխի վնասկակարության մասին  ու մի ամբողջ օր ամբիոնից ելույթ ունենալով՝ փորձում ռացիոնալ ձեւակերպում տալ, թե ինչ ասել է  ծխախոտի փոխարինիչ: 

Ոչ մի պատասխանատվություն, ոչ մի խոսք, ոչ մի քայլ՝ ինչպես է վերականգնվելու Արցախի գազամատակարարումը: Պատահական չէ, որ Խրամորթը թիրախավորելու նույն ժամանակահատվածում է գազատարը պայթեցվում ու Արցախը զրկվում է գազից: Հասկացողը հասկանում է, որ սա ադրբեջանցիների՝ «գազ՝ Խրամորթի դիմաց» օպերացիան է, որ Ադրբեջանը հետ չի կանգնելու իր նպատակից, եթե անգամ գրավոր կամ բանավոր ոչ մի պայմանավորվածություն  չկա, ըստ որի՝ Խրամորթը  պետք է անցնի թշնամու վերահսկողության տակ:

2021-ին Ադրբեջանը սպառազինության համար 2,5 միլիարդ դոլար է ծախսել: Ո՞ւմ դեմ կռվելու համար է Ադրբեջանը զենք գնում, Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, միգուցե՝ Իրանի՞, իսկ եթե չի պատերազմելու, զենքն ինչո՞ւ է գնում: Պատերազմել չցանկացողը  մեզ նման կլինի՝  վրանների մեջ, ցելոֆանե «տանիքի» տակ ծառայող անզեն  զինվորներ, ռազմագերիներից հրաժարված, Թուքիայից, Ադրբեջանից խաղաղություն մուրացող,  երկիրը ծվեն-ծվեն թշնամուն նվիրող սողացող երկիր:

Ջայլամի պես գլուխներն ավազի մեջ խրած  մեր իշխանություններն առավոտից երեկո թմբկահարում են, թե ինչ գնով էլ լինի, խաղաղության համաձայնագիր են կնքելու Ադրբեջանի հետ, Սյունիքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին հանդ, Շիշկերտ գյուղերի ճակատագիրը մազից է կախված, թշնամու զորամիավորումները ոչ թե 45, այլ մի քանի հարյուր կմ  մտել են Հայաստանի տարածք, Ադրբեջանը 2,5 միլիարդի զենք է գնել, որ ձեզ հետ խաղաղության համաձայնագի՞ր կնքի, Ադրբեջանը գազատար է  պայթեցնում ու ականապատում, որ հայերի հետ խաղաղ ապրի՞:

Մարտի 7-ին ադրբեջանցիների բացած կրակից հայ զինվոր է զոհվել, վիրավորներ էլ ունենք, մարտի  9-ին ադրբեջանցիներն ականանետերից  կրակ են բացել Մարտունու Խնուշինակ, Կարմիր շուկա, Ասկերանի Նախիջեւանիկ, Խրամորթ  գյուղերի վրա, նաեւ գնդակոծել են, հրազենային վիրավորումով արցախցի է տեղափոխվել հիվանդանոց: Արցախում մարտական տագնապի ազդանշան է հնչեցվել: Թշնամին կրակ է բացել  նաեւ հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան  ուղղությամբ: «Հայ-ադրբեջանական սահման» եզրույթն իներցիայով է ասվում ու գրվում, իրականում  այդ տարածքները Հայաստանի ինքնիշխան սահմաններից ներս են, թշնամին  առաջ է եկել, դիրքեր դրել մեր իսկ երկրում ու կրակում է մեր զինվորի վրա:

Ադրբեջանցիները դարձյալ հայերեն հայտարություն են միացրել Խրամորթում՝ գյուղն անհապաղ լքելու պահանջով:

Մենք վարժվել ենք ամենօրյա բոթերին, մահագույժ իրավիճակին, ասում ենք, գրում, անցնում առաջ՝ քաջ գիտակցելով, որ սրա վերջը չի երեւում, այսպես է լինելու միշտ, չէ՞որ գերագույն գլխավորը զգուշացրել է՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու  համար մեզ ամուր նյարդեր են պետք, կորուստներ, զոհեր եղել են, էլի՛ կլինեն: Հանգիստ խղճով ասել է ու  իր անելիքն այդքանով համարել ավարտված:

Վերջին օրերին Արցախում  տեղի ունեցող ադրբեջանական հարձակումների մասին նույն գերագույնն ասել է. «Արցախում իրադրության լարում ունենք, զերծ կմնամ գնահատականներ տալուց», իսկ Հայաստանի ընտրյալ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է. «Հետո՞ ինչ, որ Արցախում կրակում են, մենք  մեր բռնած ուղուց չենք շեղվի»:

Մոլորակի վրա կգտնվի՞ մեկը, որը ճշգրիտ որակում կտա, թե ինչից են առաջացել Հայաստանի իշխանությունները:

Ի՞նչ կա նրանց մտքին: Ի՞նչ նոր դավեր են նյութում ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ասպարեզում:

Հայաստանում հացահատիկի տարեկան պահանջարկը շուրջ 980. 000 տոննա է, միայն ցորենինը՝  460. 000 տոննա, որից 80-90.000 տոննան աճեցվում էր Արցախում:

Ըստ վիճակագրության ծառայության տվյալների՝ 2021 թվականին ՀՀ-ն արտադրել է 220. 000 տոննա հացահատիկ, որը, օրինակ, 2016 թվականի համեմատ 2,8 անգամ պակաս է: Արցախում հացահատիկ այլեւս չի արտադրվում: Հացամթերքի ճգնաժամից չենք խուսափի, եթե առաջիկա մեկ տարում չներկրենք 700-800.000 տոննա. մասնագետներն են հաշվարկել: Իսկ եթե հաշվի առնենք, որ մինչեւ հիմա հացահատիկ էինք ներկրում Ռուսաստանից, որի վրա 7000  պատժամիջոց է դրված,  Ուկրաինայից, որը հասկանալի պատճառներով ինքը պարենի կարիք ունի, նաեւ Ղազախստանից, Բելոռուսից ու Իրանից, որոնք դողում են իրենց հացահատիկի պահեստների վրա, պարզ է, թե մեզ ինչ է սպասվում:

Հանապազօրյա հացը ոսկու գին է ունենալու. ահազանգում են վերլուծաբանները: Սյունիքի, Գեղարքունիքի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի վարելահողերի, խոտհարքերի 80 տոկոսն ադրբեջանցիների ձեռքում է: Եվ ի՞նչ են անելու այդ դեպքում մեր իշխանությունները:

Գերագույն գլխավորը բարձր ամբիոնից հռետորական հարց տա՝ ժողովուրդ ջան, ուզում եք սոված մնա՞լ, թե Թուրքիայի հետ ամեն գնով սահմանները բացել, նրանց բոլոր պայմանները բավարարել ու Հայաստանը լցնել թուրքական ապրանքներով:

Պարենային ճգնաժամի սպառնալիքով Թուրքիան ու Ադրբեջանը կարող են Հայաստանից պահանջել ինչ մտքներով անցնի, ինչի վրա մատները դնեն, իրենցն է:

Դե, Նիկոլ, հացահատիկի պարկերը թափ տալն էլ  քեզ վրա:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Չեխիայի նախագահը հայ գործարար Գեւորգ Ավետիսյանին հանձնեց Ծառայությությունների համար Առաջին աստիճանի մեդալը

Հաջորդ գրառումը

«Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հարկադիր պարապուրդի է ուղարկել

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հարկադիր պարապուրդի է ուղարկել

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական