Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն, իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ

23/07/2021
- Վերլուծություն

«Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է նոր ձևավորված ԱԺ-ին, նաեւ նշել, որ Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն։ Իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

ԱԺ ձևավորված է, մանդատները՝ բաժանված, իրավիճակը երկրում  մնում է ծայրահեղ։ Բոլոր կարևոր հարցերը, որոնք կային, նույն սրությամբ կան, մի բան էլ ավել։

Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության առկայությամբ՝ ընդդիմության, որը նրան անվանել է դավաճան, հողատու, թուրք և այլն, մեղադրել միտումնավոր պատերազմի ու պարտության մեջ։ Անկեղծ ասած, այսպիսի որակումներից հետո դժվար է պատկերացնել համատեղ աշխատանքը։ Հնարավոր չէ մարդուն մեղադրել պետական դավաճանության մեջ ու հետո նույն դահլիճում հետը հանգիստ աշխատել։ Այստեղ լուծումներ են պետք։

Այսօրվա անորոշության և ռիսկերի հեռանկարում կա երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ։ Եվ դրա մասին պետք է բաց խոսել։ Խրախուսել բաց խոսակցությունը. սա է միակ ճանապարհը՝ այս մղձավանջից ելքեր գտնելու համար։

Ինչո՞ւ չեղավ հաղթանակ, ի՞նչ ասել է հաղթանակ և ի՞նչ անել։

Հարց առաջին. Ինչո՞ւ չեղավ հաղթանակ

Չեղավ հաղթանակ, որովհետև չկար հաղթանակի թիմ։ Նման իրավիճակներում և նման պետություններում հաղթում են միայն ու միայն հաղթանակի թիմերը։ Հավաքական բովանդակության առումով մենք չունեինք հաղթանակի թիմ ու, հետևաբար, չունեցանք հաղթանակ։ Ողջ հարգանքով հանդերձ՝ անհատական մակարդակում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքների ղեկավարների ու գործիչների հանդեպ, որոնցից շատերը լուրջ կենսագրության, փորձառության ու ներուժի տեր մարդիկ են, ես ուզում եմ, որ այս հարցերին նայենք առանց սեթևեթանքի։

• Հաղթանակի քաղաքական թիմը պետք է լինի ներսում ինքն իր համար համոզիչ, որպեսզի հետո կարողանալ դառնալ համոզիչ՝ լայն հասարակության համար։

• Հաղթանակի թիմը պետք է լինի ներկայացուցչական՝ ներգրավելով հանրային շերտերին՝ լայն համախմբման համոզիչ կոնցեպցիայով։

• Հետպատերազմյան արտահերթ ընտրություններում դաշինքի լիդերի և դաշինքի առանցքային ուժի կարևորագույն պատկերացումները՝ խաղաղության, ռևանշի, պատմական տարածքների, հարևանների հետ հարաբերություններիշուրջ, չեն կարող տեսանելի հակասության մեջ լինել, այնինչ դա կար և կրում էր հրապարակային բնույթ։ Ու նաև այդ պատճառով հնարավոր չեղավ դառնալ համոզիչ ու մեղմել հասարակության զգալի մասի մոտ առկա սարսափը նոր պատերազմի հանդեպ (ինչը շատ ճիշտ ձևակերպել էր Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում)։

• Հաղթանակի գնացող թիմը պետք է իրական լինի։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ այլ միջավայրում, այլ խմբերի կողմից գեներացվում և մշակվում են  հիմնական գաղափարները, ծրագրային ձևակերպումները,  որոնք հետո փոխանցվում են «պաշտոնական թիմին»՝  հրապարակայնացվելու համար՝ այն պարագայում, երբ այդ անձանց մեծ մասը դրանցից տեղյակ չէ, իսկ հաճախ՝ կրողն էլ չէ։

Այս պարագայում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքները հիշեցնում են  Հայաստանի ֆուտբոլի առաջնության թիմերը՝ ոտքի վրա, ափալ-թափալ հավաքված մարդկանց անվանացանկ, որոնք ֆորմալ լրացնում են թիմի թափուր տեղերը, սակայն միավորված չեն նույն տրամաբանության մեջ՝ մի երկու հայ, մի քանի ռուս, վրացի, մի երկու անհայտ բրազիլացի, նույնիսկ՝ անծանոթ անունով երկրից մի երկու խաղացող և այլն։

Սա հաղթանակի թիմ չէ։ Հաղթանակի թիմը, առավել ևս՝ պետական և ազգային պարտությունից հետո, լրիվ այլ գաղափար է, և այլ սկզբունքներ ենթադրող։

Հանրության շերտերը ներկայացնող, հասարակությունը ներկայացնող կոնսոլիդացիոն-գաղափարական թիմերի փոխարեն ընտրվեց իրավիճակային, խմբային-քվոտավորված ու տեղ-տեղ՝ չթաքցվող պրոտեկցիաներով մոդելը։ Ու մենք այսպես ուզում էինք հաղթե՞լ։

Հարց երկրորդ. Ի՞նչ ասել է հաղթանակ

Ազգային և միջազգային ամոթ է, որ գործը հասավ ընտրություններին. ներքաղաքական հարցերը նոյեմբերի 10-ից հետո հաշվված շաբաթների ընթացքում պետք է լուծված լինեին՝ խաղաղ ու գրագետ։ Ինչո՞ւ դա չեղավ՝ առանձին, ցավոտ քննարկման թեմա է։ Գուցե դրա մասին՝ հետո, բայց հիմա արձանագրենք պատմական ամոթը ու անցնենք առաջ։ Գործը հասավ ընտրություններին, ուրեմն պետք էր հաղթել՝ չխնայելով ռեսուրս, մի կողմ դնելով ամեն անձնականը, երկխոսելով բոլորի հետ, լսելով առաջարկներ, տնետուն անցնելով, սփյուռքը մոբիլիզացնելով, պատրաստ լինելով բարդ փոխզիջումների, զոհողությունների և այլն և այլն։

Բայց ինչպե՞ս կարող էինք հաղթել, եթե չգիտեինք, թե ո´րն է հաղթանակը։

Իսկ հաղթանակը հանրային տրամադրություններում տոտալ փոփոխություններ մտցնելն էր, հասարակական զանգվածային այն շարժումը, որը պետք է սրբեր մեր պետությունը ոչնչացնելու թուրքական ծրագիրը։ Մենք դա չենք արել և չենք արել ո´չ թե որովհետև չենք կարողացել, այլ՝ որովհետև չենք ընդունել, որ դա է կարևորը։

Մեզ հրապարակայնորեն, ամբողջ աշխարհի առաջ որպես պետություն ոչնչացնում են, իսկ մենք ստվերային տրամաբանությամբ կազմված ցուցակներով ուզում էինք դրա դեմը առնել։ Նման բան չի լինում։ Իմ ասածների ամենավառ ապացույցն այն է, որ չկա հետընտրական լարվածություն։ Ուրեմն՝ ոչ ճիշտ պրոցես ենք գեներացրել։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի զրոյական դիմադրության պայմաններում Չարչյանին սովորական ջեբկիրի նման պահել բանտում ու չլիներ ընդվզում, հնարավոր չէր լինի Սյունիքի համայնքապետերի հետ անել այն, ինչ ուզում են։ Հայաստանում որևէ հետընտրական փուլ այսքան հանդարտ ու այսքան ամուլ չի եղել։ Ինչո՞ւ է այսպես։ Մտածենք, ու ցավոտ պատասխաններ կգտնվեն։

Հարց երրորդ.  Ի՞նչ անել

Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն։ Իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ։ Որո՞նք են քայլերը։

• Աշխատել հանրային տրամադրությունների փոփոխման ուղղությամբ։

• Փոփոխվող տրամադրությունների պրոցեսում գեներացնել նոր քաղաքական հոսանք՝ նոր ձևակերպումներով, նոր խնդիրներով, նոր բառապաշարով։ Այդ հոսանքը պետք է լինի հնարավորինս լայն ու ազատ։

• Զգալիորեն փոփոխված հանրային տրամադրությունների, ծավալվող քաղաքական հոսանքի մի պահից ձևավորել նոր քաղաքական ուժ՝ կազմված իրական մարդկանցից, իրական հանրային դեմքերից, մարզային էլիտաներից, հասարակության շերտեր ներկայացնող գործիչներից։

Ինչքա՞ն ժամանակում սա կարող ենք անել. շատ արագ՝ հաշվված ամիսների ընթացքում։ Դրանից հետո երկրում քաղաքական փոփոխությունների խնդիրը տեխնիկայի հարց է, և նույնիսկ նոր ընտրությունների անհրաժեշտություն կարող է չլինել։

Բոլոր նպաստավոր գործոնները առկա են՝ այս շղթան հաջողությամբ իրականացնելու համար՝ սկսած սոցիալական դժգոհություններից, էական թանկացումներից մինչև չդադարող պատերազմ ու դրա վերսկսման վտանգը։ Այս իշխանությանը մերժած 400  հազարը և քվեարկության չգնացած 800 հազարը լրջագույն սոցիալական բազա է, բայց այդ 400 և 800 հազարին պետք է տալ նոր կոնսոլիդացիոն գաղափարներ ու գտնել ձևը՝ նրանց մասնակից դարձնելու մեծ փոփոխություններին։Իսկ Նիկոլին քվեարկած 700 հազարը ոչ թե թշնամական ճամբար է, այլ՝ մտածելու, հետևություններ անելու ու ճիշտ աշխատանքի գործիքներ գտնելու խնդիր։

Ն. Փաշինյանը երեկ կառավարության նիստում արդեն որերորդ անգամ հայտարարում է. «ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ Հայաստանի ժողովրդից ստացած մանդատը»։

Քանի դեռ նա այս պատմական սուտը  առանց պրոբլեմ արտասանում է, ուրեմն Հայաստանում չկա բավարար  լրջության  ընդդիմություն, լուրջ դիմադրություն, քաղաքացիական հասարակության լուրջ համակարգեր, լուրջ էլիտաներ։

Փաշինյանի ձևակերպումը փարիսեցիություն է.ինչ է, 2018-ին դու չունեի՞ր այդ մանդատը, ինչ է, խաղաղ դարաշրջան բացելու համար անպայման պատերազմ, պարտություն և մի ամբողջ սերնդի սպա՞նդ էր պետք, նրա՞նք էին խանգարում խաղաղությանը։ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարության  ժամանակ չէի՞ր մտածում խաղաղ դարաշրջանի մասին, թե՞ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելն էր խանգարում խաղաղությանը։Քանի դեռ Նիկոլի՝ նման հայտարարություններից հետո եթերը, մամուլը հեղեղված չեն նման հարցադրումներով, քանի դեռ քաղաքական վերնախավերը չեն գիտակցում տեղին և ճիշտ արձագանքի քաղաքական մշակույթի կարևորությունը, ուրեմն Նիկոլը մնալուէ, քանի դեռ ԱԺ խմբակցությունները չեն պատրաստվում այս թեզով «ճզմել» Նիկոլին, ուրեմն Նիկոլը մնալու է։ Չի լինում հայրենիքի սիրողական փրկություն, սիրողական պայքար։

Հ. Գ.

Առաջիկա շաբաթներին «Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը» կենտրոնանալու է մի ուսումնասիրության վրա, որը կոչվելու է «Ինչու փլուզվեց իմ երկիրը»։ Սա լինելու է ցավոտ հարցերի մասին խոսելու փորձ։ Մենք պետք է առանց վախենալու հարցեր ձևակերպենք, նայենք մեզ՝ մեր անցյալին, մեր սխալներին, մեր ներկային, որպեսզի կարողանանք այսօր գտնել լուծումներ։

Նոր ԱԺ-ում «Այլընտրանքային նախագծեր խումբը» ունենալու է երկու պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը և Գեղամ Նազարյանը։ Նրանք հաստատ իրենց գործը լավ կանեն։  Չի բացառվում, որ որոշակի զարգացումների դեպքում նրանց թիվը մեծանա։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Նախորդ գրառումը

Ինչի՞ց է վախենում իշխանությունը. ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Տանկը Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ կրակ է արձակել բնակավայրի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Տանկը Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ կրակ է արձակել բնակավայրի ուղղությամբ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական