Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանի ընտրություններում չափազանց շատ բան էր դրվում խաղասեղանին»

19/06/2026
- 19 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

«Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում նախընտրական  արշավն ավարտվում է ուժեղ լարվածության մթնոլորտում»,- հունիսի 7-ին գրում էր ֆրանսիական Le Journal du Dimanche կիրակնօրյա թերթը: Խախտումներ, եկեղեցու հետ հակամարտություն եւ արտաքին միջամտություն. Հայաստանի  ընտրություններում չափազանց շատ բան է դրվում խաղաքարտին, վերլուծում է Վանդեի (Ֆրանսիա – Գ. Մ.) ICES կաթոլիկ ինստիտուտի դասախոս Ռաֆայել Օկլերը:  Քարոզարշավը, որն ըստ էության, սկսվել էր դեռ անցյալ ամռանը, չափազանց անհանգիստ է եղել, նշում է նա եւ ավելացնում, թե դա պատահական չէ. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեռու էր (իր հաղթանակի հարցում) վստահ լինելուց, մտահոգության առիթ էին տալիս անցկացված որոշ հարցումները:

Ըստ հրապարակման, միայն մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 8-ից 14-ը, «Արդար քվե» դիտորդական  առաքելությունը (Հայաստան) գրանցել է ընտրական օրենսդրության 71 խախտում: Դրանց մեծ մասը վերաբերել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ իշխանության եւ վարչական ռեսուրսների չարաշահման 16 դեպք, ատելության հրահրման ու բարոյական ճնշման 12 դեպք,  ընտրարշավին երեխաների անօրինական ներգրավման 8 դեպք, ցցուն օրինակը՝ Արագածոտնի մարզում: «Արդար քվեի» դիտորդները, ինչպես նկատվում է, երկու անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքներ են ներկայացրել իշխող կուսակցության ու նրա ղեկավարի դեմ, բայց դրանք անտեսվել են:

Նշելով ընդդիմության եւ ոչ իր օգտին քվերակության վրա ազդեցություն ունենալու ընդունակ բոլորի նկատմամբ վարչապետ Փաշինյանի ճնշումների աճը, վերլուծաբանը մասնավորապես վկայակոչում է Հայաստանում եկեղեցու նկատմամբ հալածանքի մասին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության (CSI) զեկույցը, ըստ որի «նման պետական   հալածանք չի նկատվել խորհրդային դարաշրջանից ի վեր»:  

Խոսվում է, մասնավորապես, «այլախոհության» դեմ համացանցային պայքարում «ֆրանսիական հետախուզության գործուն աջակցության», Ադրբեջանի նախագահ Ալիեւի մայիսի 11-ի հայտարարության մասին՝ «Եթե իշխանության գան այլ ուժեր [Փաշինյանից բացի], հայ ժողովուրդը կտուժի», որով վերջինս, այլ կերպ ասած, «ատրճանակը դեմ էր արել ընտրողների քունքին»: Նշվում է նաեւ երկրում իշխանության փոփոխությունից ամբողջ ուժով խուսափել փորձած արտաքին ուժերի դերը, որոնք «վերջին մի քանի շաբաթներին անամոթաբար խառնվել են Հայաստանի նախընտրական գործերին»:

Անշուշտ հասկանալի է ռուսական լրատվամիջոցների խանդոտ վերաբերմունքը մեզանում այժմ տեղի ունեցող գործընթացներին: Դրանով հանդերձ, գուցե արժե նաեւ մեր երբեմն չափազանցված «եվրոոգեւորության» կողքին խորհել նրանց հնչեցրած որոշ մտքերի մասին էլ: «ԻնոՍՄԻ» էլեկտրոնային կայքն, օրինակ, որն արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումները ներկայացնող լավ աղբյուր է, մեր ընտրությունների հաջորդ օրվա մի հրապարակման մեջ հետեւյալ  բանաձեւումն է տալիս. «Երբ Արեւմուտքում ողջունում են ժողովրդավարական ընտրությունները հետխորհրդային այս կամ այն երկրում, դա նշանակում է, որ վերջինիս իշխանությունները կարողացել են ապահովել քվեարկության՝ ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին հարկավոր արդյունքներ: Այն, որ ընդդիմախոսներին հարյուրներով ձերբակալում են, ընտրական հանձնաժողովների ղեկավարներին ձերբակալում են հարկավոր արդյունք «նկարել» պատրաստ չլինելու համար, իսկ օրենքի խախտումների մասին ընդդիմության բողոքներն անտեսվում են, Արեւմուտքին չի հետաքրքրում: Կարեւորը ոչ թե ինչպեսն է, այլ ինչը»:  
Հոդվածագրի պնդմամբ, Հայաստանն այժմ դրանում համոզվում է, բայց չի հանձնվում:

Հանրապետությունում արեւմտամետ ուժերը «չկարողացան լիակատար հաղթանակ տանել առողջ բանականության եւ օրենքի նկատմամբ»: Չնայած ԵՄ-ի կողմից 50 միլիոն եվրոյի «շտապ օգնությանը» եւ ֆրանսիական հետախուզական ծառայությունների ուղղակի միջամտությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական հարթակը» (իրենց բառով) չկարողացավ հաղթահարել 50%-ի շեմը:

Հայաստանի ինտեգրումը Եվրոպային միֆ է, որը կփշրվի՝ բախվելով իրականությանը, գրում է բուլղարական «Տրուդ»-ը: Երկրին հրավիրում են խզելու  կապերը իրական, գործող տնտեսական միության՝ Ռուսաստանի հետ՝ հանուն ԵՄ-ին ենթադրական անդամակցության, որի ժամկետը չափվում է սերունդներով, նշում է հոդվածի հեղինակը: Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառության 35 տոկոսն, ինչպես ասվում է, բաժին է ընկնում ռուսաստանյան շուկային: Հոդվածագրի արտահայտությամբ, քննություն չի բռնում նաեւ այն թեզը, թե Հայաստանն իր արտահանումները կվերաուղղի ռուսականից եվրոպական շուկա: Բերված տարբեր օրինակներից մեկով, ի մասնավորին, նշանավոր հայկական կոնյակը՝ ըստ մաքսային արժեքի պղնձից հետո երկրորդ խոշորագույն արտահանվող ապրանքը, գնում է Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ՝ 80%-90% ծավալներով, մինչդեռ ԵՄ մասնաբաժինը կազմում է հազիվ 2-5%: Սա ճաշակի եւ սովորության հարց է, այլ ոչ թե քմահաճույքի: Հատկանշական է համարվում, որ երբ ԵՄ-ն հայ արտադրողներին ստիպեց հրաժարվել «կոնյակ» անվանումից, եվրոպական շուկայում դրա վաճառքը նվազեց ավելի քան մեկ քառորդով:

Նկատելով, թե Հայաստանի ապագան վաղուց դադարել է մեր երեքմիլիոնանոց հանրապետության ներքին գործ լինելուց ու դարձել է Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ աշխարհաքաղաքական մեծ մրցակցության հերթական ճակատ, հեղինակը կարծիք է հայտնում, թե երկրի համար ամենախելամիտ տարբերակը չեզոք խաղացող եւ  կամուրջ, այլ ոչ թե ճակատային գիծ լինելն է:

Իտալական «L՛Antidiplomatico» պարբերականը, նկատի ունենալով Եվրոպայի կողմից մեր երկրին «պարտադրվող», իր բնորոշմամբ՝ չակերտավոր «ժողովրդավարությունը», գրում է, թե Հայաստանը դրանով կբախվի երեք հնարավոր՝ վրացական, ուկրաինական կամ մոլդավական սցենարներից մեկին: Փաշինյանի կուսակցությունը, չհասնելով սահմանադրական մեծամասնության, մի շարք նախաձեռնությունների իրականացման համար, ըստ լրատվամիջոցի, ստիպված կլինի փնտրել շրջանցիկ ճանապարհներ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Նախորդ գրառումը

Գույժ. Վախճանվել է քանդակագործ Մեթյու Սպենդերը

Հաջորդ գրառումը

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է»

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական