Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը պետք է կամուրջ լինի, ոչ հակամարտության ասպարեզ

20/02/2026
- 20 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Թարգմանաբար ներկայացվող այս հոդվածը տպագրվել է ամերիկյան «Նյուզուիք» հանդեսում:

Հեղինակը ԱՄՆ Պատասխանատու պետական կառավարման Քուինսի       ինստիտուտի եվրասիական ծրագրի գիտաշխատող ԱՐԹԻՆ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆՆ է:    

Այս տարվա հունիսին հայերը կգնան ընտրատեղամասեր՝ 9 տարվա ընթացքում առաջին հերթական խորհրդարանական ընտրություններին: 2022 թվականից ի վեր Երեւանը վերաձեւել է իր արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ հարաբերություններից, առաջընթաց է գրանցել (հաճախ անհավասար պայմաններում) Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում եւ մարտահրավեր է նետել հայերի պատմական ու մշակութային համոզմունքներին: Ամառային քվեարկությունը, ինչպես սպասվում է, կլինի հանրաքվե կառավարության վիճահարույց քաղաքականության եւ երկրի նոր «խաղաղության դարաշրջանի» տեսլականի վերաբերյալ: Այս անհանգիստ ներքին իրավիճակում շատ արտաքին խաղացողներ ձգտում են ազդել ընտրությունների եւ Հայաստանի ռազմավարական հետագա ուղեգծի վրա: «Մեզ հետ կամ մեր դեմ» մոտեցումն առաջ տանելու փոխարեն խելամիտ կլիներ՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալ ձգտող պետություններն ընդունեին, որ Հայաստանը կարող է ծառայել որպես շատ ավելի լավ կամուրջ, քան կռվադաշտ:

Եվրոմիության բարձրագույն դիվանագետ Կայա Կալլասը դեկտեմբերին հայտարարեց, որ Հայաստանը Բրյուսելից խնդրել է «օգնություն՝ պայքարելու վնասակար ազդեցության դեմ, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»:  «Վնասակար ազդեցություն» ասելով նկատի է առնվում Ռուսաստանի ենթադրվող միջամտությունը: Հղում անելով մոլդովական սցենարին որպես օրինակի, Կալլասը բացահայտորեն խոստովանում է Հայաստանի ընտրությունների վրա հօգուտ իշխող կուսակցության ազդելու ԵՄ-ի ծրագիրը:

Անցյալ տարվա սեպտեմբերին Մոլդովայի իշխող Գործողության եւ  համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ) պահպանեց իր մեծամասնությունը երկրի ամենակարեւոր խորհրդարանական ընտրություններում: Այդ ընտրություններից առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շեշտեց, որ ԳՀԿ-ի պարտությունը կարող է նշանակել Ռուսաստանի հաղթանակ եւ երկիրը տանել պատերազմի: Բրյուսելը Մոլդովայի՝ որպես Եվրոմիություն մտնելու գլխավոր թեկնածուներից մեկի ընտրությունների արդյունքը համարում էր ծայրաստիճան կարեւոր եւ զգալի միջոցներ ծախսեց՝ ցույց տալու դաշինքի վճռականությունն ու ԳՀԿ-ին աջակցությունը: Դրան նախորդել էր 2024 թվականից հայտարարված 2 մլրդ դոլարի ֆինանսական օգնությունը, երբ Մոլդովան ձայների ոչ մեծ առավելությամբ  հանրաքվե անցկացրեց, որով երկրի ԵՄ ընդունվելու ձգտումը ներառվեց նրա  սահմանադրության մեջ:

Բրյուսելի այդպիսի աջակցությունը՝ ժողովրդավարությունը պաշտպանելու եւ Ռուսաստանի միջամտությանը դիմադրելու անվան ներքո, հանգեցրեց նրան, որ Քիշնեւը քվեարկությունից ընդամենը մի քանի օր առաջ արգելեց ընտրություններին երկու կուսակցությունների մասնակցությունը: Այդ կուսակցությունները  «ռուսամետ»  անվանելով, ԵՄ-ն աչք փակեց ակնհայտորեն ոչ ժողովրդավարական քայլի վրա՝ կռվախնդիր քվեարկության նախօրեին:

Չնայած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ընտրություններին ընդհանուր առմամբ աջակցություն էր հայտնել,  հետընտրական եզրակացություններում նշեց, որ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է «երբեմն քաղաքականապես թելադրված  որոշումներ», որոնք «կասկած են հարուցել նրա անաչառության ու անկախության հարցում»:

Իշխող կուսակցությանը Հայաստանի ընտրություններում աջակցելը Բրյուսելին հնարավորություն է տալիս հայերի շրջանում սնուցել եվրոպամետ տրամադրությունները, նպաստել երկրի հետագա հեռացմանը Ռուսաստանից եւ  ապահովել ԵՄ ռազմավարական շահերը տարածաշրջանում ամբողջապես: (Սա հատկապես ակտուալ է Վրաստանում ԵՄ ազդեցության նվազման պայմաններում):

Բայցեւայնպես, ԵՄ-ն պետք է գիտակցի, որ նման մասնակի աջակցությունը վտանգում է խաթարել առանց այդ էլ ոչ մեծ այն ազդեցությունը, որ դաշինքն ունի՝ հենվելով նորմերի եւ արժեքների վրա արագ փոփոխվող միջազգային համակարգում:

Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում լայն տարածում ունի, եւ Մոսկվան շահագրգռված է ազդել առաջիկա ընտրությունների վրա, նույնիսկ թեկուզ միայն խառնաշփոթ առաջացնելու համար: Վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում: Մոսկվան պահպանում է փոքր, բայց խորհրդանշական կարեւորություն ունեցող ռազմական բազան հայ-թուրքական սահմանի մոտ, իսկ Ռուսաստանի տնտեսական կապերը Հայաստանի հետ ընդգրկում են մի քանի ռազմավարական ոլորտներ:

Սակայն Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից եւ 2022 թվականին  Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Հայաստանը հաջողությամբ խորացրել է իր հարաբերություններն ԱՄՆ-ի եւ ԵՄ անդամ պետությունների հետ: Մոսկվան անհանգստանում է ամերիկյան, թուրքական եւ եվրոպական ազդեցության աճից, հատկապես՝ Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու (ԹՐԻՓՓ) հետ կապված: Ռուսաստանի ուշադրության կենտրոնացումը Ուկրաինայի վրա՝ նվազեցրել է նրա ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը նրան մղում է վերականգնելու իր ազդեցությունը հայաստանյան քաղաքականության մեջ:  
Ռուսական «Վեդոմոստի» թերթի տվյալներով, (ՌԴ) նախագահի աշխատակազմի ղեկավարի ազդեցիկ առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն այժմ ղեկավարում է Մոսկվայի ռազմավարությունը Հայաստանի հարցում: Վերջին զեկույցներում քննարկվում է Մոսկվայի «փափուկ ուժի նոր մոտեցումը», որի շրջանակում 2026 թվականին Հայաստանը լինելու է առաջնային գոտի:

Երեւանում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հանրային մեկնաբանությունների թվի աճի հետ չափազանց կարեւոր կլինի հետեւելը, թե ինչպես է զարգանալու իրավիճակը եւ արդյո՞ք կառավարությունը կշարունակի ցուցաբերել ընդդիմադիր ձայների նկատմամբ մոլդովական մոտեցումը:

Ադրբեջանն ու Թուրքիան եւս շահագրգռված են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մնա իշխանության ղեկին: Փաշինյանը բանակցությունների համար առավել պատրաստ հայ առաջնորդն է 1990-ականների վերջից ի վեր, երբ Երեւանն ուներ ավելի ուժեղ բանակցային դիրք: Ձգտելով առաջընթաց ցույց տալ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս լավատեսություն հայտնեց, թե Թուրքիան «հուսով է, որ 2026 թվականին կձեռնարկի որոշ խորհրդանշական քայլեր» հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ թույլատրել է իր երկրից Վրաստանի եւ  Հայաստանի միջով ապրանքների հիմնականում խորհրդանշական տարանցումը:

Երեւանի՝ որպես Վաշինգտոնի տարածաշրջանային ռազմավարական գործընկերոջ դերը խթան է Ամերիկայի աջակցությանը Փաշինյանին: ԹՐԻՓՓ նախագիծն ավելի է ուժեղացնում այդ մղումը, քանի որ նախագծի նկատմամբ լայն տարածում գտած մերժողական վերաբերմունք կա հայկական ընդդիմության տարբեր շրջանակներում: ԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ նախագիծը պարզապես Հայաստանի եւ նրա երկու հարեւանների միջեւ խաղաղություն հաստատելու փորձ չէ. հաջողելու դեպքում այն կարող է Վաշինգտոնին Եվրասիայի սրտում ռազմավարական նշանակության հարցերում մրցակցության հնարավորություն ընձեռել:

Չնայած հունիսյան ընտրություններին որոշում պետք է կայացնեն հայերը,  տարբեր միջազգային  խաղացողներ հույս ունեն ազդել արդյունքի վրա՝ հօգուտ իրենց սեփական շահի: Նման դինամիկան սպառնում է Հայաստանը (եւ Հարավային Կովկասը) դարձնել կռվադաշտ, այլ ոչ թե կամուրջ, ինչպիսին այն պետք է դառնա:

Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Ալոիս Շվարց.«Հայ եկեղեցին աշխարհին առանձնահատուկ վկայություն է տալիս՝ հավատի վկայությունը»

Հաջորդ գրառումը

 Վենսի այցը եւ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական հաշվեկշիռը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

 Վենսի այցը եւ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական հաշվեկշիռը

Լրահոս

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական