Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կապիտուլյանտները դեռ Ապրիլյանի՞ց են խոսում․ Իշխանական թայֆայում բարոյականության ճգնաժամ է, բայց այդ աստիճա՞ն․ Արտակ Զաքարյան

08/05/2021
- Վերլուծություն

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում, ի թիվս Ապրիլյան պատերազմին առնչվող տարբեր դիտարկումների՝ անդրադարձել էր նաև հարցին, թե, ի վերջո, ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել։

«Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հաղթել եմ Իլհամ Ալիևին: Բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում, և դա՝ հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ ինքն օգտագործել է գործողություններ, ինքն այդ դիրքերի առավելությունները պահել է․ 20 դիրք»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր Անդրանիկ Քոչարյանը։

168.am-ը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին խնդրեց անդրադառնալ այս հայտարարություններին, ինչին ի պատասխան՝ նա նշեց․

«Փաստացի կապիտուլյանտ և դավաճանության մեջ կասկածվող իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն անգամ ծպտալու։ Հայրենիքն ամբողջությամբ հանձնածը 20 դիրքի՞ց է խոսում, իսկ ո՞ւր է մնացել տարրական ամոթն ու նամուսը։ Այստեղ ամենաբարեկիրթ քրիստոնյան անգամ հայհոյանքի տարափ կտեղար։ Նրանք, լավ է՝ սուս ու փուս սպասեն իրենց պատասխանատվության ժամին։ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան, Ջրականը, Վարանդան, Կովսականն ու Իշխանաձորը թշնամու հետ խաղարկային պատերազմում նվիրած կապիտուլյանտները դեռ Ապրիլյանի՞ց են խոսում։ Իշխանական թայֆայում բարոյականության ճգնաժամ է, բայց այդ աստիճա՞ն»։

Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձների ձևաչափով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։ Այս տեսաուղերձներից հետո «Ազատություն» ռադիոկայանին տվածհարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթանակ է տարել, Ադրբեջանը՝ պարտվել, ասել էր․ «Իմ լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանը, վերջերս, կարծեմ հարցազրույցներից մեկում շատ դիպուկ նշել էր՝ եթե Հայաստանը մի քանի հատ էլ էսպիսի հաղթանակ տոներ ապրիլյան պատերազմի ընթացքում, մենք, շատ հնարավոր է՝ Արցախը կորցնեինք»:

Ա. Քոչարյանը նաև նշել էր, որ քառօրյայի ընթացքում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ. «…Այո, և դրա մեջ՝ նաև Լելե-Թեփեի շատ կարևոր դիրքեր, որը Սերժ Սարգսյանն այդպես էլ կարևորությունը չկարողացավ ընկալի»:

Ավելի ուշ՝ ասուլիսի ժամանակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած՝ «ավելի քան երկու տասնյակից ավելի» արտահայտությանը, ասել էր․ «Այսօր նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալու հանձնաժողովի որևէ անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարություններին: Մի բան կարող եմ ասել, որ սխալ թիվ է հնչել, և կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել»:

Այդ օրերին 168.am–ն Ապրիլյան պատերազմի, պատերազմի շուրջ ծավալված ու ցայսօր շարունակվող ամենատարբեր քննարկումների մասին զրուցել էր նաև Ապրիլյան քառօրյայի ժամանակահատվածում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Նա մասնավորապես ասել էր՝  «Ռազմավարական առումով՝ մենք կորուստներ չենք ունեցել, նույնիսկ շրջանառության մեջ գտնվող՝ Արցախի հարավ-արևելյան մասում գտնվող Լելե-Թեփե բարձունքն իրենից ո՛չ ռազմավարական առումով, ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ գյուղատնտեսության մշակման առումով ո՛չ մի արժեք չի ներկայացնում՝ մանավանդ, որ այդ տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքերն ավելի ամուր են և ավելի բարձր: Մարտավարական առումով՝ խրամատային մարտական գործողությունների պատասխանատվությունն անկասկած կրում է անմիջական կա՛մ զորամասի, կա՛մ ստորաբաժանման հրամանատարությունը, և այդ առումով՝ մեկնաբանություն կարող է տալ ՊՆ ղեկավարությունը:

Ես, ընդհանուր առմամբ, դեմ եմ բոլոր այն տվյալներին, որոնք  թվային տվյալներ են իրենց մեջ պարունակում, և դրանք հրապարակայնացնում են, որովհետև Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարող է այն փաստաթուղթը, որը կազմվել է, հարմար չգտնի հրապարակել: Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահն էլ ասաց, որ մենք այդ փաստաթուղթը կազմել ենք մեր ներքին օգտագործման համար, և այնտեղ ոչ ոք չի խնայվել, այսինքն՝ քննադատության են ենթարկվել բոլոր այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն»։

168.am

Նախորդ գրառումը

Ասկերանում 21-ամյա վարորդը իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. Արցախի ԱԻՊԾ

Հաջորդ գրառումը

Զելենսկին հորդորեց թույլ չտալ երրորդ համաշխարհային պատերազմ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Զելենսկին հորդորեց թույլ չտալ երրորդ համաշխարհային պատերազմ

Լրահոս

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված...

Թրամփը սպառնացել է, որ Իրանի վրա հարձակումները կշարունակվեն, եթե այդ երկիրը չվերադառնա բանակցային սեղան

15/07/2026

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ....

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական