Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ երկխոսության հուսադրող հեռանկարներ

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ կայացած եւ կայանալիք  դիվանագիտական շփումներն այլեւս  անհերքելի իրողություններ են: 

Երկկողմ  շփումների համար նոր առիթ կարող է հանդիսանալ սեպտեմբերի 11-15-ը Իրանի միջուային ծրագրի շուրջ  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի կայանալիք  նիստը:
Երկկողմ շփումների հաջորդ հանգրվանն ու հարթակը  կարող է լինել սեպտեմբերի 19-ին սպասվող  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը, որին նախատեսվում է ԻԻՀ նախագահ Ռայիսիի մասնակցությունը:

Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը չի շրջանցում նաեւ մշակութային ոլորտը: Տեղեկություններ կան, որ Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդության նախարարության ու ԱՄՆ համապատասխան գերատեսչությունների ջանքերի  շնորհիվ, առաջիկա ամիսներին մեծ թվով  պատմամշակութային ցուցանմուշներ են  ԱՄՆ-ից տեղափոխվելու  Իրան: Խոսքը հավանաբար վերաբերում է նաեւ Պերսեպոլիսի պեղումներից հայտնաբերված  աքեմենյան շրջանի ոսկե  հուշամատյաններին:  

Մշակութային ոլորտից զատ, առայժմ, որպես արձանագրված փաստ,  կարելի է խոսել Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ բանտարկյալների փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին: «Ռոյթըրզ»-ի փոխանցմամբ, Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանն  օգոստոսի 22-ի  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել է, որ ըստ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության,  գործընթացը հաջողությամբ առաջ է գնում:    Նա նշել  է,  որ շարունակվում են այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել, սակայն ափսոսանք է հայտնել, որ չի կարող ԱՄՆ  քաղաքացիների Իրանից վերադառնալու ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվություն տրամադրել:  

Այլեւս գաղտնիք չէ, որ ԻԻՀ եւ ԱՄՆ  կառավարությունները  Վաշինգտոնի կողմից իրանական ակտիվների մի մասի ապասառեցման եւ երկու երկրների միջեւ բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ  երկու տարի առաջ Քաթարի ու Օմանի միջնորդությամբ   անուղղակի ու գաղտնի բանակցություններ էին սկսվել: Օգոստոսի 10-ին ԱՄՆ որոշ լրատվամիջոցների կողմից  հինգ  բանտարկյալի ազատ արձակման մասին տեղեկատվության հրապարակումից  հետո, երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչները հաստատեցին այդ լուրը:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի խոսքերը վկայաբերելով, իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը գրեց. «Բանտարկյալներին ներում շնորհելու գործընթացը  տեղի է ունենում երրորդ երկրի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում: Իսկ Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ բանտարկյալների փոխանակման համար տեղի ունեցող նախապատրաստական աշխատանքներին զուգընթաց, Հարավային Կորեայում շարունակվում է   Իրանին  պատկանող ակտիվների ապասառեցմանն ու դրանց տնօրինման հարցում կիրառվող սահմանափակումների վերացմանն ուղղված գործընթացը:
Տվյալ պայմանավորվածության համաձայն, վերանայվել է Թեհրանի «Էվին» բանտում պատժաժամկետն անցկացնող հինգ քաղաքացիների  խափանման միջոցը, եւ նշված երկքաղաքացություն ունեցող անձինք ներկայումս հյուրանոցային պայմաններում գտնվում են հատուկ հսկողության տակ:  

Վաշինգտոնի կողմից իրանական ակտիվների մի մասի ապասառեցման եւ երկու երկրների միջեւ բանտարկյալների փոխանակման հարցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները թե՛ ԱՄՆ-ում, եւ թե՛ Իրանում արժանացել են նաեւ բացասական արձագանքների:  ԱՄՆ նախկին նախագահի տեղակալ Մայք Փենսը, քննադատելով ԱՄՆ նախագահ Բայդենի կառավարությանը՝ այդ պայմանավորվածությունն անվանել է ԱՄՆ պատմության ամենախոշոր «ռեկետը»: Նրա խոսքերով, ապասառեցված գումարներն Իրանի կողմից օգտագործվելու են Ռուսաստանի կարիքների համար ԱԹՍ-ներ արտադրելու նպատակով:

ԱՄՆ Արքանզասից ընտրված հանրապետական սենատոր Թոմ Քոթթոնն էլ նշել է. «Թեեւ մենք ամերիկացի պատանդների ազատ արձակման հարցի ջատագովներն ենք, սակայն անընդունելի ենք համարում  գումարի դիմաց  մեր հինգ քաղաքացիների ազատ արձակելը, քանի որ այն  այաթոլլահներին կխրախուսի ավելի մեծ ծավալով զբաղվել պատանդառությամբ»:
Իսկ Իրանի նախորդ գումարման մեջլիսի բարեփոխական պատգամավոր Մահմուդ Սադեղին իր թվիթերյան էջում այդ գործարքն ստորացուցիչ պայմանավորվածություն է անվանել եւ  հավելել.  «Քանի որ Իրանը չի ընդունում երկքաղաքացիությունը, այդ դեպքում հարց է ծագում՝ ԻԻՀ քաղաքացիների ազատ արձակելը  ի՞նչ  կապ ունի ԱՄՆ-ի հետ»:

Այնուամենայնիվ, գործընթացի վերաբերյալ հնչող թեր եւ դեմ կարծիքներով հանդերձ, մեր փոթորկահույզ աշխարհում Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ թեկուզ խորհրդանշական արդյունքներով մեկնարկած երկխոսությունը  հուսադրող  ու ողջունելի է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

Նախորդ գրառումը

Երկիր մոլորակը դէպի ո՞ւր

Հաջորդ գրառումը

«Աշխարհը սեփական շահերին ի գին թողնում է, որ հայերը սովի մատնվեն»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

«Աշխարհը սեփական շահերին ի գին թողնում է, որ հայերը սովի մատնվեն»

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական