Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

 Իրանի բարեփոխական նախագահի արտաքին քաղաքական մարտահրավերները

Գրիգոր Առաքելյան
12/07/2024
- 12 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Երկրորդ փուլ տեղափոխված Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում  պարտվեց   նախկինում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները  ձախողած դիվանագետն ու Ազգային անվտանգության գերագույն խորհրդում երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ, պահպանողականների   ճամբարից ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած  Սաիդ Ջալիլին, որ խոստանում էր, ընտրվելու դեպքում,  ստիպել ԱՄՆ-ին՝  զղջալ   Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

Հաղթեց մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության նախկին նախարար, Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի քրդաբնակ Մահաբադ քաղաքում ծնված եւ էթնիկ փոքրամասնությունների շահերի պաշտպանի դերում հանդես եկող, բարեփոխականների ճամբարից առաջադրված թեկնածու Մասուդ Փեզեշքիանը, որը պատրաստ է երկրի մեկուսացման օղակը ճեղքելու եւ միջազգային տնտեսական պատժամիջոցների բեռը թեթեւացնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսել Արեւմուտքի հետ: 

Թվում է, հայ-իրանական հարաբերությունների զարգացման ընթացքին ուշի-ուշով հետեւող Երեւանին  պետք է անհանգստացներ  թուրքախոս  թեկնածու Փեզեշքիանի հաղթանակով  շահագրգռված Բաքվի ու Անկարայի հրճվանքը:  Սակայն, հաշվի առնելով Իրանի կրոնապետական համակարգի առանձնահատկություններն ու Իրանի իսլամական հեղափոխության  հաղթանակին հաջորդած կեսդարյա պատմության ընթացքում ձեւավորված ավանդույթները, երկրի ղեկավարի պաշոտնն ստանձող որեւէ անհատ չի կարող հաշվի չառնել Իրանի ազգային շահերն ու  կարմիր գծերը եւ չի կարող  կամայական որոշումներ կայացնել երկրի ճակատագրական հարցերում:

Ուստի, հստակ կարելի է ասել, որ ընտրություններում հաղթանակած Փեզեշքիանի նախագահության օրոք  անփոփոխ է մնալու Իրանում պանթուրքիզմի դեմ պայքարի մեթոդաբանությունը: Անփոփոխ են մնալու նաեւ   նախկինում հռչակված Իրանի բոլոր կարմիր գծերն ու ազգային շահերի նկատմամբ մոտեցումները: Պարզապես, ուշադրության են արժանի գործադիր իշխանությանը վերապահված գործառույթների կատարման ընթացքում նորընտիր նախագահի աշխատանքային ոճի առանձնահատկությունները, որոնք ձեւավորվելու  են  նախընտրական շրջանում թեկնածվի բարձրաձայնած խոստումների հիման վրա:

Այդ առումով շատ  կարեւոր է պատկերացում ունենալ Մասուդ Փեզեշքիանի ապագա կառավարության կազմի մասին:

Հիմք ընդունելով  Փեզեշքիանի նախընտրական շրջանի  ելույթներում եւ հարցազրույցներում տեղ գտած շեշտադրումները, կարելի է ենթադրել, որ նոր կաբինետը   լինելու է «ազգային միասնության»   կառավարություն: Սակայն քանի որ Փեզեշքիանը ներկայացնում է  բարեփոխականների ճամբարը, եւ նրա նախընտրական շտաբի գլխավոր դերակատարները եղել են բարեփոխականներ, հավանաբար Փեզեշքիանի նախընտրելի նախարարները ծաղկաքաղ կարվեն   բարեփոխականների   ու չափավորականների շարքերից:

Մասուդ Փեզեշքիանն իր նախընտրական ելույթների ժամանակ նախկին բարեփոխական  նախագահ Հասան Ռոհանիի ձեւավորած կառավարությանը   քննադատում էր նրա չափազանց քաղաքականացված լինելու համար, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նոր կառավարության կազմում  գերակշռելու են տեխնոկրատներն ու արհեստավարժ նախարարները: 

Արտաքին քաղաքականության ոլորտը

Փեզեշքիանի նոր կառավարության կազմում արտաքին գործերի նախարարի հավանական թեկնածուների հարցում  կա հստակություն. Փեզեշքիանի  գրանցած հաղթանակում կարեւոր դերակատարություն է ունեցել վերջինիս նախընտրական շտաբում ներգրավված Հասան Ռոհանիի կառավարաության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Իր նախընտրական հարցազրույցներից մեկի ժամանակ, պատասխանելով նոր կաբինետում նախկին արտգործնախարար Զարիֆի պես փորձառու  գործչի հնարավոր ներգրավվածության մասին հնչեցրած հարցին, Փեզեշքիանն ասել է, որ ինքը կողջունի  կառավարության նոր կազմում բանիմաց ու փորձառու մասնագետների ներկայությունը:

Չի բացառվում, որ Զարիֆը  չցանկանա նորից ստանձնել երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը:  Սակայն հավանականությունը մեծ է, որ նոր ԱԳ նախարարի  ընտրության հարցում  վճռորոշ կլինի  Զարիֆի հեղինակավոր  խոսքը: Այդ դեպքում, հնարավոր է ԱԳ նախարարի պաշտոնում առաջադրվի փորձառու դիվանագետ, նախկին փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, կամ նախկին նախագահ Ահմադինեժադի կառավարությունում ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցրած Ալիաքբար Սալեհին: Ընդ որում, Մոհամմադ Ջավադ Զարիֆը  կարող է ստանձնել արտաքին հարաբերությունների հարցում Փեզեշքիանի գլխավոր խորհրդականի դերակատարությունը: 

Ի դեպ, Փեզեշքիանի կառավարության կազմը հայտնի կդառնա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում: Իսկ երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 30-ին:

Դատելով Մասուդ Փեզեշքիանի նախընտրական ելույթներում տեղ գտած շեշտադրումներից, կարելի է ենթադրել, որ  Զարիֆի պատկերացրած ապագա արտաքին գործերի նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու բոլոր ուղղություններով հարաբերությունների  բալանսավորման հարցը:

Փեզեշքիանի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերներից  մեկը շարունակելու է մնալ Իրանի միջուկային ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ առկախված բանակցությունների վերսկսման հարցը:  Փեզեշքիանն իր նախընտրական ելույթների ժամանակ  քանիցս հայտարարել է, որ երբեւէ չի փակելու Արեւմուտքի հետ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների դուռը: Նա նաեւ խոստացել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում  տեղ զբաղեցնելու, ինչպես նաեւ միջազգային հանրության հետ բնականոն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: 

Նորընտիր նախագահի համոզմամբ, առանց արտաքին աշխարհի հետ հարաբերությունները կարգավորելու, հնարավոր չէ լուծել երկրի տնտեսական խնդիրները:

Ըստ Փեզեշքիանի եւ նրա համախոհների, Իրանի միջուկային թնջուկի հաղթահարման ճանապարհին  չորս  գլխավոր խոչընդոտներ կան:  Ըստ այդմ,  առաջին խոչընդոտը բանակցությունների վերաբերյալ  օրենսդիր մարմնի՝ մեջլիսի բանակցությունների մասին ընդունած ռազմավարական օրենքն է, որը սահմանափակում է բանակցություններին մասնակցող  իրանական թիմի մանեւրելու հնարավորությունները:

Երկրորդ խոչընդոտը կարող է պայմանավորված լինել Դոնալդ Թրամփի վերադարձով, ում որոշմամբ ԱՄՆ-ը դուրս էր եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից:  

Երրորդ խոչընդոտը, ըստ փորձագետների,  ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իսրայելի հակաիրանական մոտեցումն է, որի ուղղությամբ լոբբիստական լայնածավալ աշխատանքներ են տարվում:
Իսկ Փեզեշքիանին կաշկանդող ամենագլխավոր խոչընդոտը, արմատականների կողմից վերահսկվող մեջլիսն է, որի հաղթահարման ուղղությամբ Փեզեշքիանը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի:

Հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններում, Փեզեշքիանը շարունակելու է նախորդ կառավարության որդեգրած քաղաքականությունը: Դրա մասին է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի հետեւյալ հավաստիացումը.

«Կառավարությունների փոփոխությամբ երկրի քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվում: Մենք եղել ենք ու կմնանք  Հայաստանի բարեկամը»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Ալիե՛ւ, նախ մեր տնից զորքդ հանի՛ր

Հաջորդ գրառումը

Օրակարգում ժամանակակից ֆիզիկայի զարգացումն է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Օրակարգում ժամանակակից ֆիզիկայի զարգացումն է

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական