Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունները գտնում են, որ մարդիկ պետք է աղքատ լինեն, որ ճիշտ քվեարկեն. Հրանտ Բագրատյան

06/05/2021
- Վերլուծություն

Ըստ իս, իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հրապարակվել են 2021թթ 1-ին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է՝ 2%։ Եվ սա այն դեպքում, երբ 2020-ի մարտից լոկդաուն կար։ Հիշեցնեմ, որ 2020-ին էլ տնտեսական անկումը 2019-ի նկատմամբ 7.8% էր։ Ընդ որում այդ անկումն ամենաբարձրերից էր աշխարհում։ Այսպես, ԱՊՀ անդամ երկրների մեջ միջին տնտեսական անկումը 2020-ին կազմել է սոսկ 3%։

Ադրբեջանում անկումը եղել է 4.3%, Բելառուսում 0.9%, Ղազախստանում 2.6%, ՌԴ-ում՝ 3.1%։ Վրաստանում 2020-ին տնտեսական անկումը եղել 6.2%։ Տաջիկստանի, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի տնեսություններում դրական աճ է գրանցվել։ Աշխարհում էլ նույն պատկերն էր. ԱՄՆ տնտեսական անկումը 2020-ին կազմել է 3.5%, Ճահոնիայինը՝ 4.9%, Եվրոզոնայի երկրներինը՝6.6%, զարգացող երկրներինը՝ 5%, իսկ աշխարհի միջինը՝3.9%։ Հայաստանն ամենավատն է։ Եվ ահա 2021-ի 1-ին եռամսյակում էլ մենք էլի վատագույններից ենք։ Մեզ մոտ անկումը շարունակվում է, մինչդեռ ԱՄՆ-ում կա 6.4% աճ, ԵՄ-ում 5.5%, իսկ Չինաստանում՝ 18.3% աճ։ Եթե այս իշխանության տնտեսական “հրաշքները” շարունակվեն, ապա մի 2 տարուց տնտեսական զարգացման մակարդակով ԱՊՀ-ում մենք կհայտնվենք վերջին տեղերից մեկում՝ առաջ թողնելով Ղրղզստանին ու Տաջիկստանին (մինչև վերջերս թվում էր, թե նրանք մեզանից անհուսալիորեն հետ են մնացել)։ Մի հավատացեք էկոնոմիկայի տնտեսության հետ կապ չունեցող նախարարի խոստումներին առ այն, որ 2021-ին մեզ երկնիշ թվով տնտեսական աճ է սպասվում։ Ահա խնդրեմ, տնտեսական անկումը շարունակվում է։ Այո, թիվը կարող է չնչին չափով բարելավվել։ Բայց ոչ այն պատճառով, որ այս տարի լավ ենք աշխատել, այլ այն պատճառով, որ անցյալ տարվա թվերն են ցածր։ 

Մակրոտնտեսական թվերի շարքում հետաքրքիր է նաև առանձին ցուցանիշների վերլուծությունը։ Այսպես, շուրջ 70 տեսակի արդյունաբերական արտադրանքների մեջ 36-ում 2021-ի 1-ին եռամսյակում առկա է անկում։ Տնտեսական աճ կա միայն հանքագործական արդյունաբերական արտադրանքի և այլ հանքային ու ոչ մետաղական արտադրատեսակների, ինչպես նաև որոշ այլ արտադրությունների գծով։ Վերջին իշխանության օրոք հանքերի անվերահսկելի թալանն անցել է բոլոր երևակայելի սահմանները։ Մի փոքր անվանական աճ կա արտահանման ոլորտում, այն էլ հիմնականում շնորհիվ պղնձի բարձր գների։ Օրինակ, մեկ տարի առաջ այս օրը պղինձը 61%-ով ավելի էժան էր։ Եթե ԱՎԾ-ն արտահանման դինամիկան հաշվարկի համադրելի դոլարային գներով, ապա դրական աճ ցույց տալն անհնարին է։ Պղնձի գների շեշտակի աճի պայմաններում հանրապետության թալանը, կոռուպցիան խորացել են։ Այսպես, այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտները պակասել են. 333 մլրդ դրամ 2020-ի 349-ի դիմաց։

Պակասել են նաև պետական եկամուտները՝ 349 մլրդ դրամ 370-ի դիմաց։ Բյուջեի եկամուտների այս բացարձակ 6%-ոց անկումը տեղի ունեցել 5.2% գնաճի պայմաններում։ Այսինքն 2021-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի իրական եկամուտները պակասել են 11.2%-ով։ Հիշեցնեմ, որ 2020-ին նույնպես բյուջեի փաստացի եկամուտները (1560 մլրդ դրամ) ԱԺ կողմից հաստատվածից (1695 մլրդ դրամ) պակաս էր 8%-ով։ Եվ սա ներառյալ Հայաստան հիմնադրամից ապօրինի փախցրած փողերը։ Հարկային եկամուտներով բյուջեի թերակատարումը 2020-ին եղել է ավելի քան 13%։ Արդյունքում մարդիկ ավելի վատ են ապրում։ Միայն 2021-ի 1-ին եռամսյակի ընթացքում կենսամակարդակը ( իրական եկամուտները) ընկելէ 3.1%-ով (գներն աճել են 5.2%-ով, իսկ եկամուտները՝ 3.1)։ Բնակչության աղքատ խավի համար կենսամակարդակի անկումը կազմել է 5.1% (պարենային ապրանքների ու ոչ ոգելից խմիչքների գների աճը կազմել է 7.2%)։

Արդյունքում, ներկայումս, այսպես կոչված հետհեղափոխական ու հետկապիտուլյանտական Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 2017-ի նախահեղափոխական Հայաստանի համեմատ 1.4%-ից հասել է 2.3%-ի, իսկ աղքատության ցուցանիշը 23.5-ից դարձել է 29%։ Իշխանությունների գտնում են, որ մարդիկ պետք է աղքատ լինեն, որ ճիշտ քվեարկեն։ Ըստ իս, իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից»,- գրել է Բագրատյանը։

Նախորդ գրառումը

Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել. Առանձին ցուցակում են «սվոյները». «Փաստ»

Հաջորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսի դեմ պոլիոմիելիտի պատվաստանյութի արդյունավետությունը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսի դեմ պոլիոմիելիտի պատվաստանյութի արդյունավետությունը

Լրահոս

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների...

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026

Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական