Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ սնունդ ենք սպառում մենք

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Հայաստանի հանրապետության բնակչության մի որոշակի մասը, ոմանց գնահատմամբ՝ էական հատվածը պարբերաբար անորոշությունների վիճակում է ապրում: Այդ անորոշություններն այնքան բազմազան ու բազմաբնույթ են, հայտնվում են այնպիսի պահերի ու տեղերում, որ դժվար է ինչ-որ կապեր գտնել, տրամաբանություն փնտրել: Մեկին դուր չի գալիս հարեւանի բնակարանից հնչող երաժշտության բարձր տոնը, երկրորդը վրդովվում է համատիրության անգործությունից, երրորդը` գնված ապրանքի որակից, չորրորդը` պետի պահվածքից, հինգերորդը` կանգառում չափից երկար սպասելուց, վեցերորդ-յոթերորդն ու հաջորդիվ` վարորդի ծխելուց ու անհարկի ձայնային ազդանշան տալուց… Հայաստանաբնակը մասամբ թե հիմնավորապես գիտի, տեղեկացված է, որ այսօրինակ իրավիճակների կանխման նպատակով քաղաքային ու համերկրային կանոնակարգեր ու օրենքներ կան, որոնք մի դեպքում ու պարագայում գործում են, մի այլ դեպքում` անտեսվում, հասկանալի չէ` ինչ հանգամանքների արդյունքում:

Այսօրինակ առօրյան քիչ է, չգիտես ինչ առիթով կամ որպիսի նպատակով հայտնվում են պետական հաստատությունների պաշտոնյաներն ու կառույցների հայտարարությունները ներմուծվող ապրանքների որակի վերաբերյալ, խնդիրներ են նշվում ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված հարցերում, ահազանգում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ստացված հայտերից… Օրերս համանման մի հայտարարություն տարածեց ՀՀ առողջապահության նախարարությունը, բարձրաձայնելով, առավել կոնկրետ` ահազանգելով, որ Հայաստանի Հանրապետությունում երեխաների մոտ քաշի ավելցուկ կա, բնականաբար` ոչ ցանկալի: Հանրահայտ է, որ մարդ-արարածի մոտ որոշակի տարիքում ու հասակում քաշի անհամապատասխանությունը առողջական խնդիրների է հանգեցնում, խաթարում ընտանեկանից մինչեւ հանրային հարաբերությունները: Նաեւ պարզից էլ պարզ է, որ ավելորդ քաշի հիմնական հարուցիչներ են սպառվող սննդի ծավալներն ու դրանց որակը, որտեղ անառարկելիորեն համոզված ենք, որ մեր մարդկանց կողմից վարձատրվող աշխատակազմերը որոշակիից մինչեւ զգալի անելիք ունեն, որտեղ ահազանգելը վերջին միջոցներից մեկն է:

Թե ինչ սնունդ է օգտագործվում հայերիս խոհանոցներում ու մանկական հաստատություններում, պարզ է հանրության յուրաքանչյուր անդամի, այդ թվում` պետական պաշտոնյաներին: Դրանցից առաջնայինը թերեւս մսամթերքն է, առավել հաճախ` երշիկեղենի տեսքով: Առեւտրի ամենափոքր կետում անգամ, չխոսելով սուպերմարկետների մասին, երշիկեղենի այնպիսի տեսականի կա, որ առանց երկմտելու զարմանք է առաջացնում: Նաեւ` գնի առումով, քանզի եթե հայաստանյան արտադրանքը, երբեմն ակցիաների տեսքով, առաջարկվում է կիլոգրամի դիմաց 1200-1400 դրամով, ընդամենը մեկ մետր աջ կամ ձախում ցուցադրվող, ասենք Ռուսաստանի դաշնությունից ներմուծված երշիկեղենի գները 6000-10000 դրամ է: Այս վիճակն է տարիներ շարունակ, եւ հանրությունը որեւէ տրամաբանված պատասխան չի լսել ընդհանրապես: Ասենք այն բացատրությունը, թե երշիկեղենը արտադրվում է արտերկրներից համեմատաբար մատչելի գներով ներմուծված մսատեսակներից, հիմնավոր չէ, քանզի նույն առեւտրի կետերի մսատեսակների վաճառքի բաժիններում դրանք երշիկեղենի համեմատ ավելի բաձր գնով են ցուցադրվում: Կարծես թե այստեղ չկա նաեւ սուբսիդավորում կոչվող համակարգ, որն այս օրերին իրականացվում է խաղողի մթերումների գործընթացում, մթերողներին խրախուսելով կգ-ի դիմաց 30 դրամով, 1000 տոննայի պարագայում 30.000.000 դրամով:
Այս առումով հանրությունը պարզաբանումներ չի ստանում նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այս կառույցի ենթակայության ներքո գտնվող սննդամթերքի անվտանգության ծառայությունից: Մսամթերքների արտադրության ոլորտը նաեւ ազատված չէ հարկային պարտավորություններից, չունի բարերարների ցանց, այլ հաճախ ինքն է բարեգործություններ իրականացնում: Իսկ ի՞նչ է, մեզանում  միայն երեխաների՞ մոտ է քաշի ավելցուկ նկատվում: Մեզանից յուրաքանչյուրը կվկայի, որ իր շրջապատի երկու ներկայացուցչից առնվազն մեկը նույնպես ցանկալիից գեր է, սովորականից ավելի հաճախ է գանգատվում առողջությունից: Այստեղ վերոնշյալներից զատ կարեւոր է նաեւ առողջությանը նպաստող այլ սննդատեսակների ամենօրյա օգտագործումը, որպիսիք են բանջարեղենն ու մրգերը, որոնք մեզանում թանկ հաճույքների շարքին են դասվում, արտահանվող գերակայություններ համարվում: Ընդամենը օրեր առաջ հայտարարվեց, որ երկրում 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին մսի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3 տոկոսով: Իսկ ահա երշիկեղենի ու միս պարունակող սննդամթերքների արտադրությունն ավելանում է, շնորհիվ` խորը սառեցված մսատեսակների ներմուծման: Պարենապահովություն ասվածը մեզանում առաջնահերթություն չէ…

Առաջնահերթ սննդի առումով հարցերը խնդիրների են վերածվում կաթնամթերքների օգտագործման պարագայում: Դարեր շարունակ կաթը կաթ է կոչվել ու համարվել, մածունն ու պանիրը կաթից են պատրաստվել: Ընդամենը տարօրինակորեն ասենք, մեր օրերում իրավիճակը փոխվել է, ի հայտ է եկել սննդատեսակ, որն անվանվում է… կաթ պարունակող կաթնամթերք: Թե համարժեք ինչ նյութեր կան այս ապրանքանիշի տակ առաջարկվող սննդատեսակում, հարցի այլ կողմն է: Եթե նշենք, որ զուտ կաթից պատրաստված պանրի կգ-ը վաճառվում է 3200-3800 դրամով, պանրային մթերք անվանվող սննդատեսակի գինը կարող է կազմել 1400-2600 դրամ: Երբեւէ լսած չկանք, որ բնական կաթի հետ խառնվող ինչ-որ նյութեր անհրաժեշտություն են, որպիսին ասենք յոդացված աղն է կամ շաքարավազ չպարունակող հյութը:

Մամուլը, ինչքան էլ փորձ արվի այն չորրորդ իշխանության ներկայացնել, ավելին չի կարող անել, քան է` հարցերի ու խնդիրների բարձրաձայնումը, լինի փաստերի ներկայացման թե ահազանգումների տեսքով: Հանրությանը մտահոգող հարցերի պարագայում, որպիսին է ՀՀ առողջապահության նախարարության ահազանգը` երկրի երեխաների մոտ ավել քաշի վերաբերյալ, հարկ է որ այլ գնահատականի արժանանա` ի՞նչ սնունդ ենք սպառում մենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Անպատասխան մնացած հարցեր

Հաջորդ գրառումը

Ստեփան Պապիկյանի գիտական հաջողությունները

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ստեփան Պապիկյանի գիտական հաջողությունները

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական