Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրամանների եւ ռուսամանների երկատված մեր քաղաքական հանրույթը

Մարիետա Խաչատրյան
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
132
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն ժամերին, երբ Բրյուսելում տեղի կունենա վերջին օրերին միջազգային եւ տեղական մակարդակով ամենաշատ քննարկված եւ կրքեր բորբոքած Փաշինյան-Բլինքեն- ֆոն դեր Լայեն հանդիպումը, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում ռուսամետ կամ այդպիսի համարում ունեցող ուժերը, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատի» նախաձեռնությամբ նոր քաղաքական կուսակցություն կհիմնեն: Իսկ դրանից էլ մեկ օր առաջ Հայաստանի Ազգային ժողովում լսումներ էին հրավիրվել՝ եվրոպական ինտերգրման հեռանկարների եւ մարտահրավերների հարցերով:

Այսինքն՝ Արեւմուտք-Ռուսաստան մրցակցության դրսեւորումները ոչ միայն միմյանց ուղղված փոխմեղադրանքներն են՝ մայրաքաղաքից մայրաքաղաք, կամ մայրցամաքից մայրցամաք, այլեւ իրադարձային առումով էլ անգամ ինչ-ինչ քայլերի սինքրոնացումը  բուն Հայաստանում:
Բրյուսելում կայանալիք հանդիպումը մի ուրիշ տեսակի անհանգստություն է առաջացրել Մոսկվայում եւ Բաքվում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որ ամեն շաբաթ թույլատրելի կամ անթույլատրելի բառապաշարով անվերջ հակադարձում է հայկական կողմի այսուայն արեւմտամետ բարձրաձայնումներին ու ձգտումներին, այս օրերին անցավ ամեն չափ ու սահման: Իսկ Ալիեւն ընդհանրապես գերազանցեց ինքն իրեն՝ հայտարարելով, որ եթե բրյուսելյան հանդիպումը չհետաձգվի՝ ապա կարող է վերածվել մեր տարածաշրջանում անկայունության: Նույնիսկ Բլինքենն ու Տոյվո Կլաարն են փորձել հանգստացնել Ալիեւին:

Հայաստանի իշխանությունը դեռ չի ձեւակերպել ԵՄ անդամության թեկնածու դառնալու խնդրանքը, այդպիսի իրավական գործընթաց դեռ չկա: Ու անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին է պատկերացնում, որ աշխարահագրական դիրքը Հայաստանին ստիպում է ըստ իր շահերի հարաբերություններ կառուցել այս կամ այն երկրի հետ: Մինչդեռ հայ եվրաինտեգրիստները, կարելի է ասել, պարզապես առավելապաշտներ են, եթե վերադառնանք հինգշաբթի Ազգային ժողովում տեղի ունեցած եվրաինտեգրման թեմայով խորհրդարանական լսումներին եւ այնտեղ հնչած բազմաթիվ ելույթներին:

Մի քանի ժամ այդ ելույթները լսելիս առաջին միտքը, որ ծագում էր, այն էր, որ մարդ ընկել է մի ուղղությամբ մտասեւեռվածների հանրույթ, այն էլ այնքան մարդաշատ ու ելույթաշատ, որ զարմանալ կարելի էր, թե այսքան շատ մտահոգվածները որտեղի՞ց եւ ե՞րբ են առաջացել: Նկատի ունեցեք՝ էությամբ ես եվրաինտեգրման, ժողովրդավարության, օրենքի գերակայության կողմնակից եմ եւ ողջ կյանքում դրանց անհրաժեշտության մասին եմ գրել: Բայց մի քանի ժամ եվրաինտեգրիստներին լսելուց հետո ուզում ես եվրամտահոգվածների շերտից մաքուր օդ դուրս գալ այնպես, ինչպես պատահաբար ռուսամետների հավաքներում հայտնվելիս:

Միտքը, որին մարդ կարող է հանգել այն է, որ Հայաստանի իշխանությունները, անկախ նրանից ովքե՞ր են նրանք հիմա կամ ովքե՞ր են լինելու հետագայում, պետք է կարողանան եվրոպական կամ ռուսական նյութահոգեւոր ազդեցություններից ազատ նոր էլիտա ձեւավորել, եթե ուզում են ինքնուրույն պետություն ունենալ, սեւեռված, սրանից -նրանից նյութապես՝ դրամաշնորհներով կախվածություն ունեցող էլիտաներով հնարավոր չէ ինքնուրույն քաղաքականություն կառուցել ու հեռու մնալ երկու կողմերի էլ մոլիների աչառու գործելակերպից: Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, եւ խորհրդարանական լսումների ելույթների մի երեսուն տոկոսը պրագմատիկ էին, ինչպես եւ նրանց հեղինակները:

Եվրաինտեգրան հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքից պարզ դարձավ, որ եվրոպական պարտավորությունները բովանդակային, եւ ոչ թե ձեւական իրականացնելուց հետո միայն, թեկուզ մի քիչ ուշացումով, նպատակակետ կհասնենք: Նա մի փոքր փաստական ներկայացրեց արվածը, մենք միայն կփոխանցենք թիվ՝ եվրոպական խոստացված մեծ ֆինանսական աջակցությունից մինչեւ հիմա տրամադրվել է 550 միլիոն եվրո, Հյուսիս-հարավ ճանապարհի համար տրամադրված 1 միլիարդ եվրոն չհաշված: Եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու համար էլ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ առաջարկների փաթեթով, օգտվելու համար նաեւ անվտանգային նշանակության գործիքներից:

Ըստ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի՝ Հայաստանի եվրաինտեգրման աշխատանքը բոլոր ուղղություններով է ընթանում եւ այսքան դինամիկ երբեւէ չի եղել. «Համատեղ արժեքներ ունենք, հստակ արդյունքների կհասնենք՝ հավատում եմ:Կամրապնդենք մեր եվրոպական ոգին, որովհետեւ մենք բոլորս Եվրոպա ենք»: Նրա ելույթն այս ոգով էր,հավելելով նաեւ ոչ մահաբեր զենքերով Հայաստանի զինված ուժերին աջակցելու ԵՄ մտադրվածությունը:

Հայ բանախոսների ելույթներն արդեն անհամբեր այն երեխայի վարքագծին էին նմանվում, որ տեսել է կոնֆետը, եւ այն ուզում է անհապա՛ղ: Անհապաղ, արագացված կարգով, անմիջապես անդամակցություն ԵՄ-ին, կտրե՛լ պորտալարը Ռուսաստանից, դուրս պրծնել ռուս- թուրքական պատանդի կարգավիճակից:

Նրանց անհամբերությունը միգուցե նշյալ հանրույթում տիրող մթնոլորտի առումով բնական է, քանի որ նրանք, ի տարբերություն պետության ղեկավարների, չեն կարող առարկայորեն պատկերացնել էներգետիկ, տնտեսական եւ այլ սպառնալիքները գործնականում, որ կարող է պատուհասել երկրին՝ ուզած կտրուկ որոշումից հետո: Տեսական պատկերացումներն անվտանգ են, ինչպես բոլոր տեսակի երազանքները: Դա նկատեց անգամ եվրաինտեգրման բանախոսներից մեկը (Արեգ Քոչինյանը)՝ հիմա, թե՞ փուլառփուլ՝ երկուսն էլ սխալ են, տարիների ամենօրյա աշխատանք է պահանջվում բազմաթիվ ոլորտներում: Բոլորն էին համարյա խոստովանում, որ վեկտորի կտրուկ փոփոխության գործնական կիրարկում սկսելուց հետո գլխավոր մարտահրավերը Ռուսաստանն է, նրա կողմից ստեղծվելիք հնարավոր սպառնալիքները ռեալ կդառնան Հայաստանի կողմից որպես թեկնածու ԵՄ մտնելու հայտը պաշտոնապես ձեւակերպելուց հետո: Բայց դրանից անհապաղ ԵՄ-ին անդամակցելու կոչերի պաթոսը չէր պակասում:

Մի քանի բնորոշ ձեւակերպումներ փոխանցենք՝ շատ չխորանալով ժամեր տեւող եւ ամեն ելույթ ունեցողի եվրահավատարմությունն արձանագրող ելույթներից, որոնց հասցեատերը ոչ թե մենք ենք ի վերջո, այլ եվրապաշտոնյաները:

Անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից (Հովսեփ Խուրշուդյան), մեզ պետք են դաշնակիցներ, եւ ոչ թե փրկիչներ (Դ. Իոնեսյան), ապասովետականացում (Լեւոն Բարսեղյան), հնարավորությունների դուռ՝ գուցե վերջինը (Անահիտ Ադամյան), Հայաստանի անվտանգության ապահովման միակ միջոցը ՀԱՊԿ-ի ռազմաքաաքական համակարգից հեռանալն է (Արման Բաբաջանյան), Հայաստանը Եվրոպա է, եւ վերջ (Տիգրան Խզմալյան):
Հետաքրքրական է, որ Տիգրան Խզմալյանի կարծիքով այս խորհրդարանով հնարավոր չէ եվրաինտեգրվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են պետք, այդ տեսակետն այլ ելույթներում էլ կար:

Ընդհանուր մթնոլորտի փոխանցման առումով վերը նկարագրվածը կարող է պատկերացում տալ, թե ինչ էին խոսում ԱԺ ամբիոնից մոլի եվրաինտեգրիստները մի քանի տասնյակ ելույթներում, որոնց հեղինակների մի մասը, սակայն, երաշխիք էր ուզում առ այն, որ այս կառավարությունը հատկապես ամուր կանգնած է եվրոպական ուղու վրա եւ չի նահանջելու այդ սկզբունքից:

Փոխանցենք նաեւ այն ակնկալիքները, որոնք ունեին եվրոմանները բրյուսելյան հանդիպումից, չնայած Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է նրա տնտեսական օրակարգի մասին: Այնուամենայնիվ՝ ակնկալիքները քաղաքական էին: ԵՄ դեսպան Մարգուլիսը հավատացած էր, որ համագործակցության խորացման ինչ-որ թուղթ ստորագրվելու է: Ելույթ ունեցողներից ոմանք սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնի, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի մասին հայտարարի, ուրիշներն էլ ավելի առաջ էին գնում՝ Ռուսաստանի հետ մեծ պայմանագրի դադարեցման հայտարարություն էին պահանջում:

Եթե այս աստիճան բեւեռացվել է հայ քաղաքական հանրույթը եվրոմանների եւ ռուսամանների, ինչ-որ լավ ակնկալիքներ ունենալ բալանսավորված արտաքին քաղաքականության առումով՝ երեւի դժվար է, տեսնենք, թե Բրյուսելյան հանդիպումն ինչ կբերի հայերիս:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հետամուտ է՝ «Հայերը եկվոր են». տուրք չտանք անհիմն թեզերին

Հաջորդ գրառումը

«ԱԶԳ»ի ընթերցողների եւ աշխատակիցների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
Քաղաքականություն

«Մայր Հայաստանը» պատրաստ է համախմբողի դերակատարում ստանձնել և համագործակցության կամուրջներ ստեղծել բոլոր ազգային ու սոցիալական դիմագիծ ունեցող իրական ընդդիմադիր ուժերի միջև

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025
Հաջորդ գրառումը

«ԱԶԳ»ի ընթերցողների եւ աշխատակիցների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական