Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Դուք ուզում եք, որ Վլադիմիր Պուտինը ավելի հայ լինի, քան ՀՀ վարչապե՞տը. Քոչարյան

 «Հիմա ՌԴ նախագահը լսում է Ալիևի, Էրդողանի հայտարարությունները և չի լսում որևէ արձագանք ՀՀ-ի կողմից. դուք ուզում եք, որ Վլադիմիր Պուտինը ավելի հայ լինի, քան ՀՀ վարչապե՞տը»,-հռետորական հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանը։

Նա տեղեկացրել է, որ պատերազմից հետո Պուտինի հետ քննարկումներ է ունեցել պատերազմի, պատերազմի հետևանքների, Ղարաբաղի ապագայի հետ կապված։ 

«Ես երբեք չեմ բանակցել որևէ տարբերակ, որով կարող է Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում։ Չեմ տեսնում Ղարաբաղի ապագան Ադրբեջանի կազմում և համոզված եմ, եթե նման լուծում լինի, Ղարաբաղը հայաթափվելու է։

Չեմ ասում Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հիմա ես չեմ դա որոշում, չպետք է լինի երբեք և հայ ժողովուրդը չպետք է համաձայնի դրան։ Պետք է պայքարենք, բայց քանի դեռ այս իշխանությունն է, ես չեմ կարող այս իշխանության տեղը խոսել, որովհետև իրենք արդեն ընդունել են, որ պետք է լինի Արդբեջանի կազմում։ Սերժ սարգսյանը, ես պայքարելու ենք, որ Արցախը չլինի Արդբեջանի կազմում, ամեն ինչ անելու ենք, բայց մենք չենք կարող խոսել այս իշխանության անունից, և հուսով եմ, որ հայ ժողովուդրը դա թույլ չի տա»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը։