Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտահերթ ընտրությունների թաքնված կողմը…

21/06/2021
- Վերլուծություն

Հոդվածը տպագրվել էր դեռ ապրիլ ամսին, –

Պատերազմում կրած ծանր պարտությունից և փաստացի կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հասարակության լայն շրջանականերն ակնկալում էին, որ կառավարությունը հրաժարական կտա և պատասխանատվություն կկրի՝ առնվազն հանցավոր տգիտությամբ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու և պարտության մատնելու, իսկ առավելագույնը՝ դավաճանության համար։
Սա թերևս կլիներ ամենատրամաբանական և քաղաքակիրթ տարբերակը։
Սակայն ընդդիմության անվճռականությունը, հասարակության երկփեղվածությունը, սուգն ու անորոշությունն օգտագործելով՝ Փաշինյանին հաջողվեց պահել իշխանությունը ցայսօր։

Չնայած ընդդիմությունը հրապարակներում պնդում էր, որ ստի ու կեղծիքի այս իշխանության հետ ընտրությունների գնալն անթույլատրելի է, որոշ ընդդիմադիր առաջնորդներ պայմանավորվեցին գործող վարչակարգի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, իսկ մնացածը՝ լուռ համաձայնեցին այդ տեսլականին։

Մի շարք հանրային գործիչներ այսօր էլ խոսում են ընտրությունների անթույլատրելիությունից։ Մասնավորապես՝ շատերը պնդում են, որ եթե նույնիսկ մի պահ մոռանանք հարցի բարոյական կողմը, ընտրությունների լեգիտիմությունն ի սկբանե կասկածի տակ է, նախ՝ որովհետև այս իշխանությունների և իրենց կազմակերպած որևէ քաղաքական պրոցեսի  նկատմամբ  վստահություն լինել չի կարող և դա էլ բավական չէ, իշխանությունները ենթադրյալ ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ  փոխեցին ընտրական օրեսգիրքը՝ փաստացի «խաղի ընթացքում միակողմանիորեն փոխելով դրա կանոնները»։

Այս և մի շարք այլ հարցերի մասին բազմիցս խոսվել է, սակայն կարծես բոլորի աչքից վրիպել է արտահերթի ամենաիրական ու ամենսարսափելի նպատակը։ Շատերը կարող են միամտորեն ենթադրել, որ ընտրությունները կազմակերպվում են քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, իսկ ավելի ռոմանտիները կասեն՝ հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար։
Իսկ իրական նպատակն այլ է։ Փաշինյանը ընտրություններում փորձելու է ապացուցել, որ ինքը առնվազն մի հարցում չի ստել, երբ ասել է, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ հայ ժողովրդի համար, և՛ ադրբեջանցի ժողովրդի համար։ Ադրբեջանցիների ցնծությունը ցույց է տալիս, որ լուծման այս տարբերակը նրանց համար ընդունելի է։ Իսկ այժմ նախապատրաստվում է ներկայացում-ընտրություններ, որոնք նպատակ ունեն ցույց տալ, որ հարցի լուծման այս տարբերակը ընդունելի է նաև հայ ժողովրդի համար։ Եթե սա ապացուցվի ընտրությունների արդյունքում, մենք վերջնականապես կկորցնենք պետություն ունենալու մեր բոլոր հույսերը։

Էդուարդ Գալստյան

Նախորդ գրառումը

Հերթական կեղծարարությունը.Ավետիք Իշխանյան

Հաջորդ գրառումը

Գարեգին Նժդեհի վերջին նամակը ուղղված ապերախտ ժողովրդին (1920)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
Հաջորդ գրառումը

Գարեգին Նժդեհի վերջին նամակը ուղղված ապերախտ ժողովրդին (1920)

Լրահոս

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ. փաստաբան

06/07/2026

Քննչական գործողությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին քիչ առաջ ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա միաժամանակ նշեց, որ Ծառուկյանն այս պահին...

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի հարձակման փորձերը կարժանանան ավելի կոշտ պատասխանի. ՌԴ ՊՆ

06/07/2026

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Զելենսկու  ծրագրած զանգվածային հարձակումը խափանվեց, և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը ոչնչացվեց. հայտարարել է Ռուսաստանի...

Օլիմպավանից  դուրս են բերել միջազային տարբեր մրցելույթների մասնակից մարզիկների. սա միջազգային սկանդալ է. Տոնոյան

06/07/2026

Իրավապահների գործողությունների հետևանքով պարալիզացված են «Մուլտի գրուպ»-ի կազմում մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար...

Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում է

06/07/2026

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն. հայտնում են Կառավարությունից։ Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ...

«Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական կարգի աշխարհը». ցուցահանդես՝ Երևանում

06/07/2026

2026թ հուլիսի 25-ին,  Նկարիչների միությունում  կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ...

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպանային գազի 30 վագոն

06/07/2026

Պրոպանային գազը  Ռուսաստանից Հայաստան կուղարկվի տարանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանով։ Ինչպես հաղորդում է APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Հայաստան  կուղարկվի ռուսական պրոպանային գազով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական